ՌՄԲԱՐԿՈՒՆԵՐ
ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐ
ԳՈԼ+ՓՈԽԱՆՑՈՒՄ

Վահագն Այվազյան

best_player best_player
Տարիք 27
Գոլ 5

Արամ Բարեղամյան

best_player best_player
Տարիք 31
Գոլ 3

Արամ Բարեղամյան

best_player best_player
Տարիք 31
Փոխանցումներ 3

Իլյա Դամաշկան

best_player best_player
Տարիք 23
Փոխանցումներ 2

Արամ Բարեղամյան

best_player best_player
Տարիք 31
Գոլ 3
Փոխանցումներ 3

Իգոր Ստանոևիչ

best_player best_player
Տարիք 27
Գոլ 3
Փոխանցումներ 2

 «Բանանց-2»-ը կրկին հաղթում է

Աշտարակի «Քասախի մարզիկ» մարզադաշտում կայացած խաղում «Բանանց-2»-ը 0:2 հաշվով հաղթանակ է տարել Հայաստանի առաջին խմբի նախորդ առաջնության հաղթող «Ալաշկերտ-2»-ի նկատմամբ:
Արդեն երկրորդ րոպեին Արթուր Ոսկանյանի սաներն առաջ անցան հաշվի մեջ: Վլադիմիր Բաբայանն իր հնարամտության շնորհիվ կարողացավ գնդակը խլել մրցակցի դարպասպահից, որը պտտրաստվում էր այն խաղի մեջ մտցնել: Դրա արդյունքում գնդակը հայտնվեց Գրիգոր Աղեկյանի մոտ և «Բանանց-2»-ի հարձկավողն արդյունավետությամբ աչքի ընկավ երկրորդ անընդմեջ խաղում:
Խաղադաշտում ծավալված պայքարին վերջակետ դրեց փոխարինման մտած Արամ Քոչարյանը: Զինվորական ծառայությունից նոր վերադարձած ֆուտբոլիստը հեռահար կրակոցով շատ գեղեցիկ գոլի հեղինակ դարձավ՝ կրկնապատկելով իր թիմի առավելությունը:
Այսպիսով, մեկնարկային երկու տուրից հետո «Բանանց-2»-ը հարյուր տոկոսանոց ցուցանիշ ունի՝ վեց խաղ, վեց միավոր, չորս խփած և ոչ մի բաց թողած գոլ: Օգոստոսի 22-ին կայանալիք երրորդ տուրում «Բանանց-2»-ը հյուրընկալելու է «Արարատ-2»-ին, որը նույնպես երկու հաղթանակով է մեկնարկել:


«Ալաշկերտ-2»-«Բանանց-2» 0:2 (0:1)
Աշտարակ, «Քասախի մարզիկ» մարզադաշտ
Մրցավար՝ Գևորգ Եղոյան
Գոլերը՝ Գրիգոր Աղեկյան, 2, Արամ Քոչարյան, 81

«Ալաշկերտ-2». Էդվարդ Հովհաննիսյան (Վահե Անդրեասյան), Խաչատուր Խաչատրյան, Վլադիմիր Ուլուխանյան, Խաչատուր Էրզրումյան, Արսեն Բալաբեկյան (Արթուր Սահակյան 57), Լիպարիտ Դաշտոյան (Արեգ Ազատյան 75), Էդգար Բարսեղյան, Կարապետ Սեմիզյան, Արման Մանուկյան, Ախմեդ Ջինդոյան, Արտաշես Առաքելյան (Ցոլակ Բեգլարյան 86):

«Բանանց-2». Սուրեն Ալոյան (Հենրի Ավագյան 46), Հակոբ Համբարձումյան, Աղավարդ Պետրոսյան, Գագիկ Մաղաքյան, Ժիրայր Մարգարյան (Արթուր Խաչատրյան 65), Էմիլ Եղիազարյան (Արամ Քոչարյան 70), Աշոտ Ադամյան (Արման Խաչատրյան 46), Գրիգոր Աղեկյան, Վարդան Սաֆարյան (Լևոն Գևորգյան 46), Վլադիմիր Բաբայան (Էդուարդ Ավագյան 79), Նարեկ Ավագյան (Ստեփան Հարությունյան 34):

Alashkert-2 - Banants-2 0:2