ՌՄԲԱՐԿՈՒՆԵՐ
ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐ
ԳՈԼ+ՓՈԽԱՆՑՈՒՄ

Վալմերսոն

best_player best_player
Տարիք 24
Գոլ 5

Վահագն Այվազյան

best_player best_player
Տարիք 26
Գոլ 4

Միխաիլ Սոլովյով

best_player best_player
Տարիք 21
Փոխանցումներ 4

Իգոր Ստանոևիչ

best_player best_player
Տարիք 27
Փոխանցումներ 2

Վալմերսոն

best_player best_player
Տարիք 24
Գոլ 5
Փոխանցումներ 1

Իգոր Ստանոևիչ

best_player best_player
Տարիք 27
Գոլ 3
Փոխանցումներ 2

Ո՞ր անվանումն ենք նախընտրում մեր ակումբի համար:

Վերջին մարզումը՝ նոր մեկնարկից առաջ

Վաղը օգոստոսի 4-ին, կմեկնարկի 2018/19 մրցաշրջանի Հայաստանի առաջնությունը:

Առաջին տուրի խաղում «Բանանցը» հյուրընկալելու է Գյումրու «Շիրակին»: Խաղի նախորդ օրը կայացած մարզմանը ֆուտբոլիստները դուրս եկան նոր մարզումային հագուստով: Նոր մրցաշրջանում «Բանանցը» կրելու է գերմանական Jako ընկերության մարզահագուստը:

Թիմը նորացված գույներով կներկայանա հանդիսականներին: Առաջին մարզաշապիկը կլինի մանուշակագույն, իսկ երկրորդը` նարնջագույն: «Բանանցի» նոր գեղեցիկ մանուշակագույն մարզահագուստը ֆուտբոլասերները հնարավորություն կունենան տեսնել առաջիկա խաղի ժամանակ:

«Մեկնարկը միշտ էլ շատ կարևոր է: Ինչպես սկսես, շատ մեծ է հավանականությունը, որ այդպես էլ կշարունակես,- նշել է «Բանանցի» փորձառու ֆուտբոլիստ Արամ Բարեղամյանը: «Շիրակում» նոր ձևավորված թիմ է, սակայն նրանք ունեն լավ մարզիչ և կարծում եմ, նույնիսկ կարճ ժամանակահատվածում կկարողանան լավ թիմ ձևավորել»:

Բարեղամյանն անդրադարձել է նաև թիմի նոր գույներին: «Ֆուտբոլոմ փոփոխություններ միշտ լինում են և կարծում եմ, որ այս փոփոխությունն էլ դրական կազդի»:


«Բանանցի» նորեկ Նաթանիել Ասամոան անհամբերությամբ է սպասում մրցաշրջանի մեկնարկին. «Դրականորեն եմ տրամադրված առաջնության մեկնարկին: Բոլոր ֆուտբոլիստների համար էլ առաջին խաղն ամենակարևորն է՝ հատկապես, երբ նոր առաջնություն ես տեղափոխվում: Ողջ թիմի համար է առաջին խաղը կարևոր, բոլորն ինձ այստեղ լավ են ընդունել և աջակցում են ու կարծում եմ, միասին կարող ենք լավ արդյունքի հասնել: 

«Բանանց» - «Շիրակ» հանդիպումը տեղի է ունենալու 17:00-ին «Բանանց» մարզադաշտում և ցուցադրվելու է Armenia TV-ի եթերում:

Լուսանկարներ

Banants training 03.08.18