ՌՄԲԱՐԿՈՒՆԵՐ
ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐ
ԳՈԼ+ՓՈԽԱՆՑՈՒՄ

Վահագն Այվազյան

best_player best_player
Տարիք 27
Գոլ 5

Ալեքսանդար Գլիշիչ

best_player best_player
Տարիք 26
Գոլ 5

Իլյա Դամաշկան

best_player best_player
Տարիք 23
Փոխանցումներ 5

Արամ Բարեղամյան

best_player best_player
Տարիք 31
Փոխանցումներ 3

Արամ Բարեղամյան

best_player best_player
Տարիք 31
Գոլ 4
Փոխանցումներ 3

Ալեքսանդար Գլիշիչ

best_player best_player
Տարիք 26
Գոլ 5
Փոխանցումներ 1

Ու՞մ կցանկանաք տեսնել «Մերոնք խաղադաշտից դուրս» հաղորդման հաջորդ թողարկմանը:

Արամ Քոչարյան. «Ֆուտբոլային բնավորությունս ինձ թույլ չտվեց կոտրվել»

«Բանանց» մարզադաշտում հնարավոր ամենաուրախ պահն է: Հնչում է գոլն ազդարարող ավանդական երաժշտությունը, տրիբունաները, որտեղ առավելապես «Բանանցի» ակադեմիայի սաներ են, ոգևորված ծափահարում են, իսկ ֆուտբոլիստները միմյանց են շնորհավորում խաղադաշտում՝ տոնելով «Գանձասար-Կապանի» դեմ հանդիպման 16-րդ րոպեին խփած գնդակը:
Այս ողջ իրարանցումն առաջացրել էր 20-ամյա Արամ Քոչարյանը, որն ընդամենը մի քանի ամիս առաջ զորամասում էր գտնում և ծառայում էր հայրենիքին:
«Բանանցի» պաշտոնական կայքի հետ զրույցում Արամ Քոչարյանը կիսվել է Բարձրագույն խմբում գոլ խփելու հույզերով, հիշել է զինվորական ծառայության ընթացքում իր մտքերը և մտորել է ապագայի մասին:

- Շնորհավորում եմ Բարձրագույն խմբում առաջին գոլի կապակցությամբ: Որքանո՞վ էր այն կարևոր քեզ համար և որքանո՞վ էր տարբերվում Առաջին խմբում խփած գոլերից:
- Իհարկե Առաջին խմբում և Բարձրագույն խփած գոլերը շատ են տարբերվում թե՛ հույզերի, թե՛ մակարդակների առումով: Որքան ավելի բարձր մակարդակով ես գոլ խփում, այնքան ավելի մեծ է ուրախությունը և դա ավելի շատ է մոտիվացնում էլ ավելի առաջ գնալու համար:

- Նաև գոլը կարևոր էր, քանի որ թիմը հիմա դժվար ժամանակներ է ապրում...
- Այո, Արթուր Ոսկանյանը նոր թիմ է կառուցում և շատ բան է փոխվել խաղամակարդում և մարզումներում: Գնալով միմյանց ավելի լավ ենք հասկանում և ինձ թվում է արդեն գարնանը արդյունքն էլ ավելի լավը կլինի:

- Վերջին անգամ Բարձրագույն խմբում հանդես ես եկել 2014 թվականի ապրիլին: Պատմիր մեր ընթերցողներին, թե որտեղ էիր այս ընթացքում:
- 2014-ի հունիսին զորակոչվեցի բանակ, հինգ-վեց ամիս սպորտային վաշտում անցկացնելուց հետո ոտքի կոտրվածք ստացա, բուժումս լավ չէր ստացվում և չկարողացա վերականգնվեմ: Դրա հետևանքով տեղափոխվեցի Վարդենիսի զորամաս, որտեղ ծառայեցի 18 ամիս: Սակայն ֆուտբոլային բնավորությունս ինձ թույլ չտվեց կոտրվել, քանի որ միշտ պետք է նայել առաջ: Աստված տալիս է դժվարությունը այն մարդանց, ովքեր կարող են դրանք հաղթահարել: Ծառայության ընթացքում ազատ ժամանակ լինելու դեպքում միայն ֆուտբոլով էի զբաղվում: Զորացրվելուց հետո սկսեցի մարզվել «Բանանց-2»-ում, մի քանի խաղ խաղալուց հետո Արթուր Ոսկանյանը գլխավորեց «Բանանցի» առաջին թիմոը, և ես էլ տեղափախվեցի Բարձրագույն խումբ:

- Շատերի համար բանակ զորակչվելը նշանակում է ֆուտբոլային կարիերայի ավարտ: Քեզ մոտ այլ ուղի ընտրելու մտքեր չէի՞ն առաջանում:
- Սկզբի շրջանում մտածում էի, որ վերջ, այլևս ամեն ինչ անցյալում է և այլևս չեմ կարող ֆուտբոլով զբաղվել: Սակայն ընտանիքիս անդամները և հատկապես եղբայրս ինձ շատ ուժ տվեցին. ասացին, որ եթե հիմա հանձնվեմ, կնշանակի, որ թույլ մարդ եմ և ամբողջ չարչարանքը իզուր է եղել: Սա փորձություն էր, որը շատ դժվար էր հոգեբանորեն հաղթահարելը, բայց կարծում եմ, որ ինձ մոտ ստացվեց:

- Երկու տարի անց որքանո՞վ էր փոխվել «Բանանցը»:
- Այն ժամանակ երբ հեռացա, «Բանանցը» չեմպիոն էր, իսկ հիմա փոխվել էր մարզչական շտաբը և արդյունքներն էլ այն չէին: Ինձ շատ էր տխրեցնում, որ հարազատ ակումբս պարտվում էր: Հիմա փորձում եմ, որ թիմի հետ միասին ավելացնենք հաջողությունները:

- Այժմ մարզավիճակդ որքանո՞վ է մոտ օպտիմալին և ինչ է պետք անել կրկին այն վերականգնելու համար:
- Չորս ամսից քիչ է որ մարզվում եմ և չորս ամսում անհնար է երկու տարվա կորցրածը հետ բերել: Աշխատելու շատ տեղ ունեմ և համոզված եմ, որ մեծ ցանկության ու աշխատասիրության շնորհիվ կհասնեմ հաջողության:

- «Բանանցի» առաջիկա մրցակիցը «Փյունիկն» է, որի դեմ արդեն խաղացել ես այս մրցաշրջանում և լավ ծանոթ ես հակառակորդին: Ինչի՞ հաշվին «Բանանցը» կարող է հաջող հանդես գալ այդ խաղում:
- «Փյունիկում», ինչպես և «Բանանցում» ավելի շատ հնարավորություն են տալիս երիտասարդ ֆուտբոլիստներին: Կարծում եմ, որ «Բանանցի» երիտասարդ ֆուտբոլիստները ոչնչով չեն զիջում «Փյունիկի» խաղացողներին: «Փյունիկն» աչքի է ընկնում նրանով, որ ֆուտբոլիստները խաղում են մեծ ցանկությամբ, սակայն եթե մենք խաղանք այնպես ինչպես «Գանձասարի» դեմ, լավ խաղից բացի կարող ենք հասնել նաև հաղթանակի և մեր հնարավորությունները բարձր եմ գնահատում: