ՌՄԲԱՐԿՈՒՆԵՐ
ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐ
ԳՈԼ+ՓՈԽԱՆՑՈՒՄ

Վահագն Այվազյան

best_player best_player
Տարիք 27
Գոլ 5

Արամ Բարեղամյան

best_player best_player
Տարիք 31
Գոլ 3

Արամ Բարեղամյան

best_player best_player
Տարիք 31
Փոխանցումներ 3

Իլյա Դամաշկան

best_player best_player
Տարիք 23
Փոխանցումներ 2

Արամ Բարեղամյան

best_player best_player
Տարիք 31
Գոլ 3
Փոխանցումներ 3

Իգոր Ստանոևիչ

best_player best_player
Տարիք 27
Գոլ 3
Փոխանցումներ 2

Ո՞վ է մարտ ամսվա լավագույն գոլի հեղինակը:

4 խաղ, 4 հաղթանակ. «Բանանց-2»-ը շարունակում է հաղթարշավը 

Հայաստանի առաջնության 4-րդ տուրի խաղում «Բանանց-2»-ը չորրորդ հաղթանակը տարավ ընթացիկ մրցաշրջանում:
«Բանանց-2»-ի գործողությունները այս խաղի ընթացքում հավաքականի ճամբարում գտնվող Արթուր Ոսկանյանի փոխարեն գլխավորում էր Վահե Գևորգյանը:
Տանտիրոջ կարգավիճակով «Բանանցի» երկրորդ թիմի ֆուտբլիստները միանգամից առաջ նետևեցին և արդեն 14-րդ րոպիեն բացեցին հաշիվը: Գրիգոր Աղեկյանը դաշտի կենտրոնում խլեց գնդակը և այն հասցեագրեց Էմիլ Եղիազարյանին, վերջինս էլ գնդակով շարժվեց դեպի կենտրոն և հեռահար հարվածով գրավեց դարպասը:
Առաջին կեսի միջնամասում հյուրերին հաջողվեց հավասարեցնել հաշիվը: Խառնաշփոթ իրավիճակում Համլետ Ասոյանի գլխավոր հարվածից հետո գնդակը հատեց գիծը և հաշիվը հավասարվեց: Սակայն հանդերձարան գնալուց առաջ «Բանանցին» հաջողվեց կրկին առաջ անցնել հաշվի մեջ և երկրորդ կեսը սկսել հոգեբանական առավելությամբ: Ժիրայր Մարգարյանի ձախ եզրից կատարած փոխանցումից հետո դիպուկ գտնվեց Գրիգոր Աղեկյանը՝ խփելով ընթացիկ առաջնությունում իր չորրորդ գնդակը:
20-ամյա ֆուտբոլիստը նաև երկրորդ գոլային փոխանցումն իր հաշվին գրանցեց այս խաղի երկրորդ կեսում: Անկյունայինի խաղարկումից հետո Աղեկյանից գնդակը հասցեագրվեց «Բանանց-2»-ի պաշտպան Գագիկ Մաղաքյանին, վերջինս էլ ամրապնդեց իր թիմի առավելություն:
«Բանանց-2»-ը 3:1 հաշվով հաղթանակ տարավ և շարունակում է միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը: Հաջորդ հանդիպումն Արթուր Ոսկանյանի սաներն անցկացնելու են սեպտմբերի 12-ին՝ «Էրեբունու» դեմ:

29.08.2016, Երևան, «Բանանց» մարզադաշտ
«Բանանց-2»-«Գանձասար-Կապան-2» 3:1 (2:1)
Երևան, «Բանանց» մարզադաշտ
Մրցավար՝ Արման Ալաբերքյան
Գոլերը՝ Էմիլ Եղիազարյան, 14, Գրիգոր Աղեկյան, 45, Գագիկ Մաղաքյան, 67 («Բանանց-2»), Համլետ Ասոյան, 27 («Գանձասար-Կապան-2»)

«Բանանց-2». Սուրեն Ալոյան (Հենրի Ավագյան 70), Լևոն Գևորգյան (Վարդան Սաֆարյան 56), Հակոբ Համբարձումյան, Աղավարդ Պետրոսյան, Գագիկ Մաղաքյան, Ժիրայր Մարգարյան (Էդգար Գրիգորյան 78), Աշոտ Ադամյան (Նարեկ Ավագյան 66), Ստեփան Հարությունյան (Արամ Քոչարյան 46), Էմիլ Եղիազարյան (Հովհաննես Իլանգյոզյան 64), Վլադիմիր Բաբայան (Արման Խաչատրյան 58), Գրիգոր Աղեկյան:

«Գանձասար-Կապան-2». Գոռ Մարտիրոսյան, Արման Զեյնալյան, Մարտին Սարգսյան, Ալեն Համբարձումյան, Սուրեն Առաքելյան (Հովհաննես Հովհաննիսյան 60), Համլետ Ասոյան, Տիգրան Իվանյան (Ալեն Կարապետյան 70), Գառնիկ Հովակիմյան (Դավիթ Ասլանյան 56), Դավիթ Ասատրյան (Գեղամ Հայրապետյան 75), Վարդան Բակալյան (Գոռ Եփրեմյան 86), Հայրապետ Ավագյան:

Զգուշացումներ. Ստեփան Հարությունյան 18, Արամ Քոչարյան 54 - Տիգրան Իվանյան 54, Դավիթ Ասլանյան 80