ՌՄԲԱՐԿՈՒՆԵՐ
ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐ
ԳՈԼ+ՓՈԽԱՆՑՈՒՄ

Վալմերսոն

best_player best_player
Տարիք 24
Գոլ 5

Վահագն Այվազյան

best_player best_player
Տարիք 26
Գոլ 4

Միխաիլ Սոլովյով

best_player best_player
Տարիք 21
Փոխանցումներ 4

Իգոր Ստանոևիչ

best_player best_player
Տարիք 27
Փոխանցումներ 2

Վալմերսոն

best_player best_player
Տարիք 24
Գոլ 5
Փոխանցումներ 1

Իգոր Ստանոևիչ

best_player best_player
Տարիք 27
Գոլ 3
Փոխանցումներ 2

Ո՞ր անվանումն ենք նախընտրում մեր ակումբի համար:

Առաջին տուրում՝ առանց գոլերի. Բանանց - Շիրակ 0:0 

Օգոստոսի 4-ին մեկնարկեց 2018/19 մրցաշրջանի Հայաստանի առաջնությունը, որին «Բանանցը» ներկայացավ նոր մարզաշապիկով:

Նոր մրցաշրջանում Բարձրագույն խմբի առաջնությանը մասնակցում են 9 թիմեր: Բացման արարողությունից և ազգային օրհներգի ներքո եռագույն դրոշի բարձրացումից հետո սկսվեց հանդիպումը:


«Բանանցի» մարզաշապիկով Հայաստանի առաջնության խաղում առաջին անգամ դաշտ դուրս եկան Անատոլի Այվազովը, Իգոր Ստանոևիչը, Սոլոմոն Ուդոն, Միխայիլ Սոլովյովը, Նաթանիել Ասամոան և Էրիկ Պետրոսյանը:

Գյումրու «Շիրակի» դեմ մեկնարկային տուրի խաղում «Բանանցն» ուներ մեծ տարածքային և խաղային առավելությունը,  սակայն այդ առավելությունը ֆուտբոլիստներին այդպես էլ չհաջողվեց նյութականացնել:

Գրեթե ողջ խաղի ընթացքում «Բանանցը» թե՛ դաշտի կենտրոնում, թե՛ եզրերում ուղիներ էր փնտրում դեպի մրցակցի դարպասը, սակայն ապարդյուն:

Հազվադեպ հակագրոհներ էին ձեռնարկում նաև գյումրեցիները, որոնցից մեկը հատկապես վտանգավոր էր, երբ Անատոլի Այվազովի հետ մղած գնդակից հետո «Շիրակի» հարձակվողը շատ բարձր հարվածեց:

Խաղավերջում «Բանանցն» էլ ավելի մեծացրեց ճնշումը, փոխարինման մտած Վալմերսոնն ու Էրիկ Պետրոսյանն ունեցան դարպասը գրավելու լավ հնարավորություններ: Սակայն բրազիլացու հարվածը մի փոքր շեղ ստացվեց, իսկ Էրիկ Պետրոսյանը կարող էր մրցավարի ավելացված ժամանակում հաղթանակ պարգևել իր թիմին: Նա մրցակցի տուգանային հրապարակում ստացավ գնդակը, շատ լավ շրջվեց և հայտնվեց անչափ նպաստավոր դիրքում, սակայն նրա ուժգին հարվածն անչափ բարձր ստացվեց:

Այպիսով, չնայած մեծ առավելությանը, «Բանանցը» ստիպված է մեկնարկային տուրում բավարարվել ընդամենը մեկ միավորով:

Հայաստանի առաջնություն, 1-ին տուր

«Բանանց»-«Շիրակ» 0:0

Երևան, «Բանանց» մարզադաշտ, 500 հանդիսական

Մրցավար՝ Արտակ Սիմոնյան

«Բանանց» - 1. Անատոլի Այվազով, 6. Բորիսլավ Յովանովիչ, 18. Վահագն Այվազյան, 25. Սոլոմոն Ուդո, 5. Հակոբ Հակոբյան (8. Արամ Լոռեցյան 84), 23. Նարեկ Պետրոսյան, 20. Իգոր Ստանոևիչ (15. Նարեկ Գրիգորյան 90), 7. Արամ Բարեղամյան, 78. Միխայիլ Սոլովյով (17. Վալմերսոն Պրայա 53), 11. Նաթանել Ասամոա (9. Էրիկ Պետրոսյան 87):

«Շիրակ» - 45. Վսևոլոդ Երմակով, 3. Արամ Շախնազարյան, 4. Արտյոմ Միքայելյան, 8. Ժիրայր Մարգարյան, 9. Արամ Մուրադյան, 11. Պաբլո Կրուզ (99. Ջոնս Կաբանգու 61), 13. Սմիթ Առեոլա, 18. Ռաֆիկ Միսակյան (10 Խորեն Վերանյան 65), 22. Բունջամին Շաբանի (7. Արման Ասլանյան 68), 20. Ռուդիկ Մկրտչյան, 25. Աղվան Դավոյան:

Զգուշացումներ - Բորիսլավ Յովանովիչ 6, Հակոբ Հակոբյան 57, Վահագն Այվազյան 66, Նաթանիել Ասամոա 86 - Խորեն Վերանյան 85, Ռուդիկ Մկրտչյան 90+2: