ՌՄԲԱՐԿՈՒՆԵՐ

Նենադ Ինյաց

best_player best_player
Տարիք 31
Գոլ 2

Վահագն Այվազյան

best_player
Տարիք 24
Գոլ 1

Ո՞ր թիմը կհաղթի առաջին տուրի Բանանց - Փյունիկ խաղում:

«Բանանցը» պարտվեց «Փյունիկին»՝ 0-3

Հայաստանի առաջնության 20-րդ տուրի խաղում «Բանանցը» խոշոր հաշվով պարտություն կրեց «Փյունիկից»:
Հանդիպման առաջին կեսում երկու թիմերի մոտ էլ վտանգավոր գրոհներ ստացվում էին: «Բանանցի» կազմում կարող էին աչքի ընկնել Նենադ Ինյացը, Էմիլ Եղազարյանը, Ալեքսանդր Հովհաննիսյանը, սակայն գնդակն այդպես էլ չհայտնվեց հյուրերի դարպասում:
Ավելին, 24-րդ րոպեին «Բանանցը» հայտնվեց հետապնդողի դերում, այն բանից հետո երբ հեռահար հարվածով աչքի ընկավ Վահագն Հայրապետյանը: Խաղավարտին «Բանանցի» դարպասին 11 մետրանոց նշանակվեց, և Ստեփան Ղազարյանը ստիպված էր գնդակը երկրորդ անգամ հանել դարպասից: Երկրորդ կեսում Արմեն Նահապետյանին հաջողվեց նաև երրորդ գնդակն ուղարկել «Բանանցի» դարպասը:
«Բանանցի» ֆուտբոլիստների գործադրած ջանքերն այդպես էլ հաջողությամբ չպսակվեցին, և «Բանանցը» պարտություն կրեց:
Մարտի 31-ին կայանալիք հաջորդ խաղում «Բանանցի» մրցակիցը կլինի Երևանի «Արարատը»:

19.03.17, Հայաստանի առաջնություն, 20-րդ տուր
«Բանանց»-«Փյունիկ» 0:3 (0:2)
Երևան, «Բանանց» մարզադաշտ
Մրցավար՝ Զավեն Հովհաննիսյան
Գոլերը՝ Վահագն Հայրապետյան, 24, Վարդան Պողոսյան, 45+2, 11մ, Արմեն Նահապետյան, 78

«Բանանց» - 22. Ստեփան Ղազարյան, 15. Աղավարդ Պետրոսյան, 4. Ալեքսանդր Հովհաննիսյան, 55. Լայոնել Ադամս 18. Վահագն Այվազյան (19. Վլատկո Դրոբարով 46), 14. Էմիլ Եղիազարյան, 20. Կարեն Հարությունյան, 23. Նարեկ Պետրոսյան, 17. Հովհաննես Իլանգյոզյան (11. Կարեն Մելքոնյան 67), 10. Նորայր Գյոզալյան (6. Օրբելի Համբարձումյան 57), 12. Նենադ Ինյաց (16. Գրիգոր Աղեկյան 46):

«Փյունիկ» - 13. Վալերի Ոսկանյան, 2. Սերոբ Գրիգորյան, 3. Արթուր Քարտաշյան, 5. Արմեն Մանուչարյան, 18. Ալիկ Առաքելյան, 6. Նարեկ Ասլանյան (21. Արթուր Նադիրյան 57), 30. Վահագն Հայրապետյան, 7. Պետրոս Ավետիսյան (8. Արմեն Նահապետյան 77), 9. Ռազմիկ Հակոբյան (16. Ռոբերտ Հակոբյան 73), 33. Գևորգ Հարությունյան, 10. Վարդան Պողոսյան (11. Էրիկ Պետրոսյան 66):