ՌՄԲԱՐԿՈՒՆԵՐ
ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐ
ԳՈԼ+ՓՈԽԱՆՑՈՒՄ

Վահագն Այվազյան

best_player best_player
Տարիք 27
Գոլ 5

Արամ Բարեղամյան

best_player best_player
Տարիք 31
Գոլ 3

Արամ Բարեղամյան

best_player best_player
Տարիք 31
Փոխանցումներ 3

Իլյա Դամաշկան

best_player best_player
Տարիք 23
Փոխանցումներ 2

Արամ Բարեղամյան

best_player best_player
Տարիք 31
Գոլ 3
Փոխանցումներ 3

Իգոր Ստանոևիչ

best_player best_player
Տարիք 27
Գոլ 3
Փոխանցումներ 2

Ո՞վ է մարտ ամսվա լավագույն գոլի հեղինակը:

Արտաշես Ադամյան. «Մեծ պատիվ է այստեղ գտնվելը»

«Բանանցի» սպորտային տնօրենի պաշտոնում է նշանակվել Արտաշես Ադամյանը:
45-ամյա մասնագետը 2010-ից 2015 թվականներին աշխատել է Կրասնոդարի «Կուբան» ակումբում՝ զբաղեցնելով ակադեմիայի սպորտային տնօրենի պաշտոնը:
Արտաշես Ադամյանն իր ֆուտբոլային կարիերայի ընթացքում հանդես է եկել տարբեր հայկական, ռուսական, լիբանանյան և բուլղարական ակումբներում, ինչպես նաև խաղացել է Հայաստանի ազգային հավաքականի կազմում:
«Շատ հաճելի էր ստանալ «Բանանց» ֆուտբոլային ակումբի սպորտային հատվածը գլխավորելու առաջարկը: Ինձ համար մեծ պատիվ է այստեղ գտնվելը: Վստահությամբ ցանկանում եմ նշել, որ ունենալով նման ենթակառուցվածք և ուսումնատեխնիկական բազա, աշխատանքի ճիշտ կառուցման դեպքում այստեղ շատ բարձր արդյունքների կհասնենք»,- նշել է Արտաշես Ադամյանը «Բանանցի» պաշտոնական կայքի հետ զրույցում:
«Բանանց» ֆուտբոլային ակումբը հաջողություններ է մաղթում Արտաշես Ադամյանին նոր աշխատանքում: