ՌՄԲԱՐԿՈՒՆԵՐ
ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐ
ԳՈԼ+ՓՈԽԱՆՑՈՒՄ

Վահագն Այվազյան

best_player best_player
Տարիք 27
Գոլ 5

Ալեքսանդար Գլիշիչ

best_player best_player
Տարիք 26
Գոլ 5

Իլյա Դամաշկան

best_player best_player
Տարիք 23
Փոխանցումներ 5

Արամ Բարեղամյան

best_player best_player
Տարիք 31
Փոխանցումներ 3

Արամ Բարեղամյան

best_player best_player
Տարիք 31
Գոլ 4
Փոխանցումներ 3

Ալեքսանդար Գլիշիչ

best_player best_player
Տարիք 26
Գոլ 5
Փոխանցումներ 1

Ու՞մ կցանկանաք տեսնել «Մերոնք խաղադաշտից դուրս» հաղորդման հաջորդ թողարկմանը:

Սեմյոն Սինյավսկի. «Ամենակարևորը նվիրվելն է» 

Այսօր թիմն ուսումնամարզական հավաքից հետո անցկացրել է երևանյան առաջին  մարզումը «Բանանցում»: Մարզումից հետո զրուցել ենք թիմի նորեկ ազգությամբ ռուս հարձակվող Սեմյոն Սինյավսկիի հետ:

- Ճիշտ է դեռ քիչ ժամանակ է, ինչ Հայաստանում ես, բայց ի՞նչ տպավորություններ ունես երկրից: Մինչ այս ի՞նչ էիր լսել այս երկրի մասին:

- Մենք այստեղ եղել ենք մի քանի անգամ, Արմավիրի հետ հավաք ենք անցկացրել, հենց այստեղ «Բանանցի» բազայում, բայց Հայաստանը դեռ նորմալ չեմ հասցրել տեսնել, ճանաչել. հիմա արդեն հնարավորություն կունենամ: Դեռևս տպավորությունները միայն դրական են, շատ գեղեցիկ քաղաք է, շատ տեսարժան վայրեր ու ռեստորաններ կան, ամեն ինչ շատ գեղեցիկ է, կանաչ է, այնպես որ շատ հաճելի է այստեղ գտնվելը, զբոսնել, կարծում եմ՝ որոշ ժամանակ կանցնի ու ավելի լավ կծանոթանամ քաղաքի հետ:

- Ի՞նչ կասես քո՝ «Բանանց» տեղափոխության մասին:

- Վերջերս ավարտվեց իմ պայմանագիրը «Արմավիրի» հետ, որոշեցինք չերկարացնել, որոշ ժամանակ անց առաջարկ եղավ «Բանանցի» կողմից, և ես գիտեմ մարդկանց, ովքեր այստեղ արդեն խաղացել են, և ովքեր հիմա խաղում են, գիտեմ ակումբի սեփականատիրոջը՝ Ջևան Չելոյանցին, ով նաև «Արմավիրի» սեփականտերն է հանդիսանում, այնպես որ չէի էլ կասկածում, որ այստեղ ամեն ինչ լավ է լինելու և բարձր մակարդակի վրա, ու որոշեցի տեղափոխվել:

- Սեմյոն, թիմի հետ ուսումնամարզական հավաքի ես մասնակցել, ինչպես նաև այսօր քո առաջին մարզումն էր թիմի հետ արդեն Երևանում: Ինչպիսի՞ն են տպավորություններդ նոր թիմից:

- Միայն դրական են տպավորություններս, չկան որևէ խնդիրներ, թիմի բոլոր տղաները շատ լավն են, մարզումների ընթացքում աշխատանքային մթնոլորտ է տիրում, բոլորն աշխատում են, մարզվում են և պատրաստվում ենք ամսի 11-ի հանդիպմանը:

- Արդեն հասցրե՞լ ես հարմարվել թիմին:

- Կարծում եմ՝ այո, ադապտացիայի խնդիր որպես այդպիսին չի եղել, խնդիրներ չեն եղել, ամեն ինչ շատ լավ է, տղաները ինձ շատ օգնեցին այդ հարցում:

- Ընդհանրապես ի՞նչ գիտես Հայաստանի առաջնության մասին:

- Գիտեմ, որ այստեղ մակարդակը բավականին լավն է, և որ հիմնականում բոլոր թիմերը Երևանի տարածքում են գտնվում, շատ հեռու գնալու անհրաժեշտություն չի լինի, որի համար արժե ուրախանալ: Թիմերը, կարելի է ասել, նույն մակարդակի վրա են, և հեշտ խաղեր չեն լինելու. կաշխատենք հասնել դրական արդյունքի ամեն խաղից հետո:

- Ի՞նչ նպատակ ես դրել քո առջև «Բանանցում»:

- Բնականաբար կա նպատակ, հնարավորինս շատ գոլեր խփել և օգուտ տալ թիմին: Ուզում եմ, որ մեր թիմը հաղթի, իսկ ես կօգնեմ թիմին ուժերիս ներածին չափով. դա ամենակարևորն է:

- Ի՞նչ սպասելիքներ ունես Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլից:

- Սպասելիքներ չկան, կա միայն խնդիր, նպատակ և գիտակցում, որ մենք պետք է հաղթահարենք այս փուլը և անցնենք առաջ:

- Ըստ քեզ, ի՞նչ է պետք թիմին հաջողության հասնելու համար:

- Ամենակարևորը նվիրվելն է և եթե կատարես քո աշխատանքը պատշաճ կերպով, և տրվես դրան, ապա արդյունքը սպասեցնել չի տա: Այդ իսկ պատճառով կփորձենք կատարել յուրաքանչյուրս, առաջին հերթին, մեր առջև դրված խնդիրները, մարզումների ժամանակ, ինչպես նաև խաղերին, ապա արդյունքը անկասկած դրական կլինի: