ՌՄԲԱՐԿՈՒՆԵՐ
ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐ
ԳՈԼ+ՓՈԽԱՆՑՈՒՄ

Վահագն Այվազյան

best_player best_player
Տարիք 27
Գոլ 5

Արամ Բարեղամյան

best_player best_player
Տարիք 31
Գոլ 3

Արամ Բարեղամյան

best_player best_player
Տարիք 31
Փոխանցումներ 3

Իլյա Դամաշկան

best_player best_player
Տարիք 23
Փոխանցումներ 2

Արամ Բարեղամյան

best_player best_player
Տարիք 31
Գոլ 3
Փոխանցումներ 3

Իգոր Ստանոևիչ

best_player best_player
Տարիք 27
Գոլ 3
Փոխանցումներ 2

Ռոման Ասխաբաձեն՝ «Բանանցի» հնարավոր վերանվանման մասին

«Բանանց» ֆուտբոլայի ակումբի հնարավոր անվանափոխությունը լուրջ գործընթաց է, եւ չի կարող իրականացվել երկրպագուների միայն մեկ նամակի հիման վրա: Այսպես է կարծում ակումբի գլխավոր տնօրեն Ռոման Ասխաբաձեն: Օրեր առաջ «Բանանց ուլտրաս» խմբի անդամները նման խնդրանքով դիմել էին ակումբի ղեկավարությանը՝ նշելով, որ ներկայիս անվանումն այնքան էլ չի համապատասխանում իրենց թիմին: Ռոման Ասխաբաձեն մի քանի անգամ նշել է, որ նման փոփոխություն հնարավոր է, սակայն դրա համար պետք է նախապայմաններ լինեն: Պատասխանելով armtimes.com-ի հարցերին՝ նա նշեց, որ այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվելու:

«Բնականաբար ակումբը չի վերանվանվի միայն մեկ նամակի հիման վրա: Այս մասին խոսակցություններ վաղուց կային, իսկ հիմա մեզ դիմել են տեղացի երկրպագուները: Մենք ցանկանում ենք այս իրավիճակում ներգրավել «Բանանցի» որքան հնարավոր է շատ երկրպագուներ: Այդ պատճառով առաջիկայում կանցկացվի հարցում, եւ տարբերակներ կառաջարկենք: Դրա հիման վրա էլ համապատասխան եզրահանգումներ կկատարենք»,-ասաց նա:

Ասխաբաձեն կարծում է, որ անվանափոխությունը հիմնավոր պատճառներ ունի: Այն կարող է դրական անդրադառնալ ակումբ-երկրպագուներ հարաբերությունների վրա:

«Այն, որ ակումբը գտնվում է Մալաթիա անունով մեծ շրջանի կենտրոնում, կարեւոր նշանակություն ունի: Թիրախային խումբը, որի հետ պետք է աշխատենք, Մալաթիայում բնակվող երկրպագուներն են, որոնց էլ պետք է մեծ ուշադրություն դարձնենք, քանի որ նրանք են բնակվում մեր մարզադաշտի հարեւանությամբ, նրանց երեխաներն են այցելում մեր դպրոց»,-նշեց նա:

Ռոման Ասխաբաձեն «Բանանցի» գլխավոր տնօրեն է նշանակվել 2015թ սեպտեմբերին: Մինչեւ այժմ նա լուրջ փոփոխություններ է իրականացրել ակումբում. վերանայվել է մանկապատանեկան թիմերի աշխատաոճը, աշխատանքներ են տարվում երկրպագուների եւ ակումբի կապը բարելավելու ուղղությամբ եւ այլն: