ՌՄԲԱՐԿՈՒՆԵՐ

Ռումյան Հովսեփյան

best_player best_player
Տարիք 25
Գոլ 5

Նորայր Գյոզալյան

best_player best_player
Տարիք 27
Գոլ 4

Ո՞րն է «Բանանցի» լավագույն գոլը 2017/18 մրցաշրջանի առաջին կեսում:

Ոչ-ոքի մեկնարկային տուրում. Բանանց - Փյունիկ 2:2

Նոր առաջնությունը «Բանանցի» համար մեկնարկեց գոլառատ ոչ-ոքիով: Թեև հանդիպման ընթացքում «Բանանցը» պարտվում էր 0-2 հաշվով, սակայն կարողացավ մեծ ճնշում գործադրել մրցակցի նկատմամբ և հավասարեցնել հաշիվը, իսկ խաղավերջում նույնիսկ կարող էր հաղթանակ կորզել, եթե նպատակին հասնել «Բանանցի» հարձակվող Ինյացի գլխով հարվածը մոտ տարածությունից:

Երկար սպասված մեկնարկ - Մայիսին կայացած «Փյունիկի» դեմ հանդիպումն էր «Բանանցի» վերջին պաշտոնական հանդիպմանը: Դրանից հետո թիմն ինտենսիվ փոփոխությունների էր ենթարկվում և ամեն օր պատրաստվում էր նոր մրցաշրջանի մեկնարկին: Նոր մրցաշրջանի մեկնարկը «Բանանց» մարզադաշտում ազդարարվեց «Նշխարք» վոկալ անսամբլի կողմից Հայաստանի ազգային օրհներգի կենդանի կատարմամբ, իսկ թիմերի ավագներ Ստեփան Ղազարյանն ու Նարեկ Ասլանյանը մարզադաշտում բարձրացրին Հայոց եռագույնը:

Խաղակեսերի անհաջող մեկնարկ - Հանդիպման երկու խաղակեսերն էլ նմանատիպ անհաջող մեկնարկ ունեցավ «Բանանցի» ֆուտբոլիստների համար: Գրեթե նույն դիրքում երկու անգամ մրցակցի հսկողությունից դուրս մնաց փյունիկցի Ալիկ Առաքելյանը և դուբլի հեղինակ դառնալով կրկնապատկեց հյուրերի առավելությունը: «Բանանցին» մնում էր նետվել առաջ և փրկել հանդիպումը: Երկրորդ գոլի դրվագում մրցակցի հարձակվողի հետ բախման արդյունքում խաղը կարողացավ շարունակել «Բանանցի» պաշտպան Գևորգ Հովհաննիսյանը և նրա փոխարեն խաղադաշտ մտավ Հակոբ Համբարձումյանը:


Գյոզալյանի գոլը՝ Գյուլբուդաղյանցի թիմին - Նորայր Գյոզալյանը «Բանանց» վերադարձել էր նախորդ մրցաշրջանի կեսից, սակայն գոլի հեղինակ դառնալ նրան դեռևս չէր հաջողվել: Ի վերջո, Գյոզալյանը կարողացավ նոր «Բանանցում» բացել իր գոլերի հաշիվը՝ երկրորդ կեսում փոխարինման մտնելուց 9 րոպե անց գլխի հարվածով կրճատելով հաշվի տարբերությունը: Այսպիսով, Գյոզալյանը նոր «Բանանցում» իր առաջին գոլը խփեց Արմեն Գյուլբուդաղյանցի գլխավորած թիմի դեմ խաղում: Հենց այս մարզչի գլխավորությամբ էր նա ժամանակին բազմաթիվ գոլեր խփում «Բանանցի» և «Իմպուլսի» կազմում:

Ինյաց 90՛ - Ամբողջ հանդիպման ընթացքում մեծ ակտիվությամբ էր աչքի ընկնում «Բանանցի» հարձակվող Նենադ Ինյացը: Առաջին կեսում նա գրեթե մեն-մենակ դուրս եկավ «Փյունիկի» դարպասի դիմաց, սակայն գնդակով մեծ տարածությունից հետո սերբ հարձակվողի հարվածը թույլ ստացվեց և գնդակը բաժին հասավ մրցակցի դարպասապահին: Երկրորդ կեսում Ինյացը փորձեց հաջողության հասնել կիսաշրջադարձ հարվածով, սակայն հյուրերը դարպասային գծի վրայից հեռարցին գնդակը: Ի վերջո, Ինյացի ջանքերը հաջողությամբ պսակվեցին 90-րդ րոպեին, երբ փոխարինման մտած Հակոբ Համբարձումյանի եզրային փոխանցումից հետո նա գրավեց հեռավոր անկյունը: Ինյացը կարող էր դառնալ հանդիպման կատարյալ հերոսը և «Բանանցի» երրորդ գլխով գոլի հեղինակը, սակայն ավելացած ժամանակում նրա կատարած մոտ տարածությունից հարվածից հետո գնդակին տիրեց «Փյունիկի» դարպասպահ Գոռ Մանուկյանը և «Բանանցը» միայն մեկ միավոր վաստակեց այս խաղում:


Հաջորդ հանդիպումը «Բանանցը» կանցկացնի օգոստոսի 13-ին, երբ մրցակցի հարկի տակ ուժերը կչափի «Շիրակի» հետ:

07.08.17, Երևան, «Բանանց» մարզադաշտ
Հայաստանի առաջնություն, 1-ին տուր
«Բանանց»-«Փյունիկ» 2:2 (0:1)

Երևան, «Բանանց» մարզադաշտ
Մրցավար՝ Արտակ Սիմոնյան
Գոլերը՝ Նորայր Գյոզալյան, 77, Նենադ Ինյաց, 90 (Բանանց), Ալիկ Առաքելյան, 5, 47 (Փյունիկ)

«Բանանց» - 22. Ստեփան Ղազարյան, 55. Մատվեյ Գույգանով, 24. Գագիկ Մաղաքյան, 15. Գևորգ Հովհաննիսյան (2. Հակոբ Համբարձումյան 52), 17. Ալեքսանդր Ջոկովիչ (10. Նորայր Գյոզալյան 68), 8. Ռումյան Հովսեփյան, 5. Հակոբ Հակոբյան, 23. Նարեկ Պետրոսյան (18. Վահագն Այվազյան 76), 9. Օգնյեն Կրասիչ, 11. Ղուկաս Պողոսյան, 12. Նենադ Ինյաց:

«Փյունիկ» - 12. Գոռ Մանուկյան, 5. Արմեն Մանուչարյան, 4. Արամ Շախնազարյան, 3. Արթուր Քարտաշյան (33. Սամվել Սպերցյան 61), 10. Հովհաննես Պողոսյան, 66. Մաքսիմ Երմակով (17. Հովհաննես Իլանգյոզյան 46), 30. Վահագն Հայրապետյան, 16. Ռոբերտ Հակոբյան, 18. Ալիկ Առաքելյան, 6. Նարեկ Ասլանյան, 9. Ռոբերտ Մինասյան (19. Հովհաննես Նազարյան 76):

«Բանանց» - Նենադ Ինյաց 90 - Ռոբերտ Մինասյան 27, Վահագն Հայրապետյան 32, Սամվել Սպերցյան 86