ՌՄԲԱՐԿՈՒՆԵՐ

Նորայր Գյոզալյան

best_player best_player
Տարիք 27
Գոլ 4

Ռումյան Հովսեփյան

best_player best_player
Տարիք 25
Գոլ 3

Ո՞ր թիմը կհաղթի «Բանանց» - «Գանձասար» խաղում:

Արթուր Ոսկանյանը՝ «Փյունիկի» դեմ խաղի մասին

«Բանանցի» գլխավոր մարզիչ Արթուր Ոսկանյանը հետևյալն է ասել Հայաստանի առաջնության 10-րդ տուրի «Արարատի» դեմ խաղից հետո.

- Սպասում էինք լարված հանդիպման, ստացվեց այնպես, որ «Փյունիկն» օգտագործեց ստանդարտ իրավիճակը: Երկու թիմն էլ փակված էին խաղում և սպասում էին գոլային հնարավորության և այդպես էլ ստացվեց: Չկարողացանք փրկել խաղը:

- Ինչո՞վ եք պայմանավորում պարտությունների շարքը և ի՞նչ ելք եք տեսնում:
- Երբ ընդունեցինք թիմը, արդեն բոլոր ֆուտբոլիստները կորցրել էին վստահությունը: Հիմա փոփոխություն այն է, որ երիտասարդ ֆուտբոլիստներով թարմ արյուն ենք մտցնում թիմում:

- Գոլ բաց թողնելուց հետո թիմը բավարար ակտիվություն չդրսևորեց հարձակման գծում: Ի՞նչն էր պատճառը:
- Մենք խաղում էինք երեք հարձակվողներով, սակայն երեք հարձակվողն էլ չկարողացան ակտիվությամբ աչքի ընկնել: Բրազիլացի Լաերսիոն չկարողացավ ողջ խաղի ընթացքում արդյունավետ գործողություններով աչքի ընկնկել, մեկ պահ ունեցավ և չիրացրեց:

- Ավելի լա՞վ չէր հավաքականում խաղալը, քան հայկական թիմում մարզիչ լինել:
- Ճիշտն ասած, հիմա մտածում եմ, որ ավելի լավ կլիներ, եթե ֆուտբոլ խաղայի, որովհետև «Բանանցի» վիճակում ունենք բազում լեգեոներներ, սակայն շատ հետ ենք մեր խաղաոճով և խաղով լավ վիճակից: Հեռու ենք լավ ֆուտբոլից:

- Ինչո՞վ էր պայմանավորված, որ ավագի պարտականությունները կատարում էր Հակոբ Հակոբյանը:
- Ստեփան Ղազարյանը վնասվածք ունի, դեռ չի մարզվում: Հակոբ Հակոբյանը երկար տարիներ թիմում է և մեր լավագույն երիտասարդ ֆուտբոլիստներից է: Քաջալերելու համար թևկապը նրան տվեցինք: Հայկական թիմում հայ ֆուտբոլիստը պետք է լինի ավագը:

- Զավեն Բադոյանն ինչ-որ խնդիր ունի՞ որ հիմնական կազմում չէ:
- Զավեն Բադոյանը լավ վիճակում չեկավ հավաքականից: Առաջին խաղում հնարավորություն տվեցինք, բայց մարզավիճակը դեռ լավ չէր: Այսօր Բադոյանին որոշեցինք երկրորդ կեսում օգտագործել, որպեսզի թարմություն մտցնի, սակայն չստացվեց:

- Կարո՞ղ է խնդիր կա, որ հավաքական է հրավիրվում, բայց չի խաղում:
- Նրա հետ զրուցել ենք, նա ասում է, որ լավ վիճակում է, սակայն ինչքան էլ նա ասի, դա ազդում է ֆուտբոլիստի վրա: Կփորձենք մեր լավագույն ֆուտբոլիստներից մեկին դուրս բերել այդ իրավիճակից:

- Ակումբը Ձեր առջև ի՞նչ խնդիր է դրել:
- Ամենառաջին խնդիրն է հայկական թիմ ունենալը, որ խաղան «Բանանցի» սաները: «Բանանցն» ունի լավագույն մարզադպրոցներից մեկը և մեկ-երկու լեգեոներ ունենալն արդեն շատ է մեր պարագայում:

- Իսկ արդյունքի տեսանկյունի՞ց:
- Պետք է աշխատենք լինել առաջին հորիզոնականներում:

- Բայց ունե՞ք նման կադրեր:
- Դրա համար երկար ժամանակ է պետք՝ մեկ տարի, երկու տարի: Նույն «Փյունիկը» երիտասարդներով սկսեց, ժամանակ տվեց և այսօր առաջատարներից մեկն է Հայաստանի առաջնությունում: «Բանանցն» ավելի մեծ դպրոց ունի, ավելի լավ ու տաղանդավոր երիտասարդներ:

- Արդյունքները չե՞ն ճնշում:
- Իհարկե ճնշում են, երեք խաղ, երեք պարտություն: Ամեն խաղին ունենում ենք պահեր, բայց չենք իրացնում: Դա ճնշման արդյունքն է: Այսօր «Փյունիկը» կարողացավ անկյունայինից առա անցնել հաշվի մեջ, իսկ մենք չկարողացանք օգտագարծել մեր ունեցած պահերը: