ՌՄԲԱՐԿՈՒՆԵՐ
ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐ
ԳՈԼ+ՓՈԽԱՆՑՈՒՄ

Վահագն Այվազյան

best_player best_player
Տարիք 27
Գոլ 5

Ալեքսանդար Գլիշիչ

best_player best_player
Տարիք 26
Գոլ 5

Իլյա Դամաշկան

best_player best_player
Տարիք 23
Փոխանցումներ 5

Արամ Բարեղամյան

best_player best_player
Տարիք 31
Փոխանցումներ 3

Արամ Բարեղամյան

best_player best_player
Տարիք 31
Գոլ 4
Փոխանցումներ 3

Ալեքսանդար Գլիշիչ

best_player best_player
Տարիք 26
Գոլ 5
Փոխանցումներ 1

Ու՞մ կցանկանաք տեսնել «Մերոնք խաղադաշտից դուրս» հաղորդման հաջորդ թողարկմանը:

«Բանանցը» պարտվեց սեփական հարկի տակ

Հայաստանի առաջնության 8-րդ տուրի խաղում «Բանանցը» սեփական հարկի տակ 0-3 հաշվով պարտություն կրեց «Ալաշկերտից»:
Այս խաղում հարցականի տակ էր «Բանանցի» ավագ Ստեփան Ղազարյանի մասնակցության հարցը, քանի որ վերջինս վնասվածքի պատճառով վերջին օրերին մարզվում էր մարզասրահում, սակայն ի վերջո հենց նա դաշտ դուրս բերեց «Բանանցին»:
Առաջին կեսն արդեն անհաջող դասավորվեց դաշտի տերերի համար: Երկու անգամ՝ նախ տուգանային հարվածից, ապա խաղային դրվագում հաջողության հասավ «Ալաշկերտի» կիսապաշտպան Արթուր Եդիգարյանը:
Ընդմիջումից հետո Տիտո Ռամալյոն փոխարինեց Ստեփան Ղազարյանին՝ հետխաղային ասուլիսում այդ որոշումը բացատրելով ֆուտբոլիստի վնասվածքով: «Բանանցն» ակտիվորեն փորձեց ուղիներ գտնել դեպի մրցակցի դարպասը՝ մեծ ուժեր նետելով գրոհի, սակայն հաջողության հասնել չհաջողվեց: Ավելին, «Ալաշկերտը» ևս մեկ գոլ խփեց՝ էլ ավելի նվազեցնելով հանդիպումը փրկելու «Բանանցի» հույսերը:
Այսպիսով, 8-րդ տուրից հետո «Բանանցի» միավորների թիվը և զբաղեցրած հորիզոնականը մնաց նույնը: «Բանանցը» 12 միավորով երրորդ հորիզոնականում է:

02.10.2016թ., Հայաստանի առաջնություն, 8-րդ տուր
Երևան, «Բանանց» մարզադաշտ
Բանանց - Ալաշկերտ 0:3 (0:2)
Գոլերը՝ Արթուր Եդիգարյան 17, 37, Միհրան Մանասյան 69

Բանանց - Ստեփան Ղազարյան (Գրիգոր Մակարյան 46), Արամ Բարեղամյան, Սոսլան Կաչմազով, Լայոնել Ադամս, Վլատկո Դրոբարով, Կլաուդիո Տոռեխոն, Նաիրի Մինասյան, Հակոբ Հակոբյան (Ացամազ Բուրաև 62), Վարդգես Սաթումյան, Զավեն Բադոյան, Լաերսիո (Արթուր Ավագյան 81):

Ալաշկերտ - Արսեն Բեգլարյան, Վահագն Մինասյան, Անդրանիկ Ոսկանյան, Դմիտրո Խովբոշա, Արտակ Եդիգարյան (Գագիկ Դաղբաշյան 46), Արարատ Առաքելյան, Կարեն Մուրադյան, Յուրի Ֆոմենկո (Արտակ Դաշյան 12), Արտակ Գրիգորյան, Արթուր Եդիգարյան (Խորեն Վերանյան 70), Միհրան Մանասյան: