ՌՄԲԱՐԿՈՒՆԵՐ
ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐ
ԳՈԼ+ՓՈԽԱՆՑՈՒՄ

Վահագն Այվազյան

best_player best_player
Տարիք 27
Գոլ 5

Արամ Բարեղամյան

best_player best_player
Տարիք 31
Գոլ 3

Արամ Բարեղամյան

best_player best_player
Տարիք 31
Փոխանցումներ 3

Իլյա Դամաշկան

best_player best_player
Տարիք 23
Փոխանցումներ 2

Արամ Բարեղամյան

best_player best_player
Տարիք 31
Գոլ 3
Փոխանցումներ 3

Իգոր Ստանոևիչ

best_player best_player
Տարիք 27
Գոլ 3
Փոխանցումներ 2

Ո՞վ է մարտ ամսվա լավագույն գոլի հեղինակը:

Անհաջող վերջաբան. Բանանց - Շիրակ 0:1

Հայաստանի առաջնության 2-րդ տուրի խաղում «Բանանցն» առաջին պարտությունը կրեց նոր մրցաշրջանում՝ սեփական դարպասը գնդակ ընդունելով մրցավարի ավելացրած երրորդ րոպեին:
«Շիրակի» դեմ տնային հանդիպումից առաջ Տիտո Ռամալյոն «Բանանցի» մեկնարկային կազմում նախորդ խաղի համեմատ երկու փոփոխություն էր կատարել: Մեկնարկային կազմում էին հայտնվել Վարդգես Սաթումյանը, որն իր նորամուտը նշեց «Բանանցի» կազմում և Վլատկո Դրոբարովը, որը լիարժեք ապաքինվել էր վնասվածքից: Հակոբ Հակոբյանն ու Վահագն Այվազյանը հանդիպումը սկսեցին պահեստայինների նստարանից:
Բավական շոգ եղանակային պայմաններում անցած խաղում «Բանանցի» ֆուտբոլիստներն ավելի շատ էին տիրում գնդակին և խաղի հիմնական գործողությունները ծավալվում էին «Շիրակի» տուգանային հրապարակում: Առաջին կեսում մրցակցի դարպասը գրավելու իրական հնարավորություն ուներ «Բանանցի» պերուացի կիսապաշտպան Կլաուդիո Տոռեխոնը, սակայն վերջինիս հարվածից հետո գնդակը հետ մղեց «Շիրակի» դարպասապահ Այվազովը:
Հանդիպման ընթացքում մի քանի անգամ «Բանանցը» վտանգավոր դիրքերում տուգանայինների իրավունք ստացավ, սակայն ոչ Լաերսիոյին, ոչ էլ Վահագն Այվազյանին այս անգամ չհաջողվես ստանդարտից հաջողության հասնել:
Հանդիպման ելքը վճռվեց 93-րդ րոպեին: Մրցավարի եզրափակիչ սուլիչից մի քանի վայրկյան առաջ հյուրերին հաջողվեց հաղթանակ կորզել, իսկ «Բանանցի» միավորների քանակը մնաց նույնը այս խաղի արդյունքում:
Օգոստոսի 21-ին կայանալիք հաջորդ խաղում «Բանանցը» մրցակցի հարկի տակ մրցելու է «Ալաշկերտի» հետ:

15.08.16, Երևան, «Բանանց-1» մարզադաշտ
Հայաստանի առաջնություն, 2-րդ տուր
Բանանց - Շիրակ 0:1
Գոլը՝ Դավիթ Հակոբյան 90

Բանանց - Ստեփան Ղազարյան, Արամ Բարեղամյան, Արթուր Ավագյան, Գևորգ Խուլոյան, Վլատկո Դրոբարով, Կլաուդիո Տոռեխոն, Ալեքսանդր Հովհաննիսյան (Էդգար Մովսեսյա 87), Վարդգես Սաթումյան (Վահագն Այվազյան 69), Զավեն Բադոյան, Լաերսիո, Ացամազ Բուրաև (Հակոբ Հակոբյան 78):

Շիրակ - Անատոլի Այվազով, Արման Հովհաննիսյան, Արտյոմ Միքայելյան, Կոնստանտին Շուլց, Վիուլեն Այվազյան (Վահան Բիչախչյան 78), Ռումյան Հովսեփյան (Նեմանյան Ստոշկովիչ 77), Դավիթ Հակոբյան, Ուդո Սոլոմոն, Գևորգ Հովհաննիսյան, Ղուկաս Պողոսյան (Արամ Մուրադյան 61), Մուհամեդ Կաբա: 

Banants - Shirak 15.08