Ո՞ր տեղը կզբաղեցնի «Բանանցը» 2018/19 մրցաշրջանի Հայաստանի առաջնությունում:

Armenia TV-ն կցուցադրի Հայաստանի առաջնությունը

Հայաստանի առաջնությունը կվերադառնա հեռուստաէկրաններին: Ի տարբերություն նախորդ տարվա, երբ խաղերի հեռարձակումը հասանելի էր միայն համացանցում, 2018/19 մրցաշրջանի Հայաստանի առաջնությունը կցուցադրվի Armenia TV-ի եթերում:

«ArmeniaTV-ն պատրաստել է մեծ անակնկալ բոլոր հայ ֆուտբոլասերների համար: Կնքելով էքսկլյուզիվ պայմանագիր Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ՝ մեր եթեր են գալիս Հայաստանի առաջնության և Գավաթի խաղարկության խաղերը: Այսուհետև, ամեն շաբաթ՝ ֆուտբոլային իսկական տոն հայ երկրպագուների համար:


Բանանց - Շիրակ, Շաբաթ 17:00-ին ArmeniaTV-ի եթերում»,- նշված է հեռուստաընկերության հայտարարության մեջ: