ՌՄԲԱՐԿՈՒՆԵՐ

Նորայր Գյոզալյան

best_player best_player
Տարիք 27
Գոլ 4

Ռումյան Հովսեփյան

best_player best_player
Տարիք 25
Գոլ 3

Արամ Ոսկանյան. «Շատ կարևոր հաղթանակ տարանք»

«Բանանցի» գլխավոր մարզիչ Արամ Ոսկանյանը Հայաստանի առաջնության 12-րդ տուրի «Շիրակի» դեմ խաղից հետո պատասխանել է լրագրողների հարցերին.

- Շնորհավորում եմ մեր ակումբին, շատ-շատ կարևոր հաղթանակ տարանք բարդ մրցակցի հետ խաղում: Բոլորս էլ քաջ գիտակցում ենք, որ լինի դա հանդիսականներով, թե առանց հանդիսականների, Գյումրիում խաղալը դժվար է: Համբերատար կառավարեցինք խաղը, ունեցանք գոլային պահեր՝ հատկապես գոլ խփելուց հետո: Բնական է, որ մեր խփած գոլից հետո մրցակիցը մեծ ուժերով նետվեց առաջ և ազատ տարածություններ առաջացան մրցակցի պաշտպանների թիկունքում: Չկարողացանք օգտագարծել այդ պահերը: Խաղավերջում գերազանց խաղաց դարապսապահ Արամ Հայրապետյանը և կարելի է ասել փրկեց մեզ: Որակյալ դարպասապահները հենց այդ ժամանակ պետք է իրենց գործը անեն, և Արամը լավ կատարեց: Փոխարինման մտած բոլոր ֆուտբոլիստներն էլ արդարացրեցին: Մի պահ, երկրորդ խաղակեսի միջնամասում՝ 65-75 րոպեներին, կորցրեցինք խաղային օղակների միջև կապը և մրցակիցը դրա արդյունքում մեծ ճնշում գործադրեց: Շատ գեղեցիկ գոլ խփեցինք և հաղթանակն էլ տրվում է գոլի շնորհիվ: Ուրախ եմ:

- Ո՞ր տեղն եք պատրաստվում զբաղեցնել առաջնությունում և գավաթում:
- Մենք մեծ թվով նոր ֆուտբոլիստներ ունենք և կարելի է ասել նորաստեղծ թիմ ենք: Եթե ասեմ, որ միանգամից չեմպիոնության ենք գնալու, մի քիչ այն չի լինի: Իհարկե ոչ ոք չի հրաժարվի չեմպիոն դառնալուց, բայց ներկայումս մեր խնդիրն է, որ աշնանային հատվածի ավարտից հետո մոտ լինենք առաջին տեղերին: Ինչ վերաբերվում է գավաթին, ապա արդեն նշել եմ, որ այս տարվա նվազագույն խնդիրն էր կիսաեզրափակիչ դուրս գալը, որն արդեն կատարել ենք: Մյուս տարի կնախապատրաստվենք նոր ուժերով:

- Նախկին շիրակցի Գևորգ Հովհաննիսյանը չկար հայտացուցակում: Ինչո՞վ էր պայմանավորված:
- Գևորգը նախորդ երկու խաղերում մեծ տղամարդկություն ցույց տվեց և խաղում էր ցավերով ու ներարկումներով: Նա վնասվածք ուներ ոտնաթաթի տակում, ինքս խաղացել եմ և գիտեմ, թե դա ինչ դաժան ցավ է: Արդեն եկավ այն պահը, որ իր առողջությանը կարող էր վնաս լինել և որոշեցինք ռիսկի չդիմել:

- Արդյո՞ք փորձի հաշվին հաղթեցինք:
- Մենք փորձառու թիմ չենք: Գիտեմ, որ «Շիրակի» հիմնական կազմում կար «Շիրակ-2»-ի մեկ ֆուտբոլիստ, ևս երկուսը փոխարինման մտան: Առանձին դրվագներում փորձն իր դերը խաղում է, բայց գլոբալ առումով «Շիրակն» ավելի համագործակցված թիմ է և ավելի երկար են միմյանց հետ խաղում: Այդ առումով մենք զիջում էինք մրցակցին, բայց դրա համար էլ ժամանակ է հարկավոր: