ՌՄԲԱՐԿՈՒՆԵՐ

Աղեկյան Գրիգոր

best_player
Տարիք 20
Գոլ 1

Վահագն Այվազյան

best_player
Տարիք 24
Գոլ 1

Ո՞ր թիմը կհաղթի «Բանանց» - «Արարատ» խաղում:

«Բանանց-2»-ը վստահ հաղթանակ տարավ կարևոր խաղում

Առաջին խմբի 18-րդ տուրի խաղում «Բանանց-2»-ը 3:0 հաշվով վստահ հաղթանակ տարավ «Գանձասար-2»-ի դեմ կարևոր խաղում:
«Գանձասար-Կապան-2»-ը մրցաշարային աղյուսակում երկրորդ հորիզոնականն էր զբաղեցնում և «Բանանց-2»-ից հետ էր մնում հինգ միավորով, այդ պատճառով այս խաղում հաղթելը շատ կարևոր էր Վահե Գևորգյանի գլխավորած թիմի համար:
Առաջին կեսում «Բանանց-2»-ը մեծ առավելություն և բազմաթիվ գոլային պահեր ուներ, սակայն գնդակը համառորեն չէր հայտնվում մրցակցի դարպասում: Այդ համառությունը կոտրվեց երկորրդ կեսում, երբ կրկին գոլի հեղինակ դարձավ 18-ամյա Էդգար Մովսեսյանը:
Շատ չանցած այս խաղում իր երկրորդ գոլային փոխանցումը կատարեց Արման Խաչատրյանը՝ հարվածային դիրք դուրս բերելով հարձակվող Հայկ Ոսկանյանին: Խաղի վերջակետը դրեց փոխարինման մտած Էդուարդ Ավագյանը, որը դիպուկ իրացրեց իր իսկ վաստակած 11 մետրանոցը:
Այժմ «Բանանց-2»-ը մոտակա հետապնդողի նկատմամբ ունի 8 միավորի առավելություն և գլխավորում է մրցաշարային աղյուսակը:


20.03.2017, Առաջին խումբ, 18-րդ տուր
«Բանանց-2» - «Գանձասար-Կապան-2» 3:0 (0:0)
Գոլերը՝ Էդգար Մովսեսյան 52, Հայկ Ոսկանյան 72, Էդուարդ Ավագյան 85 (11 մ.)

«Բանանց-2» - 91. Հենրի Ավագյան, 21. Էդգար Մովսեսյան, 8. Ժիրայր Մարգարյան (15. Արթուր Խաչատրյան 61), 5. Գագիկ Մաղաքյան (2. Էրիկ Ղարիբյան 61), 20. Վլադիմիր Բաբայան (16. Էրիկ Վարդանյան 74), 18. Ստեփան Հարությունյան, 14. Արման Խաչատրյան (17. Վարդան Սաֆարյան 65), 9. Արման Խաչատրյան, 7. Հայկ Ոսկանյան (11. Էդուարդ Ավագյան 72), 10. Աշոտ Ադամյան (19. Միխայիլ Մուրադյան 79), 3. Հայկ Սարգսյան:

«Գանձասար-Կապան-2». 1. Գոռ Մարտիրոսյան (12. Դավիթ Ալթունյան 66), 3. Ալեն Ստեփանյան, 13. Ալեն Կարապետյան, 20. Տիրան Պետրոսյան (18. Սերժ Գրիգորյան 83), 22. Աշոտ Կարապետյան, 5. Տիգրան Իվանյան, 9. Դավիթ Մայիլյան  (2, Լեռնիկ Ավետիսյան 81), 14. Յուրա Առաքելյան (23. Արթուր Կարապետյան 51), 21. Վարդան Բակալյան, 25. Գեղամ Սիմոնյան (6. Արթուր Ադամյան 65), 10. Հայրապետ Ավագյան