ՌՄԲԱՐԿՈՒՆԵՐ
ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐ
ԳՈԼ+ՓՈԽԱՆՑՈՒՄ

Վահագն Այվազյան

best_player best_player
Տարիք 27
Գոլ 5

Արամ Բարեղամյան

best_player best_player
Տարիք 31
Գոլ 3

Արամ Բարեղամյան

best_player best_player
Տարիք 31
Փոխանցումներ 3

Իլյա Դամաշկան

best_player best_player
Տարիք 23
Փոխանցումներ 2

Արամ Բարեղամյան

best_player best_player
Տարիք 31
Գոլ 3
Փոխանցումներ 3

Իգոր Ստանոևիչ

best_player best_player
Տարիք 27
Գոլ 3
Փոխանցումներ 2

Ո՞վ է մարտ ամսվա լավագույն գոլի հեղինակը:

«Բանանց-2»-ը կամային հաղթանակ տարավ Գյումրիում

 

Հայաստանի առաջնության 8-րդ տուրի խաղում «Բանանց-2»-ը մրցակցի հարկի տակ 2-1 հաշվով հաղթանակ է տարել գյումրու «Շիրակի» երկրորդ թիմի նկատմամբ և պահպանում է հարյուր տոկոսանոց արդյունքը:
Առաջին կեսի վերջնամասում Վահան Բիչախչյանի դիպուկ հարվածից հետո «Բանանց-2»-ը հայտնվեց հետապնդողի դերում, սակայն երկրորդ կեսում Արթուր Ոսկանյանի սաները կարողացան հաղթական նժարը թեքել իրենց կողմը:
Նախ 66-րդ րոպեին թիմակիցների բազմաքայլ գրոհը դիպուկ հարվածով եզրափակեց այս առաջնությունում իր 9-րդ գոլը խփած Գրիգոր Աղեկյանը, ապա խաղավարտից երեք րոպե առաջ հեռահար դիպուկ հարվածով աչքի ընկավ Արման Խաչատրյանը:
Այսպիսով, «Բանանց-2»-ը 8 խաղում վաստակել 24 միավոր և միանձնյա գլխավորում է առաջին խմբի մրաշարային աղյուսակը:

«Շիրակ-2»-«Բանանց-2» 1:2 (1:0)
Գյումրի, «Քաղաքային» մարզադաշտ
Մրցավար՝ Շահեն Աղայան
Գոլերը՝ Վահան Բիչախչյան, 40 («Շիրակ-2»), Գրիգոր Աղեկյան, 66, Արման Խաչատրյան, 87 («Բանանց-2»)