ՌՄԲԱՐԿՈՒՆԵՐ

Աղեկյան Գրիգոր

best_player
Տարիք 20
Գոլ 1

Վահագն Այվազյան

best_player
Տարիք 24
Գոլ 1

Ո՞ր թիմը կհաղթի «Բանանց» - «Արարատ» խաղում:

«Բանանցը» պատրաստվում է «Փյունիկի» դեմ խաղին - ֆոտո և վիդեո

«Բանանցն» Արթուր Ոսկանյանի գլխավորությամբ պատրաստվում է Հայաստանի առաջնության 20-րդ տուրի «Փյունիկի» դեմ տնային խաղին:
Քանի որ եղանակային պայմաններն արդեն թույլ են տալիս, «Բանանցն» իր առաջիկա տնային հանդիպումն արդեն անցկացնելու է ակումբի գլխավոր մարզադաշտում՝ բնական խոտածածկով խաղադաշտի վրա: «Բանանցն» էլ մարզումները սկսել է անցկացնել բնական խոտածածկով խաղադաշտում:
Ուրբաթ օրվա մարզումը բաց թողեցին վնասվածքներից ապաքինվող Հակոբ Հակոբյանը, Վալտեր Պողոսյանն ու Հակոբ Համբարձումյանը, ովքեր աշխատում էին մարզասրահում:
Նշենք, որ որակազրկման պատճառով առաջիկա հանդիպումը բաց է թողնելու «Բանանցի» առանցքային ֆուտբոլիստ Արամ Բարեղամյանը:
Մարտի 18-ին «Բանանցն» արդեն հիմնական մարզադաշտում կանցկացնի նախախաղային մարզում, իսկ մարտի 19-ին, 14:00-ին տեղի կունենա «Փյունիկի» դեմ մրցավեճը:

Լուսանկարներ FC Banants Training 17/03/2017

Վիդեո