Ո՞ր տեղը կզբաղեցնի «Բանանցը» 2018/19 մրցաշրջանի Հայաստանի առաջնությունում:

«Բանանցը» սկսեց... (ֆոտո և վիդեո)

Հունիսի 7-ին «Բանանցի» ֆուտբոլիստները վերադարձան արձակուրդից և առաջին մարզումն անցկացրին 2017/18 մրցաշրջանի ավարտից հետո:

Թիմը պատրաստում է հուլիսին կայանալիք Եվրոպա լիգայի 2018/19 մրցաշրջանի որակավորման առաջին փուլի հանդիպումներին:
Առաջին մարզումն անցավ առանց լեգեոներների և հավաքականի ֆուտբոլիստների, որոնք առաջիկա օրերին կմիանան թիմին: Տևողությամբ այն երկար չէր, սակայն հեշտերից էլ չէր, քանի որ ֆուտբոլիստները երկար վազքեր կատարեցին, ապա աշխատեցին գնդակով:

«Բանանցի» գլխավոր թիմի հետ առաջին անգամ մարզում անցկացրեց մարզիչ Վալերի Ալեքսանյանը, առաջին անգամ «Բանանցի» մարզաշապիկով մարզվեց Էրիկ Պետրոսյանը, իսկ ռմբարկուական հատկանիշներով աչքի ընկավ... Ստեփան Ղազարյանը:

Մանրամասները տեսանյութում:

Լուսանկարներ

FC Banants Training 7/06/2018