ՌՄԲԱՐԿՈՒՆԵՐ

Նորայր Գյոզալյան

best_player best_player
Տարիք 27
Գոլ 4

Ռումյան Հովսեփյան

best_player best_player
Տարիք 25
Գոլ 2

Ո՞ր թիմը կհաղթի «Բանանց» - «Արարատ» խաղում:

Արամ Ոսկանյանը՝ «Փյունիկի» դեմ խաղից հետո

Առաջին տուրի «Փյունիկի» դեմ հանդիպումից հետո լրագրողներին է հանդիպել «Բանանցի» գլխավոր մարզիչ Արամ Ոսկանյանը.

- Շնորհավորում եմ մրցաշրջանի մեկնարկի կապակցությամբ: Հատկապես մեզ համար, որ չէինք մասնակցում եվրագավաթներին, նախապատրաստական փուլը երկար ստացվեց: Կարծում եմ, որ ոչ մի ֆուտբոլիստի էլ դուր չի գալիս այդքան մարզումներն ու ստուգողական խաղերը: Վերջապես սկսվեց առաջնությունը: Երկու խաղակեսերում նման էր այն, որ երկու կեսում էլ նախաձեռնող ֆուտբոլ էինք խաղում, իսկ մյուս նմանությունն այն էր, որ երկու խաղակեսերի մեկնարկում էլ գոլ բաց թողեցինք: Աբսուրդ գոլեր էր՝ առաջինում չհասցրեցինք վերադասավորվել պաշտպանությունում, իսկ երկրորդ իրավիճակում երկու ֆուտբոլիստներ գլուխ գլխի խփեցին և ֆուտբոլիստները կանգ առան՝ մտածելով, որ պետք է խաղը կանգնեցվի: Մի քանի օր առաջ մրցավարական կոմիտեի անդամ մրցավարի հետ հանդիպում ունեցանք, նշվեց, որ նման դեպքում պետք է խաղը միանգամից կանգնեցնել, քանի որ դա վտանգ է ֆուտբոլիստի կյանքի համար: Բայց մենք իրավունք չունեինք կանգնելու և երկրորդ գնդակը բաց թողեցինք: Մեզ դրեցինք դժվար իրավիճակի մեջ, սակայն կամք դրսևորեցինք և կարողացանք հավասարեցնել հաշիվը: Մեր խփած գոլերն ավելի ստեղծագործ գոլեր էին: Հատկապես երկրորդ գոլը շատ լավ կոմբինացիայի արդյունքում էր: Կարող էինք ավելացված ժամանակում գոլ խփել, բայց նաև կարող էինք բաց թողնել հակագրոհի ընթացքում: Կարծում եմ՝ մարզասերների համար լավ ֆուտբոլ ստացվեց, շատ եմ ուզում, որ շատ մարզասերներ գան մարզադաշտ: Հաշվի առնելով նաև եղանակային պայմանները, դժվար է հետ բերել երկու բաց թողած գնդակը: Դա շատ էներգիա է խլում, սակայն պետք է նշեմ, որ մեր տղաները մինչև վերջ թարմ տեսք ունեին:

- Ինչու՞ էիք ընտրել երեք պաշտպաններով տարբերակ:
- Մենք դա արել էինք ոչ թե հարմարվելով մրցակցին, այլ ըստ մեր ունեցած ֆուտբոլիստների: «Գանձասար» հետ ստուգողական խաղում մեկ խաղակես այս սխեմայով էինք խաղացել: Այսօր էլ առաջին կեսն այդպես խաղացինք, սակայն հետո եղավ չնախատեսված փոփոխությունը և ստիպված վերադասավորվեցինք չորս պաշտպանով տարբերակով: 5-7 րոպե այդպես խաղացինք, տեսանք, որ լավ չի ստացվում և նորից վերադարձանք երեք պաշտպանով տարբերակին: Հաշվի առնելով այն, որ հարձակման գծի մեր ֆուտբոլիստները կարող են փոքր տարածությունում կարող են լավ տեխնիկա դրսևորել, սուր փոխանցումներ կատարել, մենք ընտրեցինք այս տարբերակը՝ գիտակցելով, որ դրանից մի քիչ կտուժի պաշտպանությունը, բայց կշահի հարձակումը: Այսօրվա խաղը կարող էր 4-2 ավարտվել, քանի որ ունեինք իրական գոլային հնարավորություններ: Մենք նոր ենք անցել այս տարբերակին և այն պետք է անընդհատ տաշենք և տաշենք, ժամանակ ունենք ու կարծում եմ, որ լավ խաղ կստացվի: Այսօր կարող էինք երեք միավոր վաստակել, կարող էինք ընդհանրապես չվաստակել, բայց մեկ միավոր վաստակեցինք:

- Նորեկ լեգեոներների խաղից գո՞հ եք:
- Իրենք բավական բարձր որակներ ունեցող ֆուտբոլիստներ են, բայց Հայաստանի առաջնությունը շատ յուրահատուկ առաջնություն է: Այն բարձր վարկանիշ չունի, բայց այստեղ ինտեգրվելը շատ բարդ է: Կարող ես բարձր որակներով ֆուտբոլիստ լինել, սակայն հանդիպես մի ֆուտբոլիստի, որը կանգնած նայում է և որին դժվար է շրջանցել... կա որակների տարբերություն: Ինչ վերաբերում է այսօրվա խաղին, ապա նրանք իրենց առավելագույյնը չդրսևորեցին: Կարծում եմ, որ պատճառն հարմարման շրջանն է: Մի փոքր ժամանակ է պետք: