ՌՄԲԱՐԿՈՒՆԵՐ

Նորայր Գյոզալյան

best_player best_player
Տարիք 27
Գոլ 3

Ռումյան Հովսեփյան

best_player best_player
Տարիք 25
Գոլ 2

Ձեր կարծիքով ինչպե՞ս կավարտվի «Փյունիկ» - «Բանանց» հանդիպումը:

Հաղթանակ՝ տարվա առաջին պաշտոնական խաղում

2017 թվականի առաջին պաշտոնական խաղում «Բանանց-2»-ը 3:2 հաշվով հաղթանակ տարավ «Արարատի» երկրորդ թիմի նկատմամբ:
Հաղթանակը «Բանանցի» երիտասարդ ֆուտբոլիստներին հեշտությամբ չտրվեց, քանի որ «Արարատի» ֆուտբոլիստներին երկու անգամ հաջողվեց հավասարեցնել հաշիվը խաղի ընթացքում:
Առաջին գոլը «Բանանցի» ֆուտբոլիստները խփեցին հանդիպման 33-րդ րոպեին, երբ Հայկ Ոսկանյանի նկատմամբ կանոնների խախտումից հետո 11 մետրանոցը դիպուկ իրացրեց Ժիրայր Մարգարյանը: Սակայն ընդամենը երեք րոպե անց Դավիթ Ղանդիլյանին հաջողվեց հավասարեցնել հաշիվը: Այնուամենայնիվ «Բանանց-2»-ը կարողացավ հաղթողի դերում գնալ ընդմիջման, քանի որ խաղակեսի ավարտից չորս րոպե առաջ գեղեցիկ հարվածով գոլի հեղինակ դարձավ Վլադիմիր Բաբայանը:
Երկրորդ կեսի մեկնարկում նույն Ղանդիլյանին հաջողվեց հավասարեցնել հանդիպման հաշիվը: Բայց «Բանացի» ֆուտբոլիստներին հաջողվեց կրկին առաջ անցնել հաշվի մեջ, երբ գոլի հեղինակ դարձավ Էդգար Մովսեսյանը: Սա հանդիպման վերջին գոլն էր, չնայած որ «Արարատի» ֆուտբոլիստները փորձեր ձեռնարկեցին նաև երրորդ անգամ հաշիվը հավասարեցնելու համար: Հաշվի տարբերությունը մեծացնելու հնարավորություն ունեին նաև «Բանանցի» ֆուտբոլիստները, սակայն հաշիվը մնաց անփոփոխ, և «Բանանց-2»-ը շարունակում է միանձնյա գլխավորել Առաջին խմբի մրցաշարային աղյուսակը:

Առաջին խումբ. 17-րդ տուր
«Բանանց-2»-«Արարատ-2» 3:2 (2:1)
Երևան, «Բանանց» մարզադաշտ
Մրցավար՝ Հենրիկ Նալբանդյան
Գոլերը՝ Ժիրայր Մարգարյան, 33, 11մ, Վլադիմիր Բաբայան, 41, Էդգար Մովսեսյան, 60 («Բանանց-2»), Դավիթ Ղանդիլյան, 36, 47 («Արարատ-2»)

«Բանանց-2». 91. Հենրի Ավագյան (33. Սուրեն Ալոյան 56), 21. Էդգար Մովսեսյան, 8. Ժիրայր Մարգարյան, 5. Գագիկ Մաղաքյան, 20. Վլադիմիր Բաբայան (16. Գրիգոր Աղեկյան 58), 18. Ստեփան Հարությունյան (2. Էրիկ Ղարիբյան 88), 14. Արման Խաչատրյան (17. Վարդան Սաֆարյան 46), 9. Արման Խաչատրյան (11. Կարեն Մելքոնյան 68), 7. Հայկ Ոսկանյան (19. Միխայիլ Մուրադյան 77), 10. Աշոտ Ադամյան (15. Արթուր Խաչատրյան 77), 4. Աղավարդ Պետրոսյան:

«Արարատ-2». 1.Պողոս Այվազյան, 11. Հակոբ Լոռեցյան, 7. Նարեկ Պապոյան, 4. Վահե Չոփուրյան, 8. Էրիկ Նազարյան, 15. Անդրանիկ Հովհաննիսյան (18. Արմեն Դուրունց 65), 9. Էդգար Մկրտչյան, 17. Ռուսլան Ավագյան (14. Արմեն Դերձյան 70), 19. Դավիթ Ղանդիլյան, 6. Գարեգին Կիրակոսյան, 12. Հովհաննես Փափազյան (10. Միքայել Առուստամյան 56):