ՌՄԲԱՐԿՈՒՆԵՐ
ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐ
ԳՈԼ+ՓՈԽԱՆՑՈՒՄ

Վահագն Այվազյան

best_player best_player
Տարիք 27
Գոլ 5

Ալեքսանդար Գլիշիչ

best_player best_player
Տարիք 26
Գոլ 5

Իլյա Դամաշկան

best_player best_player
Տարիք 23
Փոխանցումներ 5

Արամ Բարեղամյան

best_player best_player
Տարիք 31
Փոխանցումներ 3

Արամ Բարեղամյան

best_player best_player
Տարիք 31
Գոլ 4
Փոխանցումներ 3

Ալեքսանդար Գլիշիչ

best_player best_player
Տարիք 26
Գոլ 5
Փոխանցումներ 1

Ու՞մ կցանկանաք տեսնել «Մերոնք խաղադաշտից դուրս» հաղորդման հաջորդ թողարկմանը:

Ջևան Չելոյանցի  հարցազրույցը «Ֆուտբոլ+» շաբաթաթերթին

    • - «Բանանցը» պարտվեց «Գանձասարին»՝ 5-0 հաշվով։ Ձեր կարծիքով ո՞րն էր նման պարտության պատճառը։
    • - Առաջին հերթին ուզում եմ շնորհավորել «Գանձասար-Կապանին»՝ հաղթանակի կապակցությամբ։ Նրանք շատ լավ խաղ անցկացրին։ Իմ տեսած խաղերից սա նրանց լավագույն ելույթն էր, հատկապես առաջին կեսում։ Անկեղծորեն շնորհավորում եմ կապանյան թիմին՝ տպավորիչ հաղթանակի կապակցությամբ։ Իսկ ինչո՞ւ պարտվեցինք, որովհետև ուղղակի չէինք վերականգնվել։ 2 օր առաջ մրցել էինք «Փյունիկի» հետ։ Խաղացել էինք շոգ եղանակին, լարված խաղ էր։ Տղաները չէին վերականգվել։ Խաղից հետո ես մտա հանդերձարան, ասացի, որ սա իրենց պարտությունը չէ, հանգստացրի ինչպես կարող էի։ Ես անկեղծորեն համարում եմ, որ սա տղաների պարտությունը չէ։
    • - Բայց գլխավոր մարզիչ Իլշատ Ֆայզուլինն ասաց, որ ինքն է մեղավոր այս պարտության մեջ։
    • - Իսկ ինչպե՞ս կարող էր արտահայտվել առաջնության լավագույն մարզիչը։
    • - Իսկ նա լավագո՞ւյնն է։
    • - Իհարկե, իսկ ո՞վ է լավագույնը։ Ոչ մեկը։ Ֆայզուլինը լավագույն մարզիչն է Հայաստանի առաջնությունում, նրանց համար, ով հասկանում է ֆուտբոլից։ Բնականաբար պատասխանատվության ինչ-որ հատված, կարելի է ասել ողջ պատասխանատվությունը, վերցնում է իր վրա։ Բայց նա չի պարտվել։ Տեսանելի էր, որ ֆուտբոլիստները հոգնած էին, չէին վերականգնվել։ Բոլոր նրանք, ովքեր հասկանում են ֆուտբոլից, գիտեն թե ինչ է նշանակում մեկ օր ավելին հանգստանալն ու վերականգնվելը, այսքանը։ Բոլոր այն մարդկանց, ովքեր կազմում են խաղային օրացույցը՝ ֆեդերացիայում, ես պարզապես ծափահարում եմ։ Նա, ով կազմում է խաղային օրացույցը ինչ-որ մեկին երկրպագում է, դա ամենավատն է։ Վատն այն չէ, որ նա «Բանանցին» չի երկրպագում, այլ այն որ նա ինչ-որ մեկին երկրպագում է։ Դա վատ է։ Ես չեմ ցանկանում ինչ-որ մեկի վրա բարդել այս անհաջողությունը։ Բայց ֆուտբոլն ընդամենը խաղ է, սակայն ինչ-որ մեկը ցավոք սրտի մտածում է այլ կերպ և ես դա տեսնում եմ։
    • - Գիտեք, շատ թիմեր, որոնք նույնպես այս թեմայով խոսել են, որ ժամանակ չունեն վերականգնվելու համար, իսկ Ֆեդերացիայի մրցումների կազմակերպման և անցկացման բաժնից էլ ասում են, որ 72 ժամը բավական է վերականգնվելու համար։
    • - Ո՞վ է այդ բաժնից ֆուտբոլ խաղացել։
    • - Ոչ ոք։
    • - Դուք ինքներդ պատասխանեցիք ձեր հարցին։ Ես էլ եմ ֆուտբոլ խաղացել, շատ երիտասարդ էի, ավելի երիտասարդ, քան հիմա ֆուտբոլիստները։ Ինչ-որ բան ասելուց, որպես մասնագետ ներկայանալուց առաջ, պետք է հասկանալ, թե ամեն դեպքում ինչ տեսք ունի այն, ինչի մասին խոսվում է։ Այսօր, խաղի ժամանակ իմ ծանոթներից մեկն էլ ասաց, որ «Փյունիկը» նույնպես ծանրաբեռնված օրացույց է ունեցել օգոստոս, սեպտեմբեր ամիսներին։ Այն մարդը, ով մի փոքր հասկանում է ֆուտբոլից, գիտի, որ օգոստոսին խաղալն ու առաջնության վերջնամասում խաղալը դրանք լրիվ տարբեր բաներ են։ Ես դեռ չեմ էլ խոսում ձմեռային դադարի մասին, երբ բոլորը հավասարվեցին։ Բայց երբ առաջնության վերջնամասն է ու թիմը վերականգնվելու համար ընդամենը 2 օր ունի, գոյություն ունի նման տերմին՝ կուտակված հոգնածություն։ Հենց դա էլ այսօր մենք տեսանք։ Եթե այդ մարդիկ, ովքեր հաստատում եմ խաղային օրացույցը և դա չեն հասկանում, ուրեմն ուղղակի ճիշտ պաշտոն չեն զբաղեցնում։
    • - Այսինքն այն կարծիքին եք, որ ֆեդերացիան քայլեր է անում, որ ինչ-որ մեկը չեմպիո՞ն դառնա։
    • Ես ասացի այն ինչ ասացի։ Դուք հիշո՞ւմ եք իմ քայլը, երբ թույլ չտվեցի, որ թիմը խաղա գավաթի կիսաեզրափակչի պատասխան խաղում։ Ես հասկանում եմ, որ սպորտային տեսանկյունից, ֆուտբոլային տեսանկյունից, հնարավոր է, որ ճիշտ չվարվեցի, ես իմ տղաներին զրկեցի պարգևավճարից, որը նրանք գրեթե վաստակել էին։ Բայց նրանք բոլորը համաձայնվեցին ինձ հետ, երբ ես բացատրեցի նրանց թե ինչո՞ւ եմ այդպես վարվել։ Բոլորը համաձայնվեցին ու ասացին՝ այո, փողն ընդամենը փող է, իսկ տղամարդ դու կամ լինում ես, կամ չես լինում։ Որպես մանկավարժ ես ճիշտ եմ վարվել, բայց որպես ֆուտբոլային ակումբի ղեկավար՝ ոչ։ Ես դա ընդունում եմ։
    • - Իսկ ելք ինչպիսի՞նն եք տեսնում։
    • - Բոլորը պետք է սովորեն։ Աշխարհն ուրիշ հնար չի ստեղծել։ Սովորել ու գիտակցել սեփական սխալները։ Մարդը, ով չի կարողանում ընդունել իր սխալները, նա ոչ մի բանի չի կարող հասնել։ Ոչ փականագործ, ոչ էլ հավաքարար։ Էլ ուր մնաց ֆուտբոլի ֆեդերացիայում աշխատելը և օրացույց կազմելը։
    • - Այդ խաղից հետո մենք զրուցել ենք մրցավարների ղեկավար Կարեն Նալբանդյանի հետ, և նա ասաց, որ ոչ ոք իրեն չի կարող ուղղորդել, թե որ մրցավարին ընտրի․․․
    • - Ես կրկնում եմ, Կարեն Նալբանդյանը պարզապես զբաղվում է մրցավարներով ֆեդերացիայում, և այդքանը։ Իսկ կարող է ինչ-որ մեկն իրեն ասե՞լ։ Ես ասում եմ, և պիտի ասեմ։
    • - Զրուցե՞լ եք ֆեդերացիայի նախագահի հետ։
    • - Խնդիրը ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի մեջ չէ։ Մենք միշտ մտածում ենք, որ ամենագլխավորը պետք է պատասխան տա ամեն ինչի համար։ Դա ճիշտ չէ։ Ամեն ոք պետք է պատասխան տա իր կատարած աշխատանքի համար, ամեն ոք պետք է իր պայուսակը ունենա։ Ֆեդերացիայում կան ենթակառուցվածքներ, տեսեք, թե ով ինչի համար է պատասխանատու։
    • - Բայց մեզ մոտ ֆուտբոլն այնպիսինն է, որ ցանկացած պարտությունից հետո ակումբի ղեկավարները ասում են, որ մրցավարները վատն են, լավ չեն աշխատում։
    • - Եթե նկատել եք, ես երբեք մրցավարների մասին վատը չեմ խոսել։ Նույնը նաև Ռուսաստանում։ Հնարավոր է, որ մրցավարները բարձր կամ ցածր որակավորում ունեն, բայց դա որակավորում է, որը բարելավվում է սովորելով, փորձով ու շատ ու շատ այլ գործոններով։ Բոլորը մարդիկ են, մրցավարները՝ նույնպես։ Նրանք նույնպես սխալվում են։ Ես նրանց վերաբերվում եմ այնպես, ինչպես վերաբերվում եմ։ Իմ ներսում կարող եմ դժգոհ լինել, բայց երբեք չեմ ասի մրցավարների հասցեին այն, ինչ ասում են երկրպագուները։ Բայց ես ուրիշ բան եմ տեսնում, որ մրցավարը կանխակալ մոտեցում ունի, որ մրցավարը տրամադրված է ինչ-որ հստակ արդյունքի վրա։ Այ թե ինչումն է խնդիրը։ Նման մարդը ֆուտբոլում աշխատելու իրավունք չունի։
    • - Իսկ ինչո՞ւ հենց Դուք որոշեցիք այդպիսի քայլ անել։
    • - Չգիտեմ, դա մյուսներին պետք է հարցնել։ Ես որոշեցի այդպես․ դու կամ տղամարդ ես, կամ տղամարդ չես։ Այդքան բան։ Իմ ակումբը համաձայն էր ինձ հետ և ես դրա համար շատ ուրախ էի։
    • - Չհաղթեցիք գավաթում, իրատեսորեն էլ քիչ հնարավորություններ ունեք չեմպիոն դառնալու համար։ Չեք ափսոսում, որ այդպես վարվեցիք։
    • - Եթե իրատեսորեն լինենք, ապա «Գանձասարի» հետ խաղում մենք կորցրինք մեր հնարավորությունները, բայց առաջիկայում երկու խաղ ունենք ու տղաները ցույց կտան, թե ինչի են ունակ։ Այսքան բան։ Թե որ տեղը կզբաղեցնենք, դա արդեն ուրիշ հարց է, բայց ես տեսնում եմ, որ մեր թիմն աճում է։ Մենք ավելի լավ ենք խաղում, քան նախորդ տարի, ունենք լավագույն ֆուտբոլիստներին, համենայն դեպս ինձ համար։ Հասկանալի է, որ ցանկացած ղեկավարի համար իր ֆուտբոլիստներն են ամենալավը և ես ունեմ լավագույն մարզչին։ Ու ոչ նրա համար որ նա իմ թիմի մարզիչն է, այլ նրա համար, որ ես աչքեր ունեմ։ Ինչ-որ մեկը հնարավոր է, որ նրանից վատը չէ, բայց դեռ շատ քիչ է աշխատել։
    • - Նման իրավիճակից ելքն ինչպե՞ս եք տեսնում, որպեսզի ամեն ինչ լինի իր տեղում։
    • - Դժվար է, աշխարհում կատարելություն չկա, բայց պետք է ձգտել դրան։ Կան առաջնություններ ու դրանք շատ են, որ խաղացանկը կազմում են հուլիսին և դու չես կարող փոխել այն հաջորդ տարվա մայիսին, դա օրենք է։ Ես կարող եմ ասել ինչը ինձ դուր չի գալիս Հայաստանի առաջնությունում. դուր չի գալիս, որ մրցավարներին իմանում ենք միայն խաղի օրը, այդ ինֆորմացիան պետք է պարզ լինի մեկ շաբաթ առաջ, իսկ եթե 3-4 օրը 1 խաղ է, այլ ոչ թե այստեղի նման 2 օրը մեկ, ապա այդ պարագայում մրցավարի մասին պետք է իմանանք խաղից գոնե 3-4 օր առաջ։ Հայտնեք Նալբանդյանին, որ այդպես են աշխատում ողջ աշխարհում։ Իսկ թե ով է սպասարկելու գավաթի կիսաեզրափակչի պատասխան խաղը՝ «Լոռիի» հետ, մենք իմացանք միայն խաղի օրը։ Իսկ ես Ռուսաստանից հատուկ ժամանել էի, հետո էլ ուղևորվել էի Վանաձոր այդ խաղին ներկա լինելու համար։ Մտածում եք, որ ինձ համար հե՞շտ էր տղաներին ասել, որ չենք խաղալու։ Իհարկե՝ ոչ։ Ես կորցրի ժամանակս, կորցրի այն հաճույքը, որը ենթադրում էի, որ պետք է ստանամ, պարզապես չդիտեցի ֆուտբոլը, որը ես շատ-շատ եմ սիրում։
    • - Պարոն Չելոյանց, խոսում եք վերականգնումից, բայց դուք ունեք Հայաստանի լավագույն բազան, իսկ օրինակ «Գանձասարը» այս պահին չունի ոչինչ։ Դա առավելությու՞ն չէ Ձեզ համար։
    • - Դա ընդամենը օգնում է, բայց մենք գործ ունենք մարդկային օրգանիզմի հետ, որն էլ համապատասխան ժամանակ է պահանջում՝ վերականգնվելու համար։ Հարցրեք ցանկացած բժշկի։ Ֆուտբոլային մարդը ինձ կհասկանա երկու բառից։
    • - Մեր առաջնությունում այնպես է, որ մրցավարներն այդքան էլ շատ չեն։ Դեռ երկու խաղ ունեք, եթե դարձյալ Եղոյանը նշանակվի «Բանանցի» հետ խաղի մրցավար, ինչպե՞ս եք վարվելու։
    • - Մենք չենք խաղալու։
    • - Կրկին չե՞ք խաղալու։
    • - Մենք չենք խաղալու։ Ես հիմա չեմ խոսում մրցավարական որակավորման մասին, դա թող Նալբանդյանը որոշի։ Բայց եթե այդ մրցավարը նորից նշանակվի մեր խաղին, ապա մենք չենք խաղալու։
    • - Երբ վերաբացվեց «Բանանց» մարզադաշտը ակումբի գործադիր տնօրենը նշեց, որ պատրաստ եք ավելի մեծ մարզադաշտ կառուցել։ Ի՞նչ կասեք դրա մասին։
    • - Մենք նամակով դիմել ենք քաղաքապետարանին, խնդրել ենք համապատասխան հող տրամադրել, ցանկալի է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում, որովհետև մենք արդեն կապվել ենք այս տարածաշրջանի հետ։ Այստեղ ունենք բազա, և այստեղ ունենք երեխաներ։ Դա ամենակարևորն է։ Դրա համար էլ ուզում ենք այդ մարզադաշտը մոտակայքում կառուցել։ Եթե մեզ նման տարածք տրամադրեն ու Աստված էլ ինձ առողջություն տա, ապա ես կկառուցեմ այդ մարզադաշտը։
    • - Ինչո՞ւ ընտրեցիք «Ուրարտու» անունը։
    • - Որովհետև երկրպագուներն այդպես ընտրեցին։
    • - Բայց ամեն դեպքում «Բանանցը» հենց այդ անվանումով էր պատմություն կերտել։
    • - Պատմությունը կմնա մեզ հետ, այդպես կարող եմ հազարավոր ակումբներ ասել, որոնք փոխել են անունները, բայց պահպանել են պատմությունը։ Իսկ «Ուրարտու» անվանումը ընտրել են երկրպագուները։ Երեք տարի առաջ դարձյալ հարցում էինք անցկացրել, ճիշտ է, «Ուրարատու» անվանումը չկար, բայց այդ ժամանակ ընտրել էին «Բանանցը»։ Իսկ ինձ այդ ժամանակ նախկին ղեկավար կազմից շատ-շատերն ասում էին «Փոխիր անունն, ինչպես ուզում ես»։ Ես ասացի ոչ, որովհետև երկրպագուներն այլ կերպ են ցանկանում, առանց երկրպագուների ֆուտբոլ չկա, չկա ֆուտբոլային ակումբ։ Ֆուտբոլում ամենակարևորը՝ երկրպագուներն են։ Ես գուցե մի փոքր առաջ եմ անցնում ժամանակից, բայց կարծում եմ, որ մեծագույն սխալը, որը թույլ է տրվել հայկական ֆուտբոլում այն է, որ ֆուտբոլն անվճար է։ Երբ գնում եք կինոթատրոն տոմս գնո՞ւմ եք, իհարկե, այդ դեպքում ինչո՞ւ եք ֆուտբոլ նայելու անվճար գնում։ Ես առաջին հերթին ինձ խոսք եմ տվել, որ երբ լուսավորության հարցը լուծեմ և կարգի բերեմ խոտածածկը, կսկսենք վաճառել տոմսեր։ Ես ամեն ինչ արել եմ, ինքս ինձ տված խոսքն էլ կատարել եմ։ Նոր մրցաշրջանից, մեր տնային խաղերը լինելու են վճարովի։ Այլ հարց է, որ տոմսերն արժենալու են այնքան, որքան դրանց տպագրական ծախսն է։ Դա շահույթի գումարներ չեն։ Երկրպագուին, ինչպես ֆուտբոլիստին պետք է դաստիարակել։ Մեր դպրոցում 1000 երեխա է մարզվում, որոնցից Աստված տա 10-ը ֆուտբոլ խաղան, բայց մյուս 990-ը պոտենցիալ երկրպագուներ են, գումարած նրանց ծնողները, եղբայրներն ու քույրերը, բարեկամները։ Պետք է դաստիարակել նաև երկրպագուներին ու դա անել ճիշտ ձևով։
    • - Շատերն ասում են, որ այս տարի Հայաստանի առաջնությունն ավելի հետաքրքիր է դարձել, դուք ի՞նչ կասեք, ըստ Ձեզ ինչի՞ հետ է դա կապված։
    • - Հայաստանի առաջնության մակարդակն այս տարի անհամեմատելիորեն բարձրացել է, նախորդ տարիների համեմատ։ Շատ գործոններ կան։ Առաջին հերթին հայկական ֆուտբոլում փողն է շատացել, երկրորդն էլ ամեն դեպքում ամեն ինչ աճում է, զարգանում է։ Միշտ չէ, որ հետընթաց ես գրանցում։ Գալիս է ժամանակը, երբ զարգանում ես։ Տա Աստված, որ այդ գործընթացը շարունակվի։ Ես ասել եմ, ասում եմ և ասելու եմ որքան շատ լինեն ուժեղ ակումբները՝ ներքին առաջնությունում, ապա նույնքան ուժեղ կլինի նաև ազգային հավաքականը։
    • - Իսկ եթե խնդիրները շարունակեն մնալ տարիների ընթացքում․․․
    • - Ի՞նչ խնդիրներ։
    • - Ֆեդերացիան, ակումբները․․․
    • Հասկանում եք, ես շատ ուրախ եմ, որ ակումբը զարգանում և առաջ է գնում շատ հարցերում։ Այսօր կարող ես դառնալ չեմպիոն, վաղը երկրորդ տեղը գրավել, իսկ հետո հինգերորդ տեղը, երրորդ, բայց հարցը տեղերը չեն, ես տեսնում եմ, որ ակումբը զարգանում է։ Եվ այսպես պետք է զարգանան բոլորը՝ ակումբները, ֆեդերացիան։ Ես նաև այն մտքին եմ, որ ֆեդերացիան չպետք է ուղիղ կերպով ղեկավարի առաջնությունը։ Առաջնությունը պետք է ղեկավարի պրոֆեսիոնալ լիգան։ Ֆեդերացիան հասարակական կազմակերպություն է։ Առաջնություն ղեկավարելն ու անցկացնելը Պրոֆեսիոնալ լիգան պետք է անի։ Սա իմ կարծիքն է։
    • - Այսինքն Դուք կո՞ղմ եք Պրոֆեսիոնալ լիգա ունենալուն։
    • - Պրոֆեսիոնալ լիգա, որը զբաղվում է Բարձրագույն և Առաջին խմբի առաջնությունների անցկացումով։
    • - Գիտեք, ես գիտեմ, և Ձեզ ասում եմ սա որպես լրագրող, որ ամեն տարի ֆեդերացիան մեզ ուղարկում է նամակ և ասում է՝ ուղարկեք մեզ Ձեր առաջարկը, ինչ եք կարծում, ինչը կարող է մեր ֆուտբոլն ավելի լավը դարձնել։
    • - Մենք ունենք գլխավոր տնօրեն, հարցրեք նրան։ Ես ամեն օր այստեղ չեմ, և չեմ ղեկավարում ակումբի ամենօրյա աշխատանքները։ Մենք ունենք գլխավոր տնօրեն, և նա, իմ կարծիքով, լավ է կատարում իր աշխատանքը, պլյուսներն ու մինուսները հաշվի առնելով, ինչպես ցանկացած աշխատանքում։ Եվ եթե կան նմանատիպ հարցեր, ապա դիմեք հենց նրան, այլ ոչ թե ինձ։ Շնորհակալություն։