ՌՄԲԱՐԿՈՒՆԵՐ
ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐ
ԳՈԼ+ՓՈԽԱՆՑՈՒՄ

Վահագն Այվազյան

best_player best_player
Տարիք 27
Գոլ 5

Արամ Բարեղամյան

best_player best_player
Տարիք 31
Գոլ 3

Արամ Բարեղամյան

best_player best_player
Տարիք 31
Փոխանցումներ 3

Իլյա Դամաշկան

best_player best_player
Տարիք 23
Փոխանցումներ 2

Արամ Բարեղամյան

best_player best_player
Տարիք 31
Գոլ 3
Փոխանցումներ 3

Իգոր Ստանոևիչ

best_player best_player
Տարիք 27
Գոլ 3
Փոխանցումներ 2

Ո՞վ է մարտ ամսվա լավագույն գոլի հեղինակը:

Հայաստանի ազգային հավաքականի հետ ԱՄՆ-ում կայացած ուսումնամարզական հավաքին մասնակցեց «Բանանցի» կիսապաշտպան Զավեն Բադոյանը, ով Գվատեմալայի դեմ խաղում (7:1) կարողացավ նաև գոլի հեղինակ դառնալ:

Բադոյանն armsport.am-ի հետ զրույցում խոսել է հավաքի ու հանդիպումների, ինչպես նաև ակումբային ծրագրերի մասին:

- Զավեն, ուսումնամարզական հավաքն ինչքանո՞վ ծառայեց նպատակին:

- Հավաքն, ընդհանուր առմամբ, շատ լավ անցավ: Կարծում եմ՝ այդ ընթացքում մարզումները, միասին լինելը հետագայում լավ են անդրադառնալու հավաքականին:

- Ինչպիսի՞ն ստացվեցին ընկերական հանդիպումները:

- Մեզ համար անչափ կարևոր էր, որ երկար ընդմիջումից հետո կարողացանք հաղթել. դա առաջին հերթին հոգեբանական տեսանկյունից էական է: Հետագայի համար այս հաղթանակները մեզ հարկավոր են լինելու:

- Ինչի՞ շնորհիվ հաջողվեց խոշոր հաշիվներով հաղթել Գվատեմալայի և Էլ Սալվադորի հավաքականներին:

- Գվատեմալայի դեմ խաղում ընդունած գոլից հետո լավ վերադասավորվեցինք և մնացած ամբողջ ընթացքում առավելություն ունեինք: Այդ խաղում, իրոք, ամեն ինչ հաջող ստացվեց: Մենք բավականին արդյունավետ գրոհեցինք և կարողացանք իրացնել պահերը: Էլ Սալվադորի դեմ հանդիպմանն էլ որոշիչ եղավ արագ գոլը, ինչի շնորհիվ ավելի մոտիվացված գործեցինք և ավելացրինք: Երկու խաղերում էլ վերահսկում էինք դրությունը, մրցակցին ստիպում բացվել և օգտագործում էինք մեր հնարավորությունները:

- Գվատեմալայի դեմ խաղում գոլի հեղինակ դարձաք. ի՞նչ զգացողություններ ունեցաք:

- Գո՞լս. իհարկե, զգացողություններն աննկարագրելի էին. սակայն ավելի ուրախ եմ, որ վերջապես խաղացի հավաքականում: Հրավիրվում էի, սակայն չէի խաղում, իսկ այս անգամ ուրախ եմ, որ ասպարեզում եղա:

- Գոլի դրվագում կարող էիք նաև փոխանցում կատարել…

- Այո, գրոհում էինք 3-ով 2-ի դեմ… սակայն, եթե գոլ եմ խփել, ուրեմն ճիշտ եմ (ժպտում է,- խմբ.)

- Ընդհանուր առմամբ, ի՞նչ նոր բան տվեց հավաքը:

- Չէի ասի, թե ինչ-որ նոր բան տվեց: Մենք հավաքականի հիմքի վրա կարողացանք ավելացնել: Դրականը խաղակցվածության բարձրացումն է:

- Ինչպե՞ս եք գնահատում Ձեր խաղը հավաքականում:

- Գոհ եմ (ժպտում է,- խմբ.): Իհարկե, միշտ էլ ավելացնելու տեղ կա:

- Անդրադառնանք «Բանանցին». թիմն ինչպե՞ս է մոտենալու Եվրոպա լիգային:

- Ամեն ինչ արվում է մարտունակությունն ավելացնելու համար: Կարծում եմ՝ կատարված փոփոխությունները միմիայն օգուտ կբերեն և մենք ի զորու կլինենք այդ հանդիպումներում հաջող գործել: Մեր թիմից մի քանի ֆուտբոլիստներ են հեռացել և, ըստ երևույթին, նույն թվով ավելի բարձրակարգ խաղացողներ կմիանան մեզ ու ուժեղացնելուց բացի, կազմում մրցակցություն կստեղծեն:

- Հավաքականում աշխատում եք Վարուժան Սուքիասյանի, իսկ «Բանանցում»՝ Տիտո Ռամալյոյի հետ. որքանո՞վ են տարբեր մարզիչները:

- Յուրաքանչյուր մարզիչ իր փիլիսոփայությունը ունի: Սուքիասյանը կողմ է, որ ժամանակ առ ժամանակ ետ քաշվենք, «բացենք» մրցակցին, իսկ Ռամալյոն ձգտում է, որ գնդակը միշտ մեզ մոտ լինի:

- Իսկ կա՞ արդյոք նմանություն:

- Այո. երկուսն էլ պարտադրում են, որ պաշտպանությունից հարձակում անցումն արագ լինի:

- Ձեր առաջիկա ծրագրերը «Բանանցի» հե՞տ են կապված:

- Ամբողջովին: Կենտրոնացած եմ թիմի ելույթների վրա: