ՌՄԲԱՐԿՈՒՆԵՐ

Նենադ Ինյաց

best_player best_player
Տարիք 31
Գոլ 2

Վահագն Այվազյան

best_player
Տարիք 24
Գոլ 1

Ո՞ր թիմը կհաղթի Բանանց - Արցախ ընկերական խաղում:

«Բանանց-2»-ը հինգ անպատասխան գնդակ ուղարկեց «Էրեբունու» դարպասը

Առաջին խմբի 19-րդ տուրի խաղում «Բանանցը» հինգ անպատասխան գնդակ ուղարկեց «Էրեբունու» դարպասը: Ճիշտ է, պաշտոնապես դաշտի տեր էր համարվում «Էրեբունին», սակայն խաղը տեղի էր ունենում «Բանանցի» հարկի տակ:
Հանդիպումը հենց մեկնարկից հաջող ստացվեց «Բանանցի» ֆուտբոլիստների համար և արդեն երկրորդ րոպեին Էդգար Մովսեսյանը գլխի հարվածով բացեց հաշիվը: Բազմաքայլ կոմբինացիայից հետո 18-ամյա հարձակվողը եզրափակեց Վարդան Սաֆարյանի եզրային փոխանցումը: Հանդիպման 20-րդ րոպեին գեղեցիկ գոլի հեղինակ դարձավ «Բանանց-2»-ի կիսապաշտպան Աշոտ Ադամյանը: 19-ամյա ֆուտբոլիստը ձախ եզրից շարժվեց կենտրոն և հեռահար հարվածով գրավեց մրցակի դարպասի հեռավոր անկյունը:
Հանդիպման 55-րդ րոպեին «Բանանցը» մնաց 10 հոգով: Երկորրդ դեղին քարտը ստացավ և խաղադաշտից հեռավեց «Բանանց-2»-ի պաշտպան Աղավարդ Պետրոսյանը: Թվում էր, թե մեկ հոգի պակաս մնալով «Բանանցը» դժվարություններ կունենա, սակայն դա ամենևին էլ այդպես չէր: 60, 62 և 66-րդ րոպեներին Վահե Գևորգյանի սաներին հաջողվեց ևս երեք գնդակ ուղարկել մրցակցի դարպասը:
Մնացած ժամանակահատվածում «Բանանց-2»-ն ուներ հաջողության հասնելու հնարավորություններ, սակայն գոլային պահերը իրացնել չհաջողվեց:
«Բանանց-2»-ը 17 խաղում վաստակել է 40 միավոր և 9 միավորով առաջ է երկրորդ տեղում գտնվող «Փյունիկ-2»-ից:

«Էրեբունի»-«Բանանց-2» 0:5 (0:2)
Երևան, «Բանանց» մարզադաշտ
Մրցավար՝ Հենրիկ Նալբանդյան
Գոլերը՝ Էդգար Մովսիսյան, 2, Աշոտ Ադամյան, 20, 66, Արման Խաչատրյան, 60, 62