ՌՄԲԱՐԿՈՒՆԵՐ
ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐ
ԳՈԼ+ՓՈԽԱՆՑՈՒՄ

Վահագն Այվազյան

best_player best_player
Տարիք 27
Գոլ 5

Ալեքսանդար Գլիշիչ

best_player best_player
Տարիք 26
Գոլ 5

Իլյա Դամաշկան

best_player best_player
Տարիք 23
Փոխանցումներ 5

Արամ Բարեղամյան

best_player best_player
Տարիք 31
Փոխանցումներ 3

Արամ Բարեղամյան

best_player best_player
Տարիք 31
Գոլ 4
Փոխանցումներ 3

Ալեքսանդար Գլիշիչ

best_player best_player
Տարիք 26
Գոլ 5
Փոխանցումներ 1

Ու՞մ կցանկանաք տեսնել «Մերոնք խաղադաշտից դուրս» հաղորդման հաջորդ թողարկմանը:

«Բանանց-2»-ը շարունակում է 100 տոկոսանոց արդյունք ցույց տալ 

Հայաստանի առաջնության Առաջին խմբի 6-րդ տուրի խաղում «Բանանց-2»-ը տարավ իր 6-րդ հաղթանակը՝ 3-1 հաշվով հաղթելով «Փյունիկին»:
«Բանանի» երկրորդ թիմի ֆուտբոլիստներն արդեն մեկնարկային րոպեներից տիրեցին նախաձեռնությանը և սկսեցին վտանգավոր գրոհներ ձեռնարկել: 12-րդ րոպեին Էմիլ Եղիազարյանին հաջողվեց գնդակն ուղարկել մրցակցի դարպասը, սակայն մրցավարը մինչ այդ խախտում էր արձանագրել «Բանանցի» օգտին և «Բանանցի» ֆուտբոլիստները գոլի փոխարեն վտանգավոր տուգանայինի իրավունք ստացան:
Հանդիպման բոլոր գոլերը գրանցվեցին ութ րոպեի ընթացքում: 22-րդ րոպեին հեռահար կրակոցով աչքի ընկավ Արամ Քոչարյանը, որը ընդամենը երկու րոպե առաջ էր փոխարինման մտել: Երեք րոպե անց «Բանանց-2»-ի կազմում գեղեցիկ գոլի հեղինակ դարձավ Առաջին խմբի լավագույն ռմբարկու Գրիգոր Աղեկյանը: «Բանանցի» հարձակվողը, ստանալով Վլադիմիր Բաբայանի եզրային փոխանցումը, բարձր թռիչքից հետո կատարած գլխի գեղեցիկ հարվածով կրկնապատկեց հաշիվը՝ իր խփած գոլերի թիվը հասցնելով 7-ի:
Եվս երեք րոպե անց «Բանանց-2»-ի գեղեցիկ գրոհն ավարտվեց դարպասի գրավմամբ: Գրոհը սկսեց դարպասապահ Սուրեն Ալոյանը, իսկ այն եզրափակեց գրոհին միացած եզրային պաշտպան Լևոն Գևորգյանը: 30-րդ րոպեին հյուրերին հաջողվեց ստանդարտի խաղարկման արդյունքում կրճատել հաշվի տարբերությունը:
6 տուրից հետո «Բանանց-2»-ն ունի 18 միավոր և գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Առաջին շրջանի վերջին խաղում «Բանանց-2»-ը կմրցի 16 միավորով երկորրդ տեղում գտնվող «Կոտայքի» դեմ: Հանդիպումը տեղի է ունենալու սեպտեմբերի 26-ին:

19.09.16, Երևան, «Բանանց» մարզադաշտ
Առաջին խումբ, 6-րդ տուր
«Բանանց-2»-«Փյունիկ-2» 3:1 (3:1)
Երևան, «Բանանց-2» մարզադաշտ
Մրցավար՝ Էրիկ Գալստյան
Գոլերը՝ Արամ Քոչարյան, 22, Գրիգոր Աղեկյան, 25, Լևոն Գևորգյան, 28 («Բանանց-2»), Դավիթ Տերտերյան, 30 («Փյունիկ-2»)

«Բանանց-2». Սուրեն Ալոյան (Խաչատուր Մանուկյան 90+3), Լևոն Գևորգյան (Վարդան Սաֆարյան 53), Հակոբ Համբարձումյան, Աղավարդ Պետրոսյան, Գագիկ Մաղաքյան, Ժիրայր Մարգարյան (Արթուր Խաչատրյան 69), Աշոտ Ադամյան (Արամ Քոչարյան 20), Հովհաննես Իլանգյոզյան (Արման Խաչատրյան 59), Էմիլ Եղիազարյան (Ստեփան Հարությունյան 69), Վլադիմիր Բաբայան, Գրիգոր Աղեկյան (Հայկ Սարգսյան 81):

«Փյունիկ-2». Վալերի Ոսկանյան, Էմիլ Ղուկասյան, Դավիթ Տերտերյան, Սամվել Խաչիկյան (Ռոբերտ Մարության 71), Վահե Մուրադյան, Արամ Կարապետյան, Էրիկ Վարդանյան (Կարեն Խատուև 46), Սամվել Սպերցյան, Վիգեն Բեգոյան (Գեղամ Ասատրյան 56), Հովհաննես Փանոսյան (Արթուր Նադիրյան 69), Դավիթ Բաղդասարյան (Ռոբերտ Մինասյան 63):

Զգուշացումներ՝ Հակոբ Համբարձումյան 26, Ստեփան Հարությունյան 78 (երկուսն էլ՝ «Բանանց-2»)

FC Banants(2) vs FC  Pyuni(2)  3-1