ՌՄԲԱՐԿՈՒՆԵՐ

Նենադ Ինյաց

best_player best_player
Տարիք 31
Գոլ 1

Նորայր Գյոզալյան

best_player best_player
Տարիք 27
Գոլ 1

Ո՞ր թիմը կհաղթի «Բանանց» - «Ալաշկերտ» խաղում:

10 հոգով մնացած «Բանանցը» միավորներ չվաստակեց. Ալաշկերտ - Բանանց 2:0

Հայաստանի առաջնության 23-րդ տուրի խաղում «Բանանցին» չհաջողվեց միավորներ վաստակել «Ալաշկերտ» դեմ արտագնա խաղում՛
Հանդիպման օրը պարզ դարձավ, որ վնասվածք ունեցող Հակոբ Հակոբյանից, Ալեքսանդր Հովհաննիսյանից, Նաիրի Մինասյանից ու Արամ Լոռեցյանից բացի, թիմին առողջական խնդիրների պատճառով չեն կարողանա օգնել նաև Արամ Քոչարյանն ու Նորայր Գյոզալյանը:
Հանդիպումը սկսվեց հորդառատ անձրևի պայմաններում և խաղը հախուռն բնույթ էր կրում: Առաջին կեսի միջնամասում տեղի ունեցած դրվագը, կարելի է ասել, վճռորոշ դարձավ հանդիպման ելքի համար: Խաղադաշտից հեռացվեց «Բանանցի» ավագ Ստեփան Ղազարյանը և «Բանանցի» դարպասին նշանակվեց տուգանային հարված՝ շատ վտանգավոր դիրքում: Փոխարինման մտած Արամ Հայրապետյանին չհաջողվեց հետ մղել Արտակ Եդիգարյանի հուժկու հարվածը: Եվս մեկ գոլ Եդիգարյանը հեղինակեց Երկրորդ խաղակեսի մեկնարկից չորս րոպե անց: Դաշտի տերերը հնարավորություն ունեին նաև երրորդ անգամ հաջողության հասնելու համար, սակայն Միհրան Մանասյանի իրացրած հարվածից հետո իր բարձրության վրա էր «Բանանցի» դարպասապահ Արամ Հայրապետյանը:
Հետ մղված 11 մետրանոցն աշխուժացրեց «Բանանցի» ֆուտբոլիստներին, սակայն 10 հոգով մնացած թիմը չկարողացավ որևէ փոփոխություն մտցնել խաղի մեջ:
Հավելենք, որ 55-րդ րոպեից թիմի գործողություններն անմիջականորեն ղեկավարելու հնարավորությունից զրկվել էր գլխավոր մարզիչ Արամ Ոսկանյանը, որը մրցավարի կողմից հեռացվել էր տեխնիկական գոտուց:

«Ալաշկերտ»-«Բանանց» 2:0 (1:0)
Երևան, «Նաիրի» մարզադաշտ
Մրցավար՝ Սուրեն Բալիյան
Գոլերը` Արտակ Եդիգարյան, 29, 49

«Ալաշկերտ» - 93. Արսեն Բեգլարյան, 5. Դանիել Ստոյկովիչ, 19. Վահագն Մինասյան, 6. Արարատ Առաքելյան, 10. Խորեն Վերանյան, 8. Գագիկ Դաղբաշյան, 17. Արտակ Եդիգարյան, 20. Արթուր Եդիգարյան (11. Իրակլի Կվեկվեսկիրի 69), 9. Արտակ Դաշյան (21. Արտակ Գրիգորյան 58), 7. Միհրան Մանասյան, 15. Ուրոշ Նենադովիչ (14. Լեստեր Պելտիեր 61):

«Բանանց» - 22. Ստեփան Ղազարյան, 2. Հակոբ Համբարձումյան, 19. Վլատկո Դրոբարով, 3. Գևորգ Խուլոյան, 25. Ժիրայր Մարգարյան, 8. Վալտեր Պողոսյան (16. Գրիգոր Աղեկյան 55), 7. Արամ Բարեղամյան, 20. Կարեն Հարությունյան (6. Արամ Խամոյան 80), 23. Նարեկ Պետրոսյան, 17. Հովհաննես Իլանգյոզյան (70. Արամ Հայրապետյան 27), 12. Նենադ Ինյաց (13. Հայկ Ոսկանյան 73):

Զգուշացումներ՝ Արտակ Եդիգարյան 87 - Արամ Հայրապետյան 52, Կարեն Հարությունյան 77