ՌՄԲԱՐԿՈՒՆԵՐ
ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐ
ԳՈԼ+ՓՈԽԱՆՑՈՒՄ

Վահագն Այվազյան

best_player best_player
Տարիք 27
Գոլ 5

Արամ Բարեղամյան

best_player best_player
Տարիք 31
Գոլ 3

Արամ Բարեղամյան

best_player best_player
Տարիք 31
Փոխանցումներ 3

Իլյա Դամաշկան

best_player best_player
Տարիք 23
Փոխանցումներ 2

Արամ Բարեղամյան

best_player best_player
Տարիք 31
Գոլ 3
Փոխանցումներ 3

Իգոր Ստանոևիչ

best_player best_player
Տարիք 27
Գոլ 3
Փոխանցումներ 2

Ո՞վ է մարտ ամսվա լավագույն գոլի հեղինակը:

Ստեփան Ղազարյան. «Անհրաժեշտ է յուրաքանչյուր խաղի դուրս գալ հաղթելու համար»

Not Selected

- Ստեփան, թիմը մրցաշրջանի գարնանային հատվածում դեռևս անպարտելի է՝ 2 ոչ ոքի և մեկ հաղթանակ, ի՞նչ կասես անցկացրած 3 հանդիպուների մասին.

- Պետք է նույն ոգով շարունակել, մեր նպատակը չեմպիոնությունն է, դրա համար անհրաժեշտ է յուրաքանչյուր խաղի դուրս գալ հաղթելու համար:

- Առջևում՝ մրցաշարային աղյուսակում անմիջական «հարևան» «Փյունիկի» դեմ հանդիպումն է, ի՞նչ ակնկալիքներ ունեք այդ հանդիպումից.

- Այսօր «Փյունիկը» շատ ուժեղ թիմ ունի, բայց, ինչպես ասում են,  տանը պատերն էլ են օգնում, միանշանակ տրամադրված ենք հաղթանակի, հուսով ենք՝ լավ խաղ ցույց կտանք:

- Վերջին հանդիպումներում բավականին տպավորիչ ելույթներ են ունենում թիմի նորեկները, ի՞նչ ես կարծում, նրանք արդեն ամբողջովին ինտեգրվե՞լ են թիմին:

- Այո, բոլորն էլ որակյալ ֆուտբոլիստներ են, ինչպես տեսնում եք նորեկների հաշվին կա արդեն երեք գոլ և մեկ գոլային փոխանցում: Կարելի է ասել, որ ամբողջովին ինտեգրվել են թմին, մենք էլ մեր կողմից շարունակում ենք անել ամեն ինչ, որ նրանք իրենց զգան թիմի մի մասնիկը:

- Շուտով կվերաբացվի «Բանանցի» հիմնական մարզադաշտը՝  նոր խոտածածկով և լուսավորությամբ, արդյո՞ք վերադարձը հիմնական մարզադաշտ կօգնի թիմին ավելի լավ ելույթներ ունենալ տնային հանդիպումներում.

- Այո, միանշանակ, ահռելի աշխատանք է տարվել, ամբողջ թիմը անհամբերությամբ և մեծ ոգևորությամբ սպասում է հիմնական խաղադաշտ վերադառնալուն: Հուսով եմ՝ հաղթանակով կմեկնարկենք վերանորոգված մարզադաշտում ելույթները:

- Մե՞ծ է տարբերությունը բնական և արհեստական խոտածածկերով խաղադաշտում խաղալու միջև և արդյո՞ք այն ազդում է խաղի արդյունքների վրա:

- Այո, մեծ տարբերություն կա բնական և արհեստական խոտածածկերով խաղադաշտում խաղալու միջև: Արհեստական խոտածածկի վրա խաղալը մի փոքր դժվար է, ոտքերն ավելի շուտ են ծանրանում և առհասարակ արհեստական խոտածածկի վրա խաղալիս ֆուտբոլիստներն ավելի շուտ են հոգնում:

- Այժմ թիմը 4-րդ հորիզոնականում է և առաջատարից հետ է մնում 4 միավորով, ինչպե՞ս կգնահատես թիմի շանսերն այս մրցաշրջնում.

- Կարելի է ասել, որ չեմպիոնի կոչման համար պայքարում են 4 թիմեր և անկախ միավորների տարբերությունից այս պահին բոլորի շանսերն էլ հավասար են: Մեզ մոտ չեմպիոնի կոչմանը արժանանալու ցանկությունը շատ մեծ է, և ամեն ինչ անելու ենք այդ նպատակին հասնելու համար:

- Վերջին խաղում նկատվեց, որ «Բանանցի» երկրպագուները սկսել են կազմակերպված աջակցություն ցույց տալ թիմին, արդյո՞ք նրանք իրենց ներդրումն ունեցան «Արարատի» նկատմամբ տարած վստահ հաղթանակի մեջ.

- Այո, իհարկե, ես բազմիցս ասել եմ, որ ցանկացած թիմի համար կարևոր է ունենալ նվիրված երկրպագուներ, ովքեր թիմի կողքին կլինեն և՛ հաղթանակների և թե՛ պարտությունների ժամանակ: Շատ շնորհակալ եմ մեր երկրպագուներին, հուսով եմ, որ շատ առիթներ կունենանք նրանց ուրախացնելու համար:

- Առջևում Հայաստանի հավաքականի երկու հանդիպումներն են Բոսնիա և Հերցեգովինայի և Ֆինլանդիայի դեմ, ի՞նչ կանխատեսումներ ունես.

- Եթե անկեղծ, չեմ սիրում կանխատեսնումներ անել, բայց նախևառաջ որպես հայ մարդ, ապա ֆուտբոլիստ, ամբողջ սրտով երկրպագում եմ Հայաստանի ազգային հավաքականին և  հուսով եմ, որ տղաները շատ լավ խաղ կցուցադրեն և կուրախացնեն ամբողջ հայությանը: Մեր տղաներից հաղթանակ ենք սպասում: