ՌՄԲԱՐԿՈՒՆԵՐ

Նորայր Գյոզալյան

best_player best_player
Տարիք 27
Գոլ 4

Ռումյան Հովսեփյան

best_player best_player
Տարիք 25
Գոլ 2

Ո՞ր թիմը կհաղթի «Բանանց» - «Արարատ» խաղում:

Չեմպիոնի հետ խաղում՝ առանց միավորների. Ալաշկերտ - Բանանց 2:0

Հայաստանի առաջնության 8-րդ տուրի խաղում «Բանանցը» 2-0 հաշվով պարտություն կրեց վերջին երկու տարիների Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտից»:

Գրեթե նույն կազմով - Ընդամենը երեք օր առաջ կայացած «Շիրակի» դեմ խաղի համեմատությամբ, «Բանանցի» գլխավոր մարզիչ Արամ Ոսկանյանը շատ փոփոխություններ չէր կատարել: Վնասվածք ստացած ձախ պաշտպան Արթուր Ավագյանի փոխարեն մեկնարկային կազմում էր Արամ Բարեղամյանը, իսկ վնասվածքից ապաքինված Ղուկաս Պողոսյանը խաղադաշտում տեղ էր զբաղեցրել Արամ Լոռեցյանի փոխարեն:

11 մետրանոց՝ խաղակեսի վերջնամասում - Թիմերը բուռն սկսեցին հանդիպումը և մեկնարկային 10 րոպեների ընթացքում երկու թիմերի դարպասապահներն էլ ստիպված եղան ակտիվորեն միջամտել հանդիպմանը: Վերելքով էր խաղում «Բանանցի» դարպասապահ Արամ Հայրապետյանը, որը մի քանի վտանգավոր հարված հետ մղեց: «Բանանցի» ստեղծած պահերից կարելի է հիշատակել Կուասի Սիբոյի հեռահար հարվածը, որից հետո գնդակն ընթացավ մի փոքր բարձրությամբ: Խաղակեսի բեկումնային պահը եղավ 41-րդ րոպեին, երբ 11 մետրանոցից կատարած հարվածով դաշտի տերերին առաջ մղեց Արտակ Եդիգարյանը:

Երկրորդ կես՝ 2-0 - Երկրորդ կեսի միջնամասում «Ալաշկերտի» ֆուտբոլիստներին հաջողվեց երկար գրոհի արդյունքում նաև երկրորդ գրոհը խփել: Հսկողությունից դուրս մնացած Լեստեր Պելտիերը մոտ տարածությունից կատարած գլխի հարվածով հաշիվը դարձրեց 2-0: Դրանից հետո երկու թիմերն էլ ունեին նոր գոլ խփելու հնարավորություններ, սակայն գրոհների վերջնամասում լավ չգործեցին, ինչի արդյունքում հաշիվը մնաց անփոփոխ:

Այսպիսով, «Բանանցը» 12 միավորով մնում է երրորդ տեղում, իսկ հաջորդ հանդիպումը թիմը կանցկացնի հոկտեմբերի 14-ին, երբ մրցակի հարկի տակ ուժեր կչափի «Գանձասար–Կապանի» հետ:

«Ալաշկերտ»-«Բանանց» 2:0 (1:0)
Երևան, «Նաիրի» մարզադաշտ
Մրցավար՝ Զավեն Հովհաննիսյան
Գոլերը՝ Արտակ Եդիգարյան, 42, 11մ, Լեսթեր Պելտիեր, 62