ՌՄԲԱՐԿՈՒՆԵՐ
ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐ
ԳՈԼ+ՓՈԽԱՆՑՈՒՄ

Վահագն Այվազյան

best_player best_player
Տարիք 27
Գոլ 5

Արամ Բարեղամյան

best_player best_player
Տարիք 31
Գոլ 3

Արամ Բարեղամյան

best_player best_player
Տարիք 31
Փոխանցումներ 3

Իլյա Դամաշկան

best_player best_player
Տարիք 23
Փոխանցումներ 2

Արամ Բարեղամյան

best_player best_player
Տարիք 31
Գոլ 3
Փոխանցումներ 3

Իգոր Ստանոևիչ

best_player best_player
Տարիք 27
Գոլ 3
Փոխանցումներ 2

Ո՞վ է մարտ ամսվա լավագույն գոլի հեղինակը:

Մարզչական ժողով-խորհրդակցություն՝ «Բանանցում» 

«Բանանցի» մամուլի ծառայությունը Ձեզ է ներկայացնում ակումբի ակադեմիայի աշխատանքից տարբեր մանրամասներ:
Մինչև խաղադաշտում պատանի ֆուտբոլիստների հետ աշխատանքը «Բանանցում» կարևորվում է ակադեմիայի մարզիչների համատեղ ժողովները, հանդիպումներն ու քննարկումները, որոնց ընթացքում ներկայացվում ու քննարկվում են այն մեթոդներն ու վարժությունները, որոնք պետք է տարբեր տարիքային կատեգորիաների մարզիչները կիրառեն իրենց թիմերի մարզումների և խաղերի ընթացքում, որպեսզի ապահովվի ակադեմիայի զարգացումը որպես մեկ միասնական համակարգ:
Ներկայացված լուսանկարների շարքը սեպտեմբերի երկուսին կայացած այդպիսի ժողովից է: «Բանանցի» խորհրդակցությունների սենյակում հանդիպել էին ակադեմիայի մարզիչներ Կառլոս Լուենգո Պենյան, Կարեն Սիմոնյանը, Վահե Հարությունյանը, Արամ Հակոբյանը, Տիգրան Ասլանյանը, Ռոբերտ Թամրազյանն ու Ռոման Սիմոնյանը:
Ակադեմիայի մարզիչներին այս անգամ ներկայացվեց այն շաբաթական ցիկլը, որը պետք է կիրառել թիմին լավագույն մարզավիճակում հաջորդ խաղին պատրաստելու համար, մարզիչները փոխանակեցին տարատեսակ մտքեր և կարծիքներ: