Պաշտոնական հայտարարություն․ Ռաֆայել Նազարյան
Ցանկանում ենք տեղեկացնել, որ «Բանանց» ՖԱ-ն պայամանգիր է ստորագրել բազմափորձ մարզիչ Ռաֆայել Նազարյանի հետ:
Այսուհետ Ռաֆայել Նազարյանը կզբաղեցնի «Բանանց» ՖԱ-ի ակադեմիայի գլխավոր մարզչի և մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման ծրագրի ղեկավարի պաշտոնը։
Մինչ այս Ռաֆայել Նազարյանը աշխատել է Հայաստանի Մ21 հավաքականում, «Փյունիկում», Կոստանայի «Տոբոլում», Նազարյանի վերջին ակումբը եղել է Երևանի «Արցախը»։
Հաջողություն ենք մաղթում Ռաֆայել Նազարյանին և ցանկանում նորանոր հաջողություններ։