Դրական և կյանքով լի. Ինչպիսին էր Սիբոյի մրցաշրջանը Բանանցում

Ընդամենը մեկ մրցաշրջան Բանանցում անցկացնելուց հետո Կուսասի Սիբոն տեղափոխվեց անգլիական Ոութոֆորդ ակումբ:

Տրանսֆերն աննախադեպ է, քանի որ Հայաստանի առաջնությունունից Անգլիական Պրեմիեր լիգայի ակումբ տեղափոխություն դեռևս չէր եղել:
Առաջարկում ենք վերհիշել, թե ինչպիսին էր Կուասի Սիբոյի կարիերան՝ Բանանցում:

1.    Վերջին պահին՝ Կրասնոդարից
Կուասի Սիբոն Բանանցին միացավ նախորդ ամառվա տրանսֆերային պատուհանի վերջին պահին: Մինչ այդ նա մի քանի ամիս փորձաշրջան էր անցել ռուսական Կրասնոդարում,  սակայն  նա տրանսֆերային պատուհանի փակվելուց առաջ տեղափոխվեց Բանանց:   

2.    Սիբոոո՝ Ռոնալդուի ոճով
Սիբոն խաղադաշտում ամրացնում էր Բանանցի խաղը կենտրոնում, իսկ խաղադաշտից դուրս ապահովում էր ուրախ և դրական տրամադրություն: Ակումբի պաշտոնական լուսանկարահանման օրը գանացի ֆուտբոլիստն այսպես Ռոնալդուի ոճով էր բացականչում սեփական անունը: 

3.    Գոլ՝ առաջին խաղում
Գոլ տոնելու այս ձևը Սիբոն կիրառեց Բանանցի կազմում իր առաջին խաղում: Սեպտեմբերի 27-ին նա իր նորամուտը Բանանցի կազմում նշեց Շիրակի դեմ խաղում: Բանանցը 3-0 հաշվով փայլուն հաղթանակ տարավ, իսկ Սիբոն խփեց երևանյան թիմի երրորդ գնդակը:

 4.    Ամրացնել դաշտի կենտրոնը

Ողջ մրցաշրջանի ընթացքում Սիբոն աչքի ընկավ կայուն և բարձրակարգ խաղով՝ ամպրանդելով դաշտի կենտրոնը: 

5.    Զարմացնել մրցակիցներին

Կուասի Սիբոն ստաբիլությամբ աչքի ընկնելուց բացի առանձանում էր նաև յուրահատուկ որոշումներով: 

6.    Խոսել հայերեն
Սիբոն ամեն տեղ էր տարածում իր դրական էներգիան՝ նույնիսկ հեռուստաեթերում, երբ ՎիվառոՆյուզի տաղավարում բոլորին զարմացրեց իր հայերենով: 

7.  Ու պարել հայկական

Սիբոն ամենաակտիվներից էր, երբ գործը հասնում էր որևէ ուրախ բան անելուն: Օրինակ՝ հանդերձարանում հայկական երաժշտության ներքո պարելուն: 

-----

8.    Դառնալ ստադիոնի հաղորդավար
Նա դեմ չէր նաև այս կերպ զվարճանալուն և զվարճացնելուն:


9.    Սիրելի երեխաների կողմից
Սիբոն Երևան ժամանելուց հետո կարճ չանցած դարձավ Բանանցի ամենասիրված ֆուտբոլիստներից մեկը:


10.    Եվ հեռանալ հուզիչ ձևով

Կուասի Սիբոյի Բանանցից հեռացավ՝ հուզիչ տեսաուղերց հղելով ակումբի մարզիչներին, ֆուտբոլիստներին և երկրպագուներին: