ՌՄԲԱՐԿՈՒՆԵՐ
ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐ
ԳՈԼ+ՓՈԽԱՆՑՈՒՄ

Վահագն Այվազյան

best_player best_player
Տարիք 26
Գոլ 4

Իգոր Ստանոևիչ

best_player best_player
Տարիք 26
Գոլ 2

Իգոր Ստանոևիչ

best_player best_player
Տարիք 26
Փոխանցումներ 2

Արամ Բարեղամյան

best_player best_player
Տարիք 30
Փոխանցումներ 2

Իգոր Ստանոևիչ

best_player best_player
Տարիք 26
Գոլ 2
Փոխանցումներ 2

Վահագն Այվազյան

best_player best_player
Տարիք 26
Գոլ 4
Փոխանցումներ 0

«Բանանցի» ո՞ր մարզաշապիկն է Ձեզ ավելի դուր գալիս:

Բորիսլավ Յովանովիչ. ‹‹Ինձ համար ավելի կարևոր է թիմի հաղթանակը››

Փորձառու պաշտպան Բորիսլավ Յովանովիչն արդեն մոտ մեկ տարի է «Բանանցում» է: Մինչ այդ նա վեց տարի անցկացրել է Հունաստանի առաջնությունում՝ խաղալով «Էրգոտելիս» և «Լարիսա» ակումբներում:
«Բանանցի» պաշտոնական կայքի հետ զրույցում Յովանովիչը հիշել է իր անցած ուղին և պատմել է ապագայի պլանների մասին.

- Պատմիր քո կարիերայի մասին: Ինչպե՞ս ես սկսել:
- Ես ծնվել եմ սերբիական մի գյուղում և հենց այստեղ էլ սկսել եմ զբաղվել ֆուտբոլով: Հետո տեղափոխվեցի Հունաստան, աշխատեցի 6 տարի և հիմա ես այստեղ եմ՝ «Բանանցում»:

- Դու լքել ես քո հայրենիքը, տեղափոխվել այլ երկիր, որպեսզի կառուցես քո կարիերան: Ինչպե՞ս եղավ ամեն ինչ:
- Այդ ժամանակ սերբիական ֆուտբոլն այդքան էլ լավը չէր: Եվ մի օր մի գործակալ «Էրգոտելիսից» ցանկացավ աշխատել ինձ հետ և առաջարկեց պայմանագիր ստորագրել: Ես խոսեցի ընտանիքիս հետ. շատ դժվար էր հեռանալ իմ երկրից, ընտանիքից, բայց սա ֆուտբոլ է և սա իմ աշխատանքն է:

- Հիշու՞մ ես քո լավագույն խաղը:
- Ինձ համար ավելի կարևոր է թիմի հաղթանակը, ոչ միայն իմ:

- Ի՞նչն է Ձեզ ստիպում ամեն օր պարապել:
- Օրեցօր ես ցանկանում եմ կատարելագործվել, ավելի լավը դառնալ: Սա իմ աշխատանքն է, բայց կարող եմ ասել, որ այն ավելին է քան աշխատանքը, սա իմ կյանքն է: Ես սկսել եմ 6-7 տարեկանում և ամբողջ կյանքում ֆուտբոլով եմ զբաղվել, իսկ հիմա կյանքս առանց ֆուտբոլի չեմ պատկերացնում:

- Ի՞նչ կփոխես հաջորդ խաղում:
- Վերջին խաղը շատ հաջողված էր, մենք հաղթեցինք. ոչինչ չեմ փոխի (ծիծաղում է):

- Ո՞վ է քեզ ամենից շատ աջակցում քեզ:
- Ընտանիքս, հայրս:

- Առաջին բանը, որ գալիս է մտքիդ, երբ ասում ես ‹‹ֆուտբոլ››:
- Իմ կյանքը:

- Ի՞նչն ես ամենաշատը կարոտում Հունաստանից:
- Ես կարոտում եմ երկրպագուներին, քանի որ մեր խաղերին շատ մարդիկ էին լինում և դա հրաշալի էր:

- Քեզ բավարարու՞մ է աշխատանքը Հայաստանում:
- Իհարկե, ամեն ինչ հրաշալի է ինձ համար:

- Ի՞նչն է քեզ ամենաշատը դուր գալիս «Բանանցում»:
- «Բանանցը» շատ կազմակերպված ակումբ է, բոլորը կատարում են իրենց աշխատանքը, և ինձ իրոք դուր է գալիս այստեղ:

- Ի՞նչ դրական և բացասական կողմեր կնշես՝ համեմատելով ֆուտբոլը Հունաստանում և Հայաստանում:
- Հունաստանում խաղում էիր մեծ ակումբների՝ «Օլիմպիակոսի», «Պանատինաիկոսի» և ՊԱՕԿ-ի նման թիմերի դեմ: Այդ խաղերին տասնյակ հազարավոր երկրպագուներ էին ներկա լինում, իսկ նման պայմաններում խաղալը հաճույք է ցանկացած ֆուտբոլիստի համար: Բացասական կողմերից կնշեի այն, որ Հունաստանում ճգնաժամ էր և դա անդրադառնում էր նաև ֆուտբոլի վրա: Իսկ Հայաստանում նման խնդիրների չեմ հանդիպել:

- Ինչպե՞ս ես պատկերացնում քեզ 10 տարի անց:
- Ես պապիկ կլինեմ (ծիծաղում է): Արդեն մի քանի տարի է, ինչ ես աշխատում եմ իմ երկրից հեռու, ես ցանկանում եմ ամուսնանալ, ունենալ երեխաներ, ունենալ նորմալ կյանք ընտանիքիս հետ: Բայց ես մտադիր եմ շարունակել աշխատել ֆուտբոլում, միգուցե մարզիչ կլինեմ կամ մեկ այլ բան:

- Կարո՞ղ ես հայերեն որևէ բան ասել:
- ‹‹Ախպեր ջան››, ‹‹Շատ լավ փոխանցում էր››: Հայերենը բարդ լեզու է:

Լիանա Գրիգորյան