ՌՄԲԱՐԿՈՒՆԵՐ
ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐ
ԳՈԼ+ՓՈԽԱՆՑՈՒՄ

Վահագն Այվազյան

best_player best_player
Տարիք 26
Գոլ 4

Իգոր Ստանոևիչ

best_player best_player
Տարիք 27
Գոլ 3

Արամ Բարեղամյան

best_player best_player
Տարիք 31
Փոխանցումներ 3

Իգոր Ստանոևիչ

best_player best_player
Տարիք 27
Փոխանցումներ 2

Իգոր Ստանոևիչ

best_player best_player
Տարիք 27
Գոլ 3
Փոխանցումներ 2

Արամ Բարեղամյան

best_player best_player
Տարիք 31
Գոլ 2
Փոխանցումներ 3

Ո՞ր անվանումն ենք նախընտրում մեր ակումբի համար:

Արթուր Ավագյանի հարցազրույցը՝ Ֆուտբոլի միջազգային օրվա առթիվ

Totafootball.am

Ֆուտբոլի միջազգային օրվա առթիվ TotalFootball.am-ը փոքրիկ քննություն է անցկացրել «Բանանցի» ֆուտբոլիստ Արթուր Ավագյանի հետ: Ներկայացնում ենք մեր քիչ թե շատ հումորային հարցերն ու ոչ պակաս հումորային պատասխանները:

- Ե՞րբ ու որտե՞ղ է առաջացել ֆուտբոլ սպորտաձևը:
- Ֆուտբոլը ստեղծվել է Անգլիայում՝ 1863 թվականի հոկտեմբերին:

- Գիտե՞ս, թե ժամանակին ինչն էր ծառայում իբրև գնդակ:
- Նախկինում ֆուտբոլ են խաղացել պահածոների տարրաներով, այնուհետև՝ դրանց վրա կտոր են փաթաթել:

- Ամենաշատը քանի՞ ժամ կարող է տևել ֆուտբոլային հանդիպումը:
- 120 րոպե:

- Ըստ քեզ՝ մրցավարի կողմից ամենածիծաղելի հեռացումը ո՞րը կարող է լինել:
- Երբ սուլիչն ու քարտերը գողանաս: :)

- Ո՞րն է քո ստացած ամենածիծաղելի հարցը՝ ֆուտբոլի մասին:
- «Ինչու՞ են բոլոր խաղացողներին կոչում Fly Emirates»: :)

- Ֆուտբոլում ամենաբարդ երևույթը, որ այդպես էլ չես կարողանում բացատրել աղջիկներին:
- Ամենաբարդ երևույթներից մեկը, երբ չեն հասկանում՝ երբ է լինում խաղից դուրս վիճակ:

- Ամենալավ ֆուտբոլային անեկդոտը, որ լսել ես:
- «15:00՝ Սիրելիս, ե՞ս եմ քեզ համար ավելի կարևոր, թե՞՝ ֆուտբոլը: 16:30՝ (90 րոպե անց)- Իհարկե դու, սիրելիս»: :)

- Ընդմիջումից հետո թիմերն ինչո՞ւ են փոխվում կիսադաշտերով:
- Չեմ կարող ասել:

- Ինչո՞ւ դարձար հենց ֆուտբոլիստ:
- Քանի որ մանկուց երազել եմ և շատ եմ սիրել ֆուտբոլը:

- Գիտե՞ս, թե ինչ օր է դեկտեմբերի 10-ը:
- Այո, ֆուտբոլի համաշխարհային օրն է:

- Ֆուտբոլի միջազգային օրվա կապակցությամբ երբևէ ստացած ամենաօրիգինալ շնորհավորանքը / նվերը:
- Այդ օրվա կապակցությամբ կինս գնդակ է նվիրել:)