ՌՄԲԱՐԿՈՒՆԵՐ
ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐ
ԳՈԼ+ՓՈԽԱՆՑՈՒՄ

Վահագն Այվազյան

best_player best_player
Տարիք 27
Գոլ 5

Արամ Բարեղամյան

best_player best_player
Տարիք 31
Գոլ 3

Արամ Բարեղամյան

best_player best_player
Տարիք 31
Փոխանցումներ 3

Իլյա Դամաշկան

best_player best_player
Տարիք 23
Փոխանցումներ 2

Արամ Բարեղամյան

best_player best_player
Տարիք 31
Գոլ 3
Փոխանցումներ 3

Իգոր Ստանոևիչ

best_player best_player
Տարիք 27
Գոլ 3
Փոխանցումներ 2

Ո՞վ է մարտ ամսվա լավագույն գոլի հեղինակը:

Եվգենի Կոբզարի հարցազրույցը՝ «Ֆուտբոլ+» շաբաթաթերթին 

Not Selected

Մեր թիմի նորեկ Եվգենի Կոբզարը հարցազրույց է տվել «Ֆուտբոլ+» շաբաթաթերթին, որը ներկայացնում ենք ստորև.

  • - Ի՞նչ կասես «Արարատի» հետ խաղի մասին:
  • - Հետաքրքիր հանդիպում էր: Հենց սկզբից ամեն ինչ մեզ համար լավ դասավորվեց, կարողացանք 2 գոլ խփել, որն էլ կարևոր դեր խաղաց հաղթանակի գործում: Այո, հաղթել ենք, բայց դա չի նշանակում, որ ամեն ինչ լավ է: Մենք դեռ պետք է բարելավվենք մեր խաղը, որպեսզի սխալներ թույլ չտանք: Եղածով բավարարվել չի կարելի:
  • - Առաջին կեսում բավականին ակտիվ էիք, իսկ երկրորդում հակառակը՝ պասիվ: Դա ինչո՞վ է պայմանավորված:
  • - Կարծում եմ, որ դա հոգեբանական պահ է: Ամեն դեպքում, երկու գոլի առավելություն ունեինք և, թվում էր, թե հաղթել ենք: Ուզում էինք պահել հաղթական հաշիվը: Բայց երկրորդ կեսում մեր խաղում շատ բաներ չէին ստացվում, իսկ մրցակիցն էլ կարողացավ արագ գոլ խփել ու հետո էլ շատ գրոհներ կազմակերպել: Լավ է, որ մենք կարողացանք խփել երրորդ գոլը և ամեն ինչ կարգավորվեց:
  • - «Բանանցի» կազմում առաջին գոլդ խփեցիր, ի՞նչ կասես այդ մասին:  
  • - Եթե անկեղծ, ապա խաղից առաջ զգում էի, որ գոլ եմ խփելու: Աչքի ընկնելուց միշտ դրական զգացողություններ ես ունենում: Դժվարն առաջինն է, կփորձեմ այսպես շարունակել:
  • - Հայաստանի առաջնությունից ի՞նչ տպավորություններ ունես:
  • - Հաշվի առնելով այն մի քանի հանդիպումները, որոնց մասնակցել եմ, այստեղ շատ կոշտ են խաղում: Մրցավարները միշտ թույլատրում են խաղալ ցանկացած իրավիճակում: Բայց սա առաջին տպավորություններն են, հետագայում հնարավոր է, որ այլ կերպ սկսեմ մտածել:
  • - «Բանանցն» ինչի՞ է ունակ առաջնության երկրորդ հատվածում:
  • - Կարծում եմ, որ բոլորի նպատակներն էլ նույնն են՝ հաղթել յուրաքանչյուր խաղում: Ես նոր եմ եկել, առաջնության առաջին տուրից չէ, որ այստեղ եմ: Այդ պատճառով դժվարանում եմ պատասխանել այն հարցին, թե ինչի է ունակ «Բանանցը» գարնանային հատվածում: Բայց առաջին տպավորություններն այնպիսին են, որ յուրաքանչյուր խաղում պետք է հաղթենք:
  • - Արդեն հարմարվե՞լ ես:
  • - Ամեն ինչ լավ է: Մարզումները, բազան շատ լավն են: Հայերը շատ ընկերասեր են, ինչն ավելի է հեշտացնում հարմարվելու գործընթացը: Հիմա կարևորն այն է, որ գոլեր խփել. հաղթել ենք, իսկ դա հաստատ ավելի շատ կօգնի ինձ՝ թիմին ամբողջությամբ մերվել:

Հարցազրույցը՝ «Ֆուտբոլ+» շաբաթաթերթի: