ՌՄԲԱՐԿՈՒՆԵՐ
ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐ
ԳՈԼ+ՓՈԽԱՆՑՈՒՄ

Ռումյան Հովսեփյան

best_player best_player
Տարիք 26
Գոլ 8

Վալմերսոն

best_player best_player
Տարիք 24
Գոլ 6

Վալմերսոն

best_player best_player
Տարիք 24
Փոխանցումներ 5

Օգնյեն Կրասիչ

best_player best_player
Տարիք 30
Փոխանցումներ 4

Վալմերսոն

best_player best_player
Տարիք 24
Գոլ 6
Փոխանցումներ 5

Ռումյան Հովսեփյան

best_player best_player
Տարիք 26
Գոլ 8
Փոխանցումներ 2

Բանանցի լավագույն գոլը 2017/18 մրցաշրջանում

«Բանանցի» աղջիկների թիմն առաջին անգամ մրցաշարի է մասնակցել

Հունիսի 10-ին «Բանանցի» աղջիկների թիմը, որը կազմավորվել է մոտ երկու ամիս առաջ, առաջին անգամ մասնակցել է մրցաշարի:

Մեր թիմը մասնակցել է GOALS (Girls of Armenia Leadership Soccer)-ի կազմակերպած  ութ թիմերի մասնակցությամբ Ազգային Մրցաշարին, որն անցկացվել է ԱՄՆ դեսպանատանը:

Ընդգրկված լինելով ԱՄՆ դեսպանատան թիմի, Արթիկի և Բերդավանի հետ միևնույն խմբում, «Բանանցի» աղջիկները մեկ խաղում հաղթել են, մեկ խաղ ավարտվել են ոչ-ոքի և մեկ պարտություն են կրել՝ լրացուցիչ ցուցանիշներով խմբում զբաղեցնելով երրորդ տեղը:

Թիմի մարզիչ Սամվել Ադամյանը շատ է կարևորել «Բանանցի» աղջիկների թիմի մրցաշարային առաջին փորձը.

«Լավ կազմակերպված մրցաշար էր և արդեն մասնակցությունը մեծ նշանակություն ուներ մեր թիմի համար: Երեխաները մարզվել են ընդամենը երկու ամիս, սակայն շատ քիչ բաներով զիջեցին մյուս թիմերին, իսկ թիմեր կար որոնց գերազանցում էին»,- «Բանանցի» ասել է Սամվել Ադամյանը:

GOALS-ի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ մրցաշարին ներկա են եղել Առաջին Տիկին Աննա Հակոբյանը, ԱՄՆ Դեսպան Ռիչարդ Միլլսը, Մշակույթի Նախարար Լիլիթ Մակունցը և Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի խորհրդական Վլադիմիր Հովհաննիսյանը: