ՌՄԲԱՐԿՈՒՆԵՐ
ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐ
ԳՈԼ+ՓՈԽԱՆՑՈՒՄ

Վահագն Այվազյան

best_player best_player
Տարիք 27
Գոլ 5

Արամ Բարեղամյան

best_player best_player
Տարիք 31
Գոլ 3

Արամ Բարեղամյան

best_player best_player
Տարիք 31
Փոխանցումներ 3

Իլյա Դամաշկան

best_player best_player
Տարիք 23
Փոխանցումներ 2

Արամ Բարեղամյան

best_player best_player
Տարիք 31
Գոլ 3
Փոխանցումներ 3

Իգոր Ստանոևիչ

best_player best_player
Տարիք 27
Գոլ 3
Փոխանցումներ 2

Ո՞վ է մարտ ամսվա լավագույն գոլի հեղինակը:

Ա. Բարեղամյան. «Երկրպագուները մեզ ուժ տվեցին»

Not Selected

Այսօր թիմը մեկօրյա հանգսից հետո վերադարձավ ինտենսիվ մարզումներին: Մարզումից հետո կարճատև զրույց ունեցանք մեր թիմի ավագներից մեկի՝ Արամ Բարեղամյանի հետ:

- Արա՛մ, նախ շնորհավորում եմ «Գանձասար-Կապանի» նկատմամբ տարած դրամատիկ հաղթանակի կապակցությամբ, ի՞նչ կասես խաղի մասին.

- Շնորհակալ եմ, ես էլ եմ Ձեզ շնորհավորում այդ հաղթանակի կապակցությամբ, դժվար և լարված խաղ էր, մեր առջև նպատակ էինք դրել ամեն գնով հաղթել, և փառք Աստծո ստացվեց: Ճիշտ է շատ պահեր ունեինք և կարող էինք ավելի հեշտ հաղթանակ տանել, բայց մեր իսկ անուշադրույան պատճառով գոլ բաց թողեցինք խաղավերջում, սակայն դրանից հետո մեր մեջ ուժ գտանք և կարողացանք երկրորդգոլը խփել և հաղթել:

- Առաջնության գարնանային հատվածում թիմն արդեն 5 խաղ է անցկացրել որոնցում դեռևս անպարտելի է՝ 2 հաղթանակ և 3 ոչ ոքի, ինչպիսին է տրամադրությունը հանդերձարանում.

- Հանդերձարանում տրամադրությունը շատ լավ է, բոլորս գիտակցում ենք, թե ուր ենք գնում և ինչի համար: Ամեն օր պատրաստվում ենք և աշխատում ենք մեր նպատակներին հասնելու համար:

- Առաջնության այս հատվածում թիմի գրաֆիկը բավականին խիտ է, 7 ոչ լրիվ օրվա ընթացքում 3 խաղ եք անցկացրել, արդյո՞ք նման օրացույցը ազդում է թիմի խաղի վրա, առկա՞ է արդյոք հոգնածություն ֆուտբոլիստների մոտ.

- Թիմի խաղի վրա բնականաբար չի կարող չազդել նման գրաֆիկը, իհարկե որոշակի հոգնածություն էլ կա, բայց հաշվի առնելով, որ այս գրաֆիկով խաղում են բոլոր թիմերը, չենք բողոքում, քանի որ բոլորն էլ հավասար պայմաններում են գտնվում, բայց եթե հետագայում եթե ավելի հարմար գրաֆիկ կազմվի դրանից խաղի դիտարժանությունը կավելանա և ֆուտբոլը կշահի:

- Առջևում երկու հանդիպուներն են առաջնության առաջատար եռյակի թիմերի դեմ՝ «Ալաշկերտ» ապա՝ «Արարատ Արմենիա»: Ի՞նչ տրամադրությամբ է թիմը մոտենում այս որոշիչ հանդիպումներին.

- Մեզ համար չկան որոշիչ կամ ոչ որոշիչ հանդիպումներ, մեզ համար հավասարապես կարևոր են բոլոր հանդիպումները: Այդ երկու հանդիպումներին ևս մոտենում ենք ինչպես հերթական խաղի և պատրաստվում ենք նույն նվիրվածությամբ:

- Գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ առաջին հանդիպումը «Լոռիի» դեմ տեղի ունեցավ սեփական հարկի տակ և ավարտվեց 0-0 հաշվով, որը դասագրքային առումով դրական արդյունք է՝ հաշվի առնելով, որ սեփական հարկի տակ գոլ բաց չեք թողել, ինչ սպասելիքներ ունեք «Լոռիի» դեմ արտագնա հանդիպումից.

- Սպասելիքը մեկն է՝ անցում եզրափակիչ, կլինի դա հաղթանակով թե արդյունավետ ոչ ոքիով էական չէ: Իհարկե դաշտ դուրս ենք գլու հաղթելու համար, առհասարակ հակված չեմ հավատալ դասագրքային սցենարների, ամեն ինչ կորոշվի խաղադաշտում:

- Վերջին հանդիպումներին նկատելի է, որ «Բանանցի» երկրպագուները թիմին ցույց ենտալիս կազմակերպված աջակցություն, արդյո՞ք այդ փաստը օգնում է թիմին, և ինչ կցանկանայիք ասել երկրպագուներին.

- Իհարկե, երկրպագուների նման աջակցությունը մեզ շատ է օգնում և ոգևորում դժվար պահերին: Վերջին հանդիպման ժամանակ «Գանձասար-Կապանի» դեմ հենց երկրպագուները մեզ ուժ տվեցին և ստիպեցին հավատալ հաղթանակին, և մենք գոլ խփեցինք ու հաղթեինք: Շատ հաճելի է նման կազմակերպված աջակցություն ստանալ խաղերի ժամանակ, շատ շնորհակալ ենք նրանց: