ՌՄԲԱՐԿՈՒՆԵՐ

Նենադ Ինյաց

best_player
Տարիք 31
Գոլ 2

Վահագն Այվազյան

best_player
Տարիք 24
Գոլ 1

Ձեր կարծիքով ինչպե՞ս կավարտվի «Փյունիկ» - «Բանանց» հանդիպումը:

«Բանանց-2»-ը հաղթեց և ամրապնդվեց առաջին տեղում

Ապրիլի 10-ին «Բանանց-2»-ն անչափ լուրջ հայտ ներկայացրեց Առաջին խմբի մրցաշարում հաղթելու համար՝ 2-1 հաշվով առավելության հասնելով մոտակա հետապնդող «Փյունիկ-2»-ին՝ միավորների տարբերությունը հասցնելով 12-ի:
Հանդիպումը հաջող սկսվեց մեր թիմի համար և արդեն մեկնարկում Էդգար Մովսեսյանի փոխանցումից հետո դարպասապահի դեմ մեն-մենակ մնացած Հայկ Ոսկանյանը վարպետորեն գնդակն ուղարկեց դարպասը: Առաջին կեսում հյուրերին հաջողվեց հավասարեցնել հաշիվը, ինչից հետո պայքարը խաղադաշտում էլ ավելի հետաքրքիր դարձավ:
Երկու թիմերն էլ փորձում էին կազմակերպված գրոհների միջոցով հաջողության հասնել: Ի վերջո, հաշվի մեջ առաջ անցնել հաջողվեց «Բանանցի» ֆուտբոլիստներին: Փոխարինման մտած Կարեն Մելքոնյանը, ով մեծ ակտիվություն էր մտցրել խաղադաշտում, ստիպեց հակառակորդի պաշտպանին խախտել կանոնները և նշանակվեց 11 մետրանոց հարված:
Էդգար Մովսեսյանի հարվածից հետո գնդկակը հետ մղվեց, սակայն կրկին հայտնվեց 18-ամյա հարձակվողի մոտ և այս անգամ նա չվրիպեց:
Այսպիսով, «Բանանց-2»-ը շատ կարևոր հաղթանակ տարավ «Փյունիկ-2»-ի նկատմամբ:

Առաջին խումբ, 10.04.2017
«Բանանց-2» - «Փյունիկ-2» 2:1 (1:1)
Գոլերը՝ Հայկ Ոսկանյան 3, Էդգար Մովսեսյան 72 - Ռոբերտ Մինասյան 14

Բանանց-2 - 91. Հենրի Ավագյան, 17. Վարդան Սաֆարյան (14. Արման Խաչատրյան 90+4), 5. Գագիկ Մաղաքյան, 3. Հայկ Սարգսյան (23. Արամ Խամոյան 58). 23. Էրիկ Վարդանյան, 15. Արթուր Խաչատրյան, 18. Ստեփան Հարությունյան, 9. Արման Խաչատրյան (11. Կարեն Մելքոնյան 56), 7. Հայկ Ոսկանյան (6. Օրբելի Համբարձումյան 71), 10. Աշոտ Ադամյան (20. Վլադիմիր Բաբայան 74), 21. Էդգար Մովսեսյան (2. Էրիկ Ղարիբյան 79):

Փյունիկ-2 - 22. Վարդան Շահատունի, 5. Դավիթ Տերտերյան, 15. Ալբերտ Խաչումյան (2. Էդմոն Մովսիսյան 38), 27. Հովհաննես Նազարյան, 3. Սամվել Խաչիկյան, 10. Էրիկ Վարդանյան (26. Արմեն Նահապետյան 62), 20. Սամվել Սպերցյան (14. Արթուր Նադիրյան 46), 11. Արամ Կարապետյան, 7. Վիգեն Բեգոյան, 25. Ռոբերտ Մինասյան (23. Հովհաննես Հարությունյան 62), 9. Էրիկ Պետրոսյան (16. Ռաֆիկ Մելիքյան 46):