ՌՄԲԱՐԿՈՒՆԵՐ
ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐ
ԳՈԼ+ՓՈԽԱՆՑՈՒՄ

Վահագն Այվազյան

best_player best_player
Տարիք 27
Գոլ 5

Արամ Բարեղամյան

best_player best_player
Տարիք 31
Գոլ 3

Արամ Բարեղամյան

best_player best_player
Տարիք 31
Փոխանցումներ 3

Իլյա Դամաշկան

best_player best_player
Տարիք 23
Փոխանցումներ 2

Արամ Բարեղամյան

best_player best_player
Տարիք 31
Գոլ 3
Փոխանցումներ 3

Իգոր Ստանոևիչ

best_player best_player
Տարիք 27
Գոլ 3
Փոխանցումներ 2

Ո՞վ է մարտ ամսվա լավագույն գոլի հեղինակը:

Ջոն Քարվեր. «Բանանցի» մարզիչը կարող է հպարտանալ»

Կիպրոսյան «Օմոնիայի» գլխավոր մարզիչ Ջոն Քարվերը հետևյալն է ասել Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլի «Բանանցի» դեմ պատասխան խաղի մասին.

«Երեկ նշել էի, որ մեզ դժվարին խաղ է սպասվում: Ֆուտբոլիստերին նույնպես ասել էի, որ դժվար է լինելու և կարծում եմ դա ապացուցվեց խաղադաշտում: Մենք մրցակցին չափից շատ պահեր թույլ տվեցինք: Ֆուտբոլիստներին ընդմիջմանն ասացի, որ գլխավորը կենտրոնացվածությունն է, բայց մենք «քնեցինք» նրանց խփած գոլի ժամանակ: Առաջին խաղից հետո նշել էի, որ ինձ բավարարում է արդյունքը, սակայն դժգոհ եմ խաղից: Նույն զգացողություններն ունեմ նաև այսօր: Հանդիպման 90 րոպեների ընթացքում, ես ուրախանալու առիթներ չունեի, սակայն վերջին 30 րոպեների ընթացքում շատ բաներ տեղի ունեցան, որոնք ինձ երջանկացրեցին: Ներկայիս մեր իրավիճակն այսպիսին է. ունենք նոր մարզիչ, նոր խաղային համակարգ, նոր ֆուտբոլիստներ, նրանք պետք է սովորեն ինձ և իմ խաղաոճին և դրա համար ժամանակ է պետք: Կարծում եմ՝ որ խաղը հաղթեցինք, քանի որ ավելի լավ վիճակում էինք գտնվում, քան հակառակորդը: Ինչ վերաբերվում է մրցակցին, ապա «Բանանցի» մարզիչը կարող է հպարտ լինել այն ջանքերի, նվիրվածության և վճռականության համար, որը հաղորդել էր իր թիմին: Իհարկե, մեր երկրպագուները չեն կարող գոհ լինել նրանից, ինչ տեսան առաջին 90 րոպեների ընթացքում, սակայն նրանք, կարծում եմ, բավարարված տուն վերադարձան, քանի որ չորս գոլ խփեցինք և դուրս եկանք հաջորդ փուլ»: