ՌՄԲԱՐԿՈՒՆԵՐ

Նորայր Գյոզալյան

best_player best_player
Տարիք 27
Գոլ 4

Ռումյան Հովսեփյան

best_player best_player
Տարիք 25
Գոլ 2

Ո՞ր թիմը կհաղթի «Բանանց» - «Արարատ» խաղում:

Արամ Ոսկանյանը՝ «Շիրակի» նկատմամբ հաղթանակի մասին

«Բանանցի» գլխավոր մարզիչ Արամ Ոսկանյանը Հայաստանի առաջնության 7-րդ տուրի «Շիրակի» դեմ խաղից հետո պատասխանել է լրագրողների հարցերին.

- 3-0 հաղթանակ տարանք, վերջնամասում երկու գոլ խփեցինք, ինչը տղաների կատարած մեծ աշխատանքի արդյունքն է: Շնորհակալություն այդ աշխատանքի համար: Առաջին կեսը մի փոքր զգույշ ֆուտբոլ խաղացինք, հետո կարգավորեցինք խաղը և գոլ խփեցինք: Երկրորդ կեսում նկատվեց նույն հոգեբանական արգելքը: Թիմը ցանկանում է ամեն գնով հաղթել, ինչի արդյունքում ավելի կաշկանդված է գործում, ինչը հանգեցնում է ավելի մեծ սխալների: Ամենադժվարը մարզչի համար այն է, որ կատարեցինք երկու հարկադրված փոփոխություն՝ այն էլ պաշտպանությունում: Հետո արդեն խաղը փոխելու շատ քիչ հնարավորություն ունեինք, երկրորդ կեսում կարող էինք ընդամենը երկու փոփոխություն կատարել: Ուզում էինք ինչ-որ կերպ բեկել խաղի ընթացքը և կարծում եմ, որ ստացվեց, քանի որ փոխարինման մտած երկու ֆուտբոլիստներն էլ գոլային փոխանցում կատարեցին: Առաջին խոշոր հաշվով հաղթանակն էր, գոհ եմ և շնորհավորում եմ մեր տղաներին:

- Ի՞նչն էր պատճառը, որ բացակայում էր Ղուկաս Պողոսյանը:
- Ղուկասը մի փոքր վատառողջ էր և որոշեցինք ռիսկի չդիմել, քանի որ երեք օր հետո նորից խաղի ենք: Մեր պահեստայինների նստարանը բավական երկար է և ունենք ֆուտբոլիստներ, ովքեր կարողացան փոխարինել նրան: Հաջորդ խաղում ինքը կխաղա:

- Ինչպե՞ս կգնահատե՞ք Կուասի Սիբոյի խաղը:
- Նախորդ խաղում հիշու՞մ եք ինչ ասացի՝ շատ լավ: Շատ բարձր որակներով ֆուտբոլիստ է: Լավն այն է, որ նա թիմային ֆուտբոլ է խաղում, մեր ֆուտբոլիստներն էլ հասկանում են: Կարող եմ գովել նաև մեր ֆուտբոլիստներին, որովհետև շատ լավ են ինտեգրել այդ ֆուտբոլիստին: Աֆրիկացի ֆուտբոլիստների ադապտացիան սովորաբար երկար է տևում, սակայն մեր կոլեկտիվի հետ նա շատ արագ մտերմացավ: