ՌՄԲԱՐԿՈՒՆԵՐ
ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐ
ԳՈԼ+ՓՈԽԱՆՑՈՒՄ

Վահագն Այվազյան

best_player best_player
Տարիք 27
Գոլ 5

Ալեքսանդար Գլիշիչ

best_player best_player
Տարիք 26
Գոլ 5

Իլյա Դամաշկան

best_player best_player
Տարիք 23
Փոխանցումներ 5

Արամ Բարեղամյան

best_player best_player
Տարիք 31
Փոխանցումներ 3

Արամ Բարեղամյան

best_player best_player
Տարիք 31
Գոլ 4
Փոխանցումներ 3

Ալեքսանդար Գլիշիչ

best_player best_player
Տարիք 26
Գոլ 5
Փոխանցումներ 1

Պարտություն համառ պայքարից հետո. Ալաշկերտ - Բանանց 2:1

Հայաստանի առաջնության 24-րդ տուրի խաղում «Բանանցը» համառ պայքարում 2-1 հաշվով պարտություն կրեց Հայաստանի ընթացիկ առաջնության առաջատար «Ալաշկերտից»:

Մտքում ունենալով մայիսի չորսին կայանալիք «Միկայի» դեմ Հայաստանի գավաթի եզրափակիչ հանդիպումը՝ «Բանանցի» գլխավոր մարզիչ Տիտո Ռամալյոն մեծ թվով փոփոխություններ էր կատարել «Բանանցի» մեկնարկային կազմում:

Բարձրագույն խմբում «Բանանցի» կազմում իրենց նորամուտը նշեցին դարպասապահ Գրիգոր Մակարյանն ու կիսապաշտպան Ալեքսանդր Հովհաննիսյանը: Հանդիպման մեկնարկում փորձարարական այս կազմը որոշակի խնդիրներ ունեցավ, ինչի արդյունքում արդեն 16-րդ րոպեին Հեբերի հարվածից հետո գնդակը հայտնվեց դարպասում: «Բանանցի» ֆուտբոլիստները, սակայն չընկճվեցին անհաջող մեկնարկից և աստիճանաբար կարգավորեցին խաղը:

Երկրորդ կեսում Վահագն Այվազյանն անհատական վարպետության շնորհիվ կարողացավ հավասարեցնել հանդիպման հաշիվը: Նա նախ դաշտի կենտրոնում խլեց գնդակը մրցակցին, ապա շրջանցելով մրցակցի մի քանի պաշտպանների մտավ մրցակցի տուգանային հրապարակ և հայտնվեց հարվածային դիրքում: Վահագնը գրավեց Գևորգ Կասպարովի պաշտպանած դարպասի ներքին աջ անկյունը:

Հավասար հաշիվը պահպանվեց միայն մոտ 20 րոպե: 76-րդ րոպեին «Ալաշկերտի» գրոհն ավարտվեց Կարեն Մուրադյանի դիպուկ հարվածով: «Բանանցի» ֆուտբոլիստները հանդիպման վերջին 10 րոպեների ընթացքում փորձեցին խուսափել պարտությունից, սակայն չհաղվեց եզրափակել գրոհները:

«Բանանցի» հաջորդ հանդիպումն արդեն «Միկայի» դեմ գավաթի եզրափակիչն է: Այն, ինչպես հայտնի է, կայանալու է մայիսի 4-ին, 19:00-ին, Հանրապետական մարզադաշտում:

30.04.2016, Հայաստանի առաջնություն, 24-րդ տուր

«Ալաշկերտ»-«Բանանց» 2:1 (1:0)

Երևան, «Նաիրի» մարզադաշտ

Մրցավար՝ Գևորգ Եղոյան

Գոլերը՝ Հեբեր Արաուխո դոս Սանթոս, 16, Կարեն Մուրադյան, 78 («Ալաշկերտ»), Վահագն Այվազյան, 57 («Բանանց»)

«Ալաշկերտ» - Գևորգ Կասպարով, Արարատ Առաքելյան, Անդրանիկ Ոսկանյան, Գևորգ Պողոսյան, Արամ Բարեղամյան (Ռաֆայել Ղազարյան 65), Արտակ Եդիգարյան, Կարեն Մուրադյան, Արտակ Գրիգորյան (Նորայր Գյոզալյան 76), Խորեն Վերանյան, Արսեն Բալաբեկյան (Արթուր Եդիգարյան 62), Էբեր Արաուժո:

«Բանանց» - Գրիգոր Մակարյան, Վալտեր Պողոսյան (Նարեկ Պետրոսյան 59), Սոսլան Կալմանով, Գևորգ Խուլոյան, Լայոնել Ադամս (Ացամազ Բուրաև 63), Յասմին Մեցինովիչ, Օլեքսանդր Օգանեսյան, Վահագն Այվազյան (Վլադիմիր Բաբայան 84), Նաիրի Մինասյան, Պետրոս Ավետիսյան, Դենիս Մահմուդով (Էդգար Մովսիսյան 74):

Զգուշացումներ՝ Նարեկ Պետրոսյան 65, Ացամազ Բուրաև 68