Ո՞ր տեղը կզբաղեցնի «Բանանցը» 2018/19 մրցաշրջանի Հայաստանի առաջնությունում:

Սիբոյի ուղերձը. «Երբեք մի հանձնվեք Ձեր երազանքների հարցում»

«Բանանցից» անգլիական «Ուոթֆորդ» տեղափոխվելուց հետո գանացի կիսապաշտպան Կուասի Սիբոն ուղերձ է հղել «Բանանցի» անձնակազմին և երկրպագուներին.

«Շնորհակալություն եմ հայտնում «Բանանց» ֆուտբոլային ակումբի հետ կապված բոլոր մարդկանց: Շնորհակալ եմ այն ամենի համար, ինչ արեցիք իմ կարիերայի համար: Շատ եմ գնահատում և արժևորում դա: Հատկապես շնորհակալ եմ մարզչական աշխատակազմին, հատկապես գլխավոր մարզչին: Շատ շնորհակալ եմ, հայրիկ: Շնորհակալ եմ այն ամենի համար, ինչ արել եք ինձ համար: Շնորհակալ եմ նաև «Բանանցի» բոլոր երկրպագուներին՝ այն սիրո համար, որը ես ստացել եմ նրանց կողմից: Հաջողություն եմ մաղթում բոլորիդ: Երբեք մի հանձնվեք Ձեր երազանքների հարցում: Աստծո օգնությամբ ամեն ինչ հնարավոր է: «Բանանց» ֆուտբոլային ակումբ՝ Երևանի հպարտ Արծիվներ: Ուղարկում եմ իմ ողջ սերը»,- ասել է Կուասի Սիբոն: