ՌՄԲԱՐԿՈՒՆԵՐ
ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐ
ԳՈԼ+ՓՈԽԱՆՑՈՒՄ

Վահագն Այվազյան

best_player best_player
Տարիք 27
Գոլ 5

Ալեքսանդար Գլիշիչ

best_player best_player
Տարիք 26
Գոլ 5

Իլյա Դամաշկան

best_player best_player
Տարիք 23
Փոխանցումներ 5

Արամ Բարեղամյան

best_player best_player
Տարիք 31
Փոխանցումներ 3

Արամ Բարեղամյան

best_player best_player
Տարիք 31
Գոլ 4
Փոխանցումներ 3

Ալեքսանդար Գլիշիչ

best_player best_player
Տարիք 26
Գոլ 5
Փոխանցումներ 1

Ու՞մ կցանկանաք տեսնել «Մերոնք խաղադաշտից դուրս» հաղորդման հաջորդ թողարկմանը:

«Բանանցը» թատրոնում դրական լիցքեր ստացավ կարևոր խաղից առաջ

«Բանանցի» ֆուտբոլիստները խաղաշտում չէին փորձում հաղթել մրցակցին, մարզիչները չէին ղեկավարում նրանց գործողությունները, «Բանանց-2»-ի ֆուտբոլիստներն էլ ամեն ինչ չէին անում հերթական հաղթանակը տանելու և «Բանանցի» առաջին թիմ տեղափոխվելու համար, երկրպագուները նրանց ակտիվորեն չէին աջակցում, «Բանանցի» աշխատակիցներն էլ չէին փորձում կատարել ղեկավարների կողմից տրված հերթական առաջադրանքը, իսկ ղեկավարներն էլ առաջադրանքներ չէին տալիս...

Արամ Բարեղամյանն ու իր երջանկությունը գտած Գուլիկոն

Հոկտեմբերի 28-ի երեկոյան նրանք բոլորով ոչ սովորական միջավայրում էին՝ 19-րդ դարի Թիֆլիսում,  որտեղ նաև մեծ թվով հայ հերոսներ ունեցող ներկայացման մեջ խնամախոսուհիներ Խանուման և Քաբաթոն անհավանական հնարամտություններով փորձում էին իրենց համար ցանկալի հանգուցալուծմամբ ամուսնացնել բոլոր ամուսնանալ ցանկացողներին... «Բանանցի» ընտանիքը՝ ֆուտբոլիստները, մարզիչներն, աշխատակիցներն ու երկրպագուները միասին Ստանիսլավսկու անվան Ռուսական Դրամատիկական թատրոնում էին և անզուսպ ծիծաղով ու դրական լիցքերով հետևում էին «Խանումա» ներկայացման ընթացքին:  



Ի վերջո ներկայացման բոլոր հերոսները գտան իրենց արժանի զույգին, իսկ «Բանանցի» հետ թատրոն եկած բոլոր մարդիկ լավ տրամադրությամբ տուն վերադարձան:
«Այն ամենը ինչ հասկացա, ինձ դուր եկավ»,- ակնհայտ լավ տրամադրությամբ ներկայացումից հետո նշեց Վլատկո Դրոբարովը:

«Բանանց-2»-ի հարձակվող Արման Խաչատրյանը նույնպես ուրախ տրամադրությամբ տուն վերադարձավ. «Շատ հետաքրքիր էր ու հումորով լինի»:
«Բանանցի» ամենաակտիվ երկրպագուներից Դավիթ Վահրադյանն ու իր ընկերախումբը չէին թաքցնում իրենց գոհունակությունը. «Ուզում եմ շնորհակալություն հայտնեմ «Բանանցի» ողջ անձնակազմին ի դեմս գլխավոր տնօրեն Հրաչ Աղաբեկյանի: Այսպիսի միջոցառումները նպաստում են որպեսզի երկրպագուներն ավելի ջերմ միջավայրում շփվեն ֆուտբոլիստների հետ, աջակցեն ու քաջալերեն: Ի վերջո և՛ ֆուտբոլ, և թատրոնը մեզ՝ հանդիսականներիս համար են»,- նշել է նա:

Գրիգոր Մակարյանն ու Հակոբ Հակոբյանն են հետևում, թե ինչպես է ներկայացման հերոսներից Հակոբը հասնում Խանումայի սրտին:

Սա կարող է լավագույն դեղամիջոցը լինել անհաջողությունները մոռանալու և վաղը կայանալիք «Շիրակի» դեմ կարևոր խաղին միայն դրական հույզերով մոտենալու համար:

Իսկ «Բանանց» ֆուտբոլային ակումբը շնորհակալություն է հայտնում Ստանիսլավսկու անվան թատրոնի տնօրեն Ֆրեդերիկ Դավթյանին՝ լավ ընդունելության և հիշարժան երեկոյի համար:

Լուսանկարներ Բանանցը՝ թատրոնում