ՌՄԲԱՐԿՈՒՆԵՐ
ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐ
ԳՈԼ+ՓՈԽԱՆՑՈՒՄ

Վահագն Այվազյան

best_player best_player
Տարիք 27
Գոլ 5

Արամ Բարեղամյան

best_player best_player
Տարիք 31
Գոլ 4

Արամ Բարեղամյան

best_player best_player
Տարիք 31
Փոխանցումներ 3

Իլյա Դամաշկան

best_player best_player
Տարիք 23
Փոխանցումներ 2

Արամ Բարեղամյան

best_player best_player
Տարիք 31
Գոլ 4
Փոխանցումներ 3

Վահագն Այվազյան

best_player best_player
Տարիք 27
Գոլ 5
Փոխանցումներ 1

Ու՞մ կցանկանաք տեսնել «Մերոնք խաղադաշտից դուրս» հաղորդման հաջորդ թողարկմանը:

Վստահ հաղթանակ. Արարատ – Բանանց 0:2 

 

Հայաստանի առաջնության 6-րդ տուրի խաղում Բանանցը մրցակցի հարկի տակ 2-0 հաշվով հաղթանակ տարավ Զավեն Բադոյանի և Ալեքսանդր Հովհաննիսյանի գոլերի շնորհիվ:

Չորս փոփոխություն մեկնարկային կազմում - Երկրորդ շրջանի առաջին տուրի խաղում Բանանցի երկու ֆուտբոլիստներ՝ Հակոբ Հակոբյանն ու Լայոնել Ադամսը վնասվածքների պատճառով չհայտնվեցին հայտացուցակում: Ի տարբերություն Փյունիկի դեմ նախորդ խաղի, մեկնարկային կազմում էին դաշտ դուրս եկել Ացամազ Բուրաևը, Սոսլան Կաչմազովը, Գևորգ Խուլոյանը և Ալեքասնդր Հովհաննիսյանը: Բացի նշված վնասվածք ունեցող ֆուտբոլիստներից, նախորդ խաղի մեկնարկային կազմի ֆուտբոլիստներից այս խաղում պահեստային էին Արամ Բարեղամյանն ու Նաիրի Մինասյանը:

Իդեալական մեկնարկ - Հանդիպումը շատ հաջող մեկնարկեց Բանանցի համար: Արդեն երրորդ րոպեին Լաերսիոն լավ փոխանցմամբ մրցակցի դարպասապահի հետ մեն-մենակ դուրս բերեց Ացամազ Բուրաևին: Վերջինիս հարվածից հետո գնդակը հետ մղեց մրցակցի դարպասպահը, սակայն Զավեն Բադոյանի մոտ եկավ գնդակը, և Բանանցի ֆուտբոլիստը բացեց հանդիպման հաշիվը:
22-րդ րոպեին Բանանցը կարող էր զարգացնել հաջողությունը, երբ Լաերսիոյի հիանալի փոխանցումից հետո մրցակցի դարպասապահի դեմ մեն-մենակ դուրս եկավ
Վարդգես Սաթումյանը: Նա նաև հնարավորություն ուներ գնդակը փոխանցել հսկողությունից դուրս մնացած Զավեն Բադոյանին և Ացամազ Բուրաևին, սակայն հապաղեց և մրցակցի դարպասպահը կարողացավ տիրել գնդակին:

Ընդմիջման՝ մեկ գոլի առավելությամբ - Դրանից հետո հանդիպումը շարունակեց ընթանալ Բանանից մեծ առավելությամբ, սակայն բազմաթիվ գոլային հնարավորությունները ոչ մի կերպ չէր հաջողվում իրացնել: Ավելին, խաղակեսի վերջում Արարատը երկու հարված կատարեց դարպասին, սակայն վստահ գործեց Ստեփան Ղազարյանը: Դա թույլ տվեց ընդմիջման գնալ մեկ գնդակի առավելությամբ:

«Բանանցի» կազմում անդրանիկ գոլն ամրապնդեց հաղթանակը - Երկրորդ կեսում Բանանցը շարունակում էր պահեր ստեղծել: 59-րդ րոպեին Ացամազ Բուրաևը մեն-մենակ դուրս եկավ մրցակցի դարպասապահի դեմ, սակայն կրկին մենամարտում հաղթող դուրս եկավ Արարատի դարպասապահ Արամ Հայրապետյանը:
Դրանից հետո Բանանցի ֆուտբոլիստները նախաձեռնությունը զիջեցին մցրակցին և հակագրոհներով էին փորձում հաջողության հասնել: Այդ մարտավարությունն իր արդյունքը տվեց 78-րդ րոպեին, երբ դիպուկ հարվածով աչքի ընկավ Ալեքսանդր Հովհաննիսյանը:

«Բանանցն» այս խաղից հետո իր հավաքած միավորների թիվը հասցրեց 9-ի: «Բանանցը» «Արարատի» հետ չորս օր անց կհանդիպի նույն մարզադաշտում՝ այս անգամ գավաթային խաղում:

17.09.16, Երևան Հանրապետական մարզադաշտ
Հայաստանի առաջնություն, 6-րդ տուր
Արարատ – Բանանց 0:2 (0:1)
Գոլերը՝ Զավեն Բադոյան 3, Ալեքսանդր Հովհաննիսյան 76

Արարատ – Արամ Հայրապետյան, Սուլեյման Կնե, Արգիշտի Պետրոսյան, Նորիկ Գրիգորյան, Կպեհիա Նասիմ Արոն, Ֆրանկ Իսմայել Բրու Կաոդիո, Արամ Լոռեցյան, Ումարի Կաինա, Հեփի Սիմելելա (Գևորգ Պողոսյան 46), Գեղամ Թումբարյան (Մարատ Դաուդով 70), Չիրան Նվաբուեզե:

Բանանց – Ստեփան Ղազարյան, Ասլան Կալմանով, Սոսլան Կաչմազով, Վլատկո Դրոբարով, Գևորգ Խուլոյան, Ալեքսանդր Հովհաննիսյան, Կլաուդիո Տոռեխոն, Զավեն Բադոյան (Արամ Բարեղամյան 87), Լաերսիո, Վարդգես Սաթումյան (Նաիրի Մինասյան 78), Ացամազ Բուրաև (Արթուր Ավագյան 90):