ՌՄԲԱՐԿՈՒՆԵՐ

Նենադ Ինյաց

best_player best_player
Տարիք 31
Գոլ 1

Նորայր Գյոզալյան

best_player best_player
Տարիք 27
Գոլ 1

Ո՞ր թիմը կհաղթի «Բանանց» - «Ալաշկերտ» խաղում:

Ոչ-ոքի՝ Աշտարակում

«Բանանց-2»-ը 1:1 հաշվով ավարտեց Հայաստանի առաջնության 16-րդ տուրից հետաձգված «Ալաշկերտ-2»-ի դեմ հանդիպումը:
Աշտարակի «Քասախի մարզիկ» մարզադաշտը դեռ չէր հասցրել կանաչել ձմեռային դադարից հետո և ֆուտբոլիստները ստիպված էին խաղալ ոչ լավագույն խաղադաշտում:
Հանդիպման առաջին կեսում դաշտի տերերին հաջողվեց բազմաթիվ անկյունայիններից մեկի արդյունքում բացել հաշիվը: Խառնաշփոթ իրավիճակում գնդակը դարպասում հայտնվեց Նելսոն Հարությունյանին դիպելուց հետո:
Երկրորդ կեսում «Բանանց-2»-ի ավագ Ստեփան Հարությունյանին հաջողվեց կրկին անկյունայինի խաղարկումից հետո շրջանցել մրցակցի պաշտպանին և դառնալ գոլի հեղինակ:

Մնացած ժամանակահատվածում երկու թիմերն էլ ունեին դարպասը գրավելու հնարավորություններ, սակայն չօգտագործեցին դրանք և գրանցվեց 1-1 հաշիվը:
«Բանանց-2»-ը 16 խաղում վաստակել է 37 միավոր և միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Մոտական հետապնդողներ «Փյունիկ-2»-ն ու «Գանձասար-2»-ը մեկ հանդիպում պակաս են անցկացրել և ունեն 28-ական միավոր:

28.03.17, Առաջին խումբ, 18-րդ տուր
«Ալաշկերտ-2»-«Բանանց-2» 1:1 (1:0)
Աշտարակ, «Քասախի մարզիկ» մարզադաշտ
Մրցավար՝ Գևորգ Եղոյան
Գոլերը՝ Նելսոն Հարությունյան, 25 («Ալաշկերտ-2»), Ստեփան Հարությունյան, 50 («Բանանց-2»)
Hopes cup. «Բանանց-Ա»-ն Ա խմբի հաղթող

«Բանանց-2». 33. Սուրեն Ալոյան (91. Հենրի Ավագյան 46), 17. Վարդան Սաֆարյան, 4. Աղավարդ Պետրոսյան 3. Հայկ Սարգսյան, 8. Ժիրայր Մարգարյան (15. Արթուր Խաչատրյան 85), 23. Արամ Քոչարյան (16. Էրիկ Վարդանյան 16), 18. Ստեփան Հարությունյան, 9. Արման Խաչատրյան (11. Կարեն Մելքոնյան 72), 7. Հայկ Ոսկանյան (6. Օրբելի Համբարձումյան 64), 10. Աշոտ Ադամյան (20. Վլադիմիր Բաբայան 53), 21. Էդգար Մովսեսյան:

«Ալաշկերտ-2». 55. Ալբերտ Օհանյան, 7. Միքայել Խաշմանյան, 22. Արտաշես Առաքելյան, 3. Ռուբեն Գրիգորյան, 2. Իշխան Մանուկյան, 20. Ախմեդ Ջինդոյան, 14. Ալբերտ Զոհրաբյան, 10. Բենիկ Հովհաննիսյան, 15. Մհեր Սահակյան, 8. Նելսոն Հարությունյան (17. Նորայր Սիմոնյան 72), 11. Լիպարիտ Դաշտոյան (4. Վլադիմիր Ուլուխանյան 85):