ՌՄԲԱՐԿՈՒՆԵՐ
ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐ
ԳՈԼ+ՓՈԽԱՆՑՈՒՄ

Վահագն Այվազյան

best_player best_player
Տարիք 27
Գոլ 5

Արամ Բարեղամյան

best_player best_player
Տարիք 31
Գոլ 3

Արամ Բարեղամյան

best_player best_player
Տարիք 31
Փոխանցումներ 3

Իլյա Դամաշկան

best_player best_player
Տարիք 23
Փոխանցումներ 2

Արամ Բարեղամյան

best_player best_player
Տարիք 31
Գոլ 3
Փոխանցումներ 3

Իգոր Ստանոևիչ

best_player best_player
Տարիք 27
Գոլ 3
Փոխանցումներ 2

Ո՞վ է մարտ ամսվա լավագույն գոլի հեղինակը:

Ստուգողական հանդիպում. «Բանանց» - «Արարատ» 0:2

Երևանի «Բանանցը» շարունակում է պատրաստվել 2016/17 մրցաշրջանի Հայաստանի առաջնության մեկնարկին: Հուլիսի 23-ին Տիտո Ռամալյոյի գլխավորած թիմը սեփական հարկի տակ ստուգողական հանդիպում անցկացրեց «Արարատի» հետ, որն ավարտվեց 0:2 հաշվով:
Հանդիպման մեկնարկային րոպեներին «Բանանցի» ֆուտբոլիստներն ակտիվ էին գործում, ունեին դարպասը գրավելու մի քանի հնարավորություններ, սակայն գնդակը մրցակցի դարպասում չհայտնվեց: 18-րդ րոպեին «Արարատի» ֆուտբոլիստներն արագ հակագրոհի արդյունքում կարողացան բացել հանդիպման հաշիվը:
Բացի թողած գոլից հետո էլ «Բանանցի» ֆուտբոլիստները շարունակում էին ավելի շատ տիրել գնդակին և ուղիներ փնտրել դեպի մրցակցի դարպասը, սակայն եզրափակիչ հարվածը այդպես էլ չեղավ:
Երկրորդ կեսում Տիտո Ռամալյոն գրեթե ամբողջովին փոխեց «Բանանցի» մեկնարկային կազմը: Խաղի տրամաբանությունը դրա արդյունքում շատ չփոխվեց, սակայն դարպասների մոտ վտանգավոր պահերի քանակը նվազեցին: Սակայն խաղի հաշիվն այնուամենայնիվ փոխվեց հանդիպման վերջին րոպեին: «Բանանցի» տուգանային հրապարակում, ստանալով գնդակը, Գևորգ Նռանյանը մոտ տարածությունից գրավեց դարպասը:
Այսպիսով, «Բանանցը» 0-2 հաշվով պարտություն կրեց «Արարատից»:

23.07.16. Երևան, «Բանանց» մարզադաշտ, ընկերական հանդիպում
Բանանց - Արարատ 0:2
Գոլերը՝ 18, 90

Բանանցն՝ առաջին կեսում. Ստեփան Ղազարյան, - Սոսլան Կաչմազով, Լայոնել Ադամս, Վլատկո Դրոբարով, Ասլան Կալմանով - Հակոբ Հակոբյան, Կլաուդիո Տոռեխոն, Զավեն Բադոյան (Յասմին Մեցինովիչ 25), Վալտեր Պողոսյան, Էդգար Մովսեսյան - Պետրոս Ավետիսյան:

Երկրորդ կեսում փոխարինման մտան հետևյալ ֆուտբոլիստները. Վահագն Այվազյան, Գևորգ Խուլոյան, Ալեքսանդր Հովհաննիսյան, Նաիրի Մինասյան, Վլադիմիր Բաբայան:

 Бананц - Арарат 0:2

FC Banants  vs  FC Ararat  0-2