ՌՄԲԱՐԿՈՒՆԵՐ
ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐ
ԳՈԼ+ՓՈԽԱՆՑՈՒՄ

Վահագն Այվազյան

best_player best_player
Տարիք 27
Գոլ 5

Ալեքսանդար Գլիշիչ

best_player best_player
Տարիք 26
Գոլ 5

Իլյա Դամաշկան

best_player best_player
Տարիք 23
Փոխանցումներ 5

Արամ Բարեղամյան

best_player best_player
Տարիք 31
Փոխանցումներ 3

Արամ Բարեղամյան

best_player best_player
Տարիք 31
Գոլ 4
Փոխանցումներ 3

Ալեքսանդար Գլիշիչ

best_player best_player
Տարիք 26
Գոլ 5
Փոխանցումներ 1

Ու՞մ կցանկանաք տեսնել «Մերոնք խաղադաշտից դուրս» հաղորդման հաջորդ թողարկմանը:

Տիտո Ռամալյոն՝ «Ալաշկերտի» դեմ խաղի մասին

«Բանանցի» գլխավոր մարզիչ Տիտո Ռամալյոն հետևյալ կարծիքն է հայտնել Հայաստանի առաջնության 24-րդ տուրի «Ալաշկերտի» դեմ հանդիպումից հետո:

- Ինչպես և «Ալաշկերտի» դեմ մեր բոլոր խաղերը, շատ հավասար խաղ էր: Տարբերությունն այն էր, որ մրցակիցն օգտագործեց իր հնարավորությունները, իսկ մենք՝ ոչ: Գոլային հնարավորությունները հավասար էին: Կարծում եմ, որ թիմերի միջև մեծ տարբերություններ չկային:

- Այսօր հիմնական կազմի շատ ֆուտբոլիստներ բացակայում էին: Գո՞հ եք այն ֆուտբոլիստներից, ովքեր խաղադաշտ էին դուրս եկել նրանց փոխարեն:

- Այսօրվա խաղի համար տրամաբանական էր, որ շատ ֆուտբոլիստների պահել էինք եզրափակչի համար: Իհարկե, զգացվեց այսօրվա ֆուտբոլիստների մոտ փորձի պակասը, սակայն ժամանակի ընթացքում կլրացնենք դա:

- Թիմի համար հոգեբանորեն կարևոր չէ՞ր հաղթանակով մոտենալ եզրափակչին:

- Հաղթանակը յուրաքանչյուր իրավիճակում էլ օգտակար է: Բնականաբար «Բանանցը» եկել էր հաղթելու և ունեինք գոլային հնարավորություններ, բայց կարծում եմ, որ այօրվա խաղի արդյունքը ոչ մի ազդեցություն չի ունենա եզրափակչի վրա: Ինչպե՞ս է խաղացել «Միկան»:

- Պարտվել է 1:4 հաշվով:

- Կարծում եմ՝ և՛ «Միկան», և՛ մենք, այսօր պարտվելով,մտածում ենք չորեքշաբթի օրվա մասին: Չենք կարող խուսափել դրանից:

- 1:1 հաշվի ժամանակ, երբ «Ալաշկերտը» մեծացրեց ճնշումը պաշտպան Լայոնել Ադամսի փոխարեն հարձակվող Ացամազ Բուրաևին դաշտ դուրս բերեցիք: Ինչպե՞ս դա կբացատրեք:

- Մինչ այդ դաշտ էր մտել Նարեկ Պետրոսյանը: Ադամսը վնասվածքի պատճառով միայն 45 րոպե կարող էր խաղալ, որպեսզի պատրաստ լիներ նաև չորեքշաբթի օրը կայանալիք եզրափակչին: Սակայն ես մի փոքր հետաձգեցի փոփոխությունը, որպեսզի կարողանա խաղալ, այնուհետեև Նարեկը մտավ դաշտ և խաղաց ձախ եզրում:

- Գավաթի եզրափակչին թիմը ներկայանում է այն տեսքո՞վ, ինչպես ցանկանում եք, թե՞ կան խնդիրներ:

- Ոչ, բոլորս պատրասատ ենք և ակնկալում ննք, որ այդպես կլինի նաև չորեքշաբթի: