ՌՄԲԱՐԿՈՒՆԵՐ
ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐ
ԳՈԼ+ՓՈԽԱՆՑՈՒՄ

Վահագն Այվազյան

best_player best_player
Տարիք 27
Գոլ 5

Արամ Բարեղամյան

best_player best_player
Տարիք 31
Գոլ 4

Արամ Բարեղամյան

best_player best_player
Տարիք 31
Փոխանցումներ 3

Իլյա Դամաշկան

best_player best_player
Տարիք 23
Փոխանցումներ 2

Արամ Բարեղամյան

best_player best_player
Տարիք 31
Գոլ 4
Փոխանցումներ 3

Վահագն Այվազյան

best_player best_player
Տարիք 27
Գոլ 5
Փոխանցումներ 1

Ու՞մ կցանկանաք տեսնել «Մերոնք խաղադաշտից դուրս» հաղորդման հաջորդ թողարկմանը:

5 դիտարկում «Արարատ» - «Բանանց» խաղի շուրջ

«Բանանցը» սկսում է Հայաստանի առաջնության երկրորդ շրջանը և վեցերորդ տուրում կմրցի «Արարատի» հետ

17.09.16, 18:00, Հայաստանի առաջնություն, 6-րդ տուր
Երևան, Հանրապետական մարզադաշտ

1. Խիտ գրաֆիկով հանդիպումների սկիզբը

Այս խաղով «Բանանցը» սկսում է միմյանց արագորեն հաջորդող հանդիպումների շարքը: Սեպտեմբերի 17-ին «Արարատի» հետ մրցելուց հետո «Բանանցը» նույն թիմի հետ խաղալու համար Հանրապետական մարզադաշտ կմեկնի նաև սեպտեմբերի 21-ին: Այդ օրը «Արարատն» ու «Բանանցը» կմրցեն գավաթի խաղարկության շրջանակներում: Սեպտեմբերի 24-ին «Բանանցը» կրկին կմեկնի Հանրապետական մարզադաշտ, որտեղ կփորձի սուպերգավաթը նվաճել «Ալաշկերտի» դեմ մրցավեճում: Սեպտեմբերյան արտագնա հանդիպումների շարքը «Բանանցը» կավարտի ամսի 27-ին՝ Գյումրու Քաղաքային մարզադաշտում:

2. Բացակա ֆուտբոլիստներ

«Արարատի» դեմ «Բանանցի» նախախաղային մարզմանը չմասնակցեցին առանցքային ֆուտբոլիստներ Հակոբ Հակոբյանն ու Լայոնել Ադամսն, ովքեր տարբեր աստիճանի վնասվածքներ ունեն: Ըստ ամենայնի այս ֆուտբոլիստները բաց կթողնեն առաջիկա հանդիպումը, սակայն շուտով կվերադառնան խաղադաշտ: Որակազրկված ֆուտբոլիստներ «Բանանցի» շարքերում չկան և մնացած խաղացողները կազմ ու պատրաստ կներկայանան հանդիպմանը:

3. Հաջող վիճակագրություն՝ վերջին խաղերում

«Բանանցը» վերջին շրջանում հաջող ելույթներ է ունենում «Արարատի» դեմ հանդիպումներում: Վերջին երկու խաղերում «Բանանցը» հաղթել է «Արարատին», իսկ չի պարտվել նախորդ 15 խաղերում: Ընթացիկ առաջնության մեկնարկային տուրում «Բանանցն» «Արարատին» հաղթեց 1-0 հաշվով՝ Լաերսիոյի դիպուկ հարվածի շնորհիվ:

4. Միմյանցից հեռանալու կամ միմյանց մոտենալու հնարավորություն

«Բանանցը» վեց միավորով 4-րդ տեղում է, իսկ «Արարատը» չորս միավորով եզրափակում է վեցնյակը: «Բանանցը» հաղթելու դեպքում հնարավորություն կունենա բարելավելու մրցաշարային դիրքերը, իսկ անհաջողությունը թույլ կտա «Արարատին» շրջանցել իրեն: Նախորդ տուրից հետո թիմերը տարբեր տրամադրություններով են մոտենում խաղին: «Բանանցը» վերջին րոպեին բաց թողած գոլի պատճառով պարտվել է «Փյունիկին» և պետք է փորձի Հանրապետական մարզադաշտում վերականգնել լավ տրամադրությունը, իսկ «Արարատը» առաջին հաղթանակն է տոնել՝ այն էլ չեմպիոն «Ալաշկերտի» նկատմամբ:

5. Քիչ խփող և քիչ բաց թողող մրցակիցը

«Արարատն» առաջնության առաջին շրջանում միայն երեք անգամ է կարողացել գրավել մրցակիցների դարպասները՝ երեք գոլն էլ խփելով նախորդ տուրի «Ալաշկերտի» դարպասը: Թիմի ռմբարկուն է ամերիկացի Նվաբուեզեն, որը նախկինում խաղացել է «Բանանցում»: Վերջինս դուբլի հեղինակ էր դարձել նախորդ խաղում: «Արարատը» միևնույն ժամանակ ամենից քիչ բաց թողած թիմերից է: Արկադի Անդրեասյանի գլխավորած թիմը միայն հինգ գոլ է բաց թողել: Ավելի քիչ գնդակներ ընդունել է միայն առաջատար «Շիրակը»: