ՌՄԲԱՐԿՈՒՆԵՐ
ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐ
ԳՈԼ+ՓՈԽԱՆՑՈՒՄ

Վահագն Այվազյան

best_player best_player
Տարիք 27
Գոլ 5

Ալեքսանդար Գլիշիչ

best_player best_player
Տարիք 26
Գոլ 5

Իլյա Դամաշկան

best_player best_player
Տարիք 23
Փոխանցումներ 5

Արամ Բարեղամյան

best_player best_player
Տարիք 31
Փոխանցումներ 3

Արամ Բարեղամյան

best_player best_player
Տարիք 31
Գոլ 4
Փոխանցումներ 3

Ալեքսանդար Գլիշիչ

best_player best_player
Տարիք 26
Գոլ 5
Փոխանցումներ 1

Ու՞մ կցանկանաք տեսնել «Մերոնք խաղադաշտից դուրս» հաղորդման հաջորդ թողարկմանը:

«Բանանցը» պարտվեց «Շիրակին»

Հայաստանի առաջնության 12-րդ տուրի խաղում Երևանի «Բանանցը» 1-2 հաշվով պարտություն կրեց Գյումրիի «Շիրակից»:
Հանդիպման մեկնարկն անհաջող դասավորվեց դաշտի տերերի համար: Արդեն 5-րդ րոպեին «Բանանցի» դարպասին 11 մետրանոց հարված նշանակվեց, որը դիպուկ իրացրեց «Շիրակի» հարձակվող Վիուլեն Այվազյանը:
«Բանանցի» ֆուտբոլիստներին հաջողվեց հանդիպման հավասարեցնել հաշիվը և ընդհատել առանց գոլ խփելու րոպեների տհաճ վիճակագրությունը: Մրցակցի տուգանային հրապարակում շատ լավ կողմնորոշվելու արդյունքում գոլի հեղինակ դարձավ Գրիգոր Աղեկյանը: «Բանանց-2»-ի ռմբարկուն բացեց իր գոլերի հաշիվ Բարձրագույն խմբում:
Սակայն ընդմիջման այնուհանդերձ «Բանանցը» գնաց զիջողի կարգավիճակով: Առաջին կեսի վերջին րոպեին հյուրերին հաջողվեց գոլի վերածել ևս մեկ ստանդարտ իրավիճակ: Այս անգամ աչքի ընկավ Մուհամեդ Կաբան:
Պետք է նշել, որ «Բանանցն» էլ ուներ երկրորդ գոլը խփելու փայլուն հնարավորություն, սակայն մոտ տարածությունից կատարված Զավեն Բադոյանի հարվածից հետո «Շիրակին» փրկեց դարպասաձողը:
Այսպիսով, «Բանանցը» շարունակում է մնալ 13 միավորով և գտնվում է 5-րդ հորիզոնականում: Նոյեմբերի հինգին կայանալիք 13-րդ տուրի խաղում «Բանանցը» մրցակցի հարկի տակ մրցելու է «Ալաշկերտի» հետ:

Հայաստանի առաջնություն, 13-րդ տուր
Բանանց - Շիրակ 1:2 (1:2)

Բանանց - Հենրի Ավագյան, Հակոբ Համբարձումյան, Լայոնել Ադամս, Վլատկո Դրոբարով, Սոսլան Կաչմազով, Արամ Բարեղամյան, Կլաուդիո Տոռեխոն, Զավեն Բադոյան (Վահագն Այվազյան 46), Գրիգոր Աղեկյան, Լաերսիո Գոմես Կոստա(Էմիլ Եղիազարյան 65) , Ացամազ Բուրաև(Վարդգես Սաթումյան 80):

Շիրակ - Անատոլի Այվազով, Արման Հովհաննիսյան, Արտյոմ Միքայելյան, Մարկո Պրլևիչ, Վիուլեն Այվազյան (Ղուկաս Պողոսյան 86), Ռումյան Հովսեփյան (Բրայան դե լա Ֆուենտե 65) , Դավիթ Հակոբյան, Սոլոմոն Իմե Ուդո, Աղվան Դավոյան, Մուհամեդ Կաբա, Նեմանյա Ստոշկովիչ (Արամ Մուրադյան 76):

Զգուշացումներ - Հենրի Ավագյան 5, Լայոնե Ադամս 12, Գրիգոր Աղեկյան 26, Հակոբ Համբարձումյան 41, Վահագն Այվազյան 81 - Ռումյան Հովսեփյան 34, Արման Հովհաննիսյան 56, Դավիթ Հակոբյան 82, Մարկո Պրլևիչ 90+2