ՌՄԲԱՐԿՈՒՆԵՐ
ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐ
ԳՈԼ+ՓՈԽԱՆՑՈՒՄ

Վահագն Այվազյան

best_player best_player
Տարիք 27
Գոլ 5

Ալեքսանդար Գլիշիչ

best_player best_player
Տարիք 26
Գոլ 5

Իլյա Դամաշկան

best_player best_player
Տարիք 23
Փոխանցումներ 5

Արամ Բարեղամյան

best_player best_player
Տարիք 31
Փոխանցումներ 3

Արամ Բարեղամյան

best_player best_player
Տարիք 31
Գոլ 4
Փոխանցումներ 3

Ալեքսանդար Գլիշիչ

best_player best_player
Տարիք 26
Գոլ 5
Փոխանցումներ 1

Ու՞մ կցանկանաք տեսնել «Մերոնք խաղադաշտից դուրս» հաղորդման հաջորդ թողարկմանը:

Ոչ-ոքի հետաքրքիր խաղում. Բանանց - Գանձասար 1:1

Հայաստանի առաջնության 14-րդ տուրի խաղում «Բանանցը» ոչ-ոքի խաղաց «Գանձասար-Կապանի» հետ:
Հանդիպումն անցան լարված ու հետաքրքիր պայքարում: «Բանանցի» խաղում տեսանելի էր առաջընթացը նախորդ հանդիպումների համեմատությամբ, թիմն ավելի վստահ էր տիրում գնդակին և վտանգավոր պահեր էր ստեղծում հակառակորդի դարպասի մետ:
Այդպես, հանդիպման 16-րդ րոպեին «Բանանցի» ֆուտբոլիստներին հաջողվեց դաշտի կենտրոնում խլել գնդակը և արագ գրոհ կազմակարպել: Լարեսիոյի փոխանցումից հետո «Բանանցի» երիտասարդ ֆուտբոլիստ Արամ Քոչարյանը դիպուկ հարվածով առաջ մղեց մեր թիմին:
Սակայն ընդամենը 11 րոպե անց գոլով ավարտվեց հյուրերի գեղեցիկ գրոհը: Գեղամ Հարությունյանի դիպուկ հարվածից հետո Ստեփան Ղազարյանը չկարողացավ փրկել «Բանանցին»: Սակայն փորձառու դարպասապահը իր վստահ խաղով մեկ անգամ չմիջամտեց խաղին՝ վստահություն հաղորդելով նաև իր թիմակիցներին:
Հանդիպման երկրորդ կեսը նույպես անցավ հետաքրքիր պայքարում: Երկու թիմերն էլ պարբերաբար գոլային հնարավորություններ էին ստեղծում մրցակցի դարպասի մոտ: Ամենահիշարժանը 87-րդ րոպեին Լաերսիոյի հարվածն էր: Թվում էր, թե բրազիլացու հարվածից հետո գնդակը կհայտնվի Գրիգոր Մելիքեթյանի պաշտպանած դարպասում, սակայն ուղղահայաց դարպասաձողից հետ մղվեց գնդակը և հաշիվը հավասար մնաց:
Ընդամենը երեք օր անց «Բանանցը» կանցկացնի առաջնության հաջորդ հանդիպումը՝ մրցակցի հարկի տակ խաղալով «Փյունիկի» հետ:

19.11.16, Երևան, «Բանանց» մարզադաշտ, 1000 հանդիսական
Հայաստանի առաջնություն, 14-րդ տուր
Բանանց - Գանձասար-Կապան 1:1 (1:1)

Գոլերը՝ Արամ Քոչարյան 16 - Գեղամ Հարությունյան 27

Բանանց - Ստեփան Ղազարյան, Վլատկո Դրոբարով, Արամ Բարեղամյան, Լայոնել Ադամս, Հակոբ Համբարձումյան, Կլաուդիո Տոռեխոն, Արամ Քոչարյան (Էրիկ Վարդանյան 90+1), Արթուր Ավագյան (Նարեկ Պետրոսյան 65), Լաերսիո Գոմես Կոստա, Գրիգոր Աղեկյան (Հովհաննես Իլանգյոզյան 83), Վահագն Այվազյան (Վարդգես Սաթումյան 60):

Գանձասար-Կապան - Գրիգոր Մելիքսեթյան, Արա Խաչատրյան, Դամիր Մեմովիչ, Վասպուրակ Մինասյան, Ալեքսանդր Պետրոսյան, Արմեն Պետրոսյան (Համլետ Ասոյան 78), Վբեյմար Անգուլո, Լուբամբո Մուսոնդա, Գոգիտա Գոգիտաշվիլի (Վալմերսոն Գարսիա Պրայա 58), Գեղամ Հարությունյան, Ջոնիոր Մարինի (Աշոտ Կարապետյան 72):

Զգուշացումներ Արթուր Ավագյան 29, Լայոնել Ադամս 45 - Արմեն Պետրոսյան 2, Գոգիտա Գոգիտաշվիլի 32, Գեղամ Հարությունյան 58