ՌՄԲԱՐԿՈՒՆԵՐ

Նենադ Ինյաց

best_player best_player
Տարիք 31
Գոլ 2

Վահագն Այվազյան

best_player
Տարիք 24
Գոլ 1

Ո՞ր թիմը կհաղթի Բանանց - Արցախ ընկերական խաղում:

Արամ Ոսկանյանը՝ «Ալաշկերտի» դեմ խաղի մասին

«Բանանցի» գլխավոր մարզիչ Արամ Ոսկանյանը Հայաստանի առաջնության 23-րդ տուրի «Ալաշկերտի» դեմ խաղից հետո պատասխանել է լրագրողների հարցերին.

- Շնորհավորում եմ «Ալաշկերտին»: Շատ ծանր հանդիպում ստացվեց: Մեկ շաբաթում երրորդ խաղն էինք անցկացնում, իսկ մրցակիցը գավաթային խաղ չէր ունեցել: 8-9 ֆուտբոլիստ վնասվածք ունի, այսօր էլ ջերմություն ունենալու պատճառով խաղին չկարողացավ մասնակցել Նորայր Գյոզալյանը և ավելի բարդ իրավիճակում հայտնվեցինք: Կարողացանք երիտասարդ ֆուտբոլիստներով հիմնական կազմ ընտրել և իմ կարծիքով նրանք արեցին այն ամենը ինչ, իմ կարծիքով, այսօր կարող են: Երրրորդ խնդիրն էլ այն էր, որ կարմիր քարտի հետևանքով մնացինք 10 հոգով:

- Երկար դադարից հետո դաշտ վերադարձավ Վալտեր Պողոսյանը: Ի՞նչ կասեք նրա խաղի մասին:
- Խաղն այնպես դասավորվեց, որ 10 հոգով մնալուց հետո նա ավելի շատ գործում էր պաշտպանությունում: Հաշվի առնելով երկար դադարը, նորմալ եմ գնահատում իր խաղը: Նա կհավաքի լավ մարզավիճակ, քանի որ հաջորդ խաղն արդեն ութ օր անց է և կապաքինվեն վնասվածք ունեցող ֆուտբոլիստները: Դրան այն վնասվածքներն են, որոնք ստացել են 3-4 ամիս առաջ և մի քանի ֆուտբոլիստներ կան, որոնք խաղ չեն անցկացրել: Չեմ կարող ասել քանի րոպե, բայց նրանց խաղալու հնարավորություն կտանք, որպեսզի պատրաստ լինեն ամսի 25-ին կայանալիք գավաթային խաղին:

- Կենտրոնական հարձակվող Գրիգոր Աղեկյանն այսօր ավելի շատ եզրից էր գործում: Ի՞նչն էր պատճառը:
- Կարմիր քարտ ստանալուց հետո վերադասավորվեցինք և սկսեցինք խաղալ 4-4-1 դասավորությամբ: Չէինք ցանկանում, որպեսզի կրկնվի Վալտեր Պողոսյանի վնասվածքը և նրա փոխարեն արագ ու ագրեսիվ ֆուտբոլիստի դաշտ դուրս բերեցինք: Պաշտպանության ժամանակ նա եզրային կիսապաշտպան էր, սակայն հարձակվելիս պետք է վերածվեր հարձակվողի:

- Այսքան ջղային Ձեզ չէինք տեսել: Ի՞նչն էր պատճառը:
- Երևի՝ մի քիչ չափն անցա այսօր: Լարվեցի, որովհետև առավոտից խնդիրներ էին առաջանում ֆուտբոլիստների հետ, կազմի ընտրության հարցում, տասը հոգով մնացինք, առաջին կեսում էլ խաղում էինք քամուն հակառակ... ամեն ինչ հակառակ էր: Նյարդայնացա, քանի որ ինձ թվում է, որ խաղից դուրս չկար, բայց մի փոքր ավելորդ էր իմ կողմից: Բայց սա էմոցիա է և ֆուտբոլն առանց դրա չի լինում:

- Մրցավարությունը բավարարու՞մ է Ձեզ:
- Դե, պարտվող թիմը միշտ դժգոհւմ է... բայց չեմ դժգոհում: Պետք է սառը դատել, նայենք տեսագրությունը, նոր հասկանանք կար արդյոք կարմիր քարտ, թե ոչ: Օբյեկտիվ ոչինչ չեմ կարող ասել: Ես որպես գլխավոր մարզիչ պետք է կարողանայի տիրապետել իմ նյարդերը, բայց ֆուտբոլ է և այդպես էլ է լինում:

- Այն գործոնը, որ «Բանանցը» գավաթային հանդիպում է անցկացրել, իսկ «Ալաշկերտը» ոչ, որքանով ազդեց խաղի ելքի վրա:
- Միգուցե սկզբամասում զգացվում էր, սակայն խաղավերջում տղաները լավ էին տեղաշարժվում: Ճիշտ է, վերջին փոխանցումը չկար, բայց դա անհատական վարպետության հարց է: Կրկնում եմ, որ հիմնական կազմում շատ են երիտասարդ ֆուտբոլիստները: Շատ երիտասարդ են նաև փոխարինման մտած ֆուտբոլիստները: Բայց վերջում, կարելի է ասել, թարմ են, սակայն նեղված են, որ մեծ ջանքեր են գործադրում, բայց արդյունք չկա: Սակայն արդյունքը սպասեցնել երկար չի տա, քանի որ երբ մարդը նվիրված է ամեն ինչ անում, ֆուտբոլն իրեն դա վերադարձնում է:

- Չի անհանգաստացնու՞մ այն փաստը, որ վնասվածք ունեցող ֆուտբոլիստների թիվն ավելանում է, ոչ թե նվազում:
- Ոչ թե շատանում է, այլ երբ մենք եկանք, այդ վնասվածքներն արդեն կային՝ մի քանի անգամ կրկնված: Բայց ռիսկային գործոն կա: Օրինակ, ռիսկի դիմեցինք և Վալտեր Պողոսյանին խաղադաշտ դուրս բերեցինք: Բայց Հակոբ Հակոբյանի, Նաիրի Մինասյան և Արամ Լոռեցյանի մոտ ռիսկի գործոնն ավելի մեծ էր, դրա համար որոշեցինք ռիսկի չդիմել, որովհետև այս խաղերով պատրաստվում ենք նաև գավաթի խաղերին: Մի քիչ էլ ռոտացիա արեցինք, քանի որ 7 օրում 3-րդ հանդիպումն էր: Այս ժամանակը լավ կօգտագործենք և կարծում եմ՝ վնասվածքներ այլևս չեն լինի: Շատ կարևոր է, որ չկրկնվեն վնասվածքները, որովհետև կրկնվելու դեպքում ոչինչ չենք կարող անել: